ՀՀ պետական չափորոշչով «Հայ եկեղեցու պատմությունը» որոշված է որպես «Հասարակական գիտություններ» բնագավառի առարկա՝ նախատեսված 5-9-րդ դասարաններում, ավագ դպրոցում (հումանիտար հոսքում)։ Կրթահամալիրում այդ առարկայի բովանդակությունը ներառվում է տարբեր դասընթացների (Հայոց լեզու, Հայրենագիտություն, Գրականություն, Երաժշտություն, Պատմություն, Արվեստ) ծրագրերում և ուսումնական նախագծերում։ Այս ծրագիրն այսօր, իր ընթացքով, հանրային արձագանքով,  մի վիճակում է, որ դրա զարգացումը պահանջում է նրանում ընդգրկված աշխատողների մասնագիտական զարգացման ավելի հետևողական կազմակերպում, պարտականությունների կոնկրետացում-հստակեցում։ Այստեղից անհրաժեշտ եմ համարում կրթահամալիրի աշխատողների մասնագիտական զարգացման ծրագրում 2016թ. փետրվար-հունիս ամիսներին ներառել հետևյալ դասընթացները.

  • «Ընթերցում ենք Կտակարան քահանայի հետ». պարապմունքները՝ երկուշաբթի, ժամը 14.00, տևողությունը մինչև 60 րոպե.
    դասընթացը վարում է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա, կրթահամալիրի խորհրդի անդամ տեր Զենոն քահանան.
  • «Աստվածաշնչի ընթերցում». պարապմունքները՝ ուրբաթ, ժամը 14.20, տևողությունը՝ մինչև 50 րոպե. վարում է «Վեմ» ռադիոյի «Հոգևոր զրույցներ» հաղորդման հեղինակ Արաքսյա Պողոսյանը։

Մանկավարժության լաբորատորիայի առաջարկով հաստատում եմ մասնակիցների ցուցակը։ Մի խմբում ընդգրկված աշխատողը, իր ցանկությամբ, կարող է մասնակցել նաև մյուս դասընթացի պարապմունքներին։ Դպրոցների ղեկավարներն այդ աշխատանքը կներառեն աշխատողների անհատական պլաններում, կկատարեն համապատասխան փոփոխություններ դասացուցակներում, ամենօրյա վերահսկողություն կսահմանեն ծրագրի իրականացման նկատմամբ, կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն։

Մյուս մանկավարժական աշխատողները, որ այս փուլում ընդգրկված չեն վերապատրաստման նախագծում, իրենց նախաձեռնությամբ կարող են միանալ խմբերից մեկին կամ երկուսին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տեսանելի-լսելի-ընկալելի դարձնենք մեր ուսումնական աշխատանքը

Կարդացեք, փոխանցեք մյուսներին, տարածեք։ Սեբաստացիներ բոլոր տարիքների, սեբաստացիական հունվարն ավարտվում է՝ իր ուսումնական-ստուգատեսային ճամբարներով։ Փետրվարի 1-ը, 2-ը այդ շրջանի ամփոփման, նախագծային ուսուցման արդյունքների, ուրախության, հավեսի ներկայացման օրեր են կրթահամալիրում ու

«Ցտեսություն-ցնծությունը» սեբաստացիական տոն է

Կրթահամալիրի Ավագ դպրոցի հարգելի շրջանավարտ, ծնող, դասավանդող, տնօրեն, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ որ եք Մայիսի 27-ին՝ ժամը 11.00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում սկսվում է 2015-2016 ուսումնական տարվա 12-րդ դասարանի շրջանավարտների

Աշխատանքային շաբաթ օրվա ասելիք-լսելիքը

Նախագծային ճամբարի 2-րդ շաբաթը կրթահամալիրում Կրթահամալիրի դպրոց-ճամբարի՝ հունվարի 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի աշխատանքային ծրագիրը-աշխատակարգը, նախագծային խմբերի, ջոկատների օրվա անելիքը խնդրում եմ համապատասխանեցնել այս բովանդակությանը. դպրոցի գիտագործնական հավաք. մյուս բոլոր դպրոցների