Թուրքերի կենսունակության ապացույցներն են իրենց պատմությունն ու ներկան, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը… Հետևեք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին, հայտարարություններին, թեկուզ, Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս՝ Թուրքիայի համար ինչ-որ առումով դրամատիկ փուլում… «ԵՄ-ին անհրաժեշտ է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ՝ որպես ԵՄ անդամության թեկնածու երկրի հետ, և քննարկել տարածաշրջանային հարցեր: Հնարավոր չէ պատկերացնել ԵՄ-ի ապագան առանց Թուրքիայի: Պարոն Թուսքի հետ մեր զրույցի ժամանակ ես ընդգծել եմ, որ ԵՄ-ին անդամակցելը մեր ռազմավարական ընտրությունն է»:
«Facebook»-ի այսպիսի՜ … նպատակային գործածում, ո՞նց անենք, որ այսպիսի «հասարակ» սխալ պատահի մեծ խումբ սքանչելի սեբաստացի ուսուցչուհիների ու… Գնել Հարությունյանին… Չնայած Գնելն այլ միջոց էլ ունի իր ուզած երկրորդ կեսին ստեղծելու համար՝ 3d տպիչը… Վերջերս Գնելին «Դիջիթեք էքսպո»-ից հետո ո՞վ է տեսել…
Իմ կիրակնօրյա գրում հրապարակում եմ այս տարվա լավագույն ճանապարհորդական լուսանկարները… Կարո՞ղ ենք մեր մեդիայում՝ mskh.am-ում, նմանատիպ հրապարակում անել 2015-2016 ուստարվա արդյունքներով… Հարգելիˊ Աղասի Մարգարյան, mskh.am-ի մեր նոր խմբագիր, ու Մարինե Մկրտչյան լուսանկարիչ, Անի Սարգսյան «Սեբաստացի» TV-ի ղեկավար… Մեր սովորող ուսուցիչներն այնքա՜ն ուսումնական ճամփորդությունների-հայրենագիտական նախագծերի են մասնակցում, բոլորն էլ, կարծես, նկարում են, հրապարակում նկարներն իրենց ուսումնական բլոգներում, mskh.am-ում… Արձագանքեˊք:
Շաբաթ երեկոյան աշնանային երկնքում… Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
«Երբ ռուսական եկեղեցին Սիրիայում Ռուսաստանի միջամտությունը նկարագրում է որպես սրբազան պատերազմ, նա դրանով իր կամքից անկախ ջիհադի կոչ է անում մահմեդականներին»,- սա արձագանքներից մեկն է ռուսական ուղղափառ եկեղեցու պաշտոնական ներկայացուցչի այս ելույթին…
Իսկ ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում… Արյան խումբն ինչպե՞ս է որոշում մեր բնավորությունը… Կարդացեˊք…
Ամերիկացու աճեցրած 973 կգ-անոց դդումով չես զարմացնի. բա հա՜մը… Մեր գյուղացիական տնտեսությունում աճեցրած մրցանակ-դդումների համից արդեն հերթեր են գոյանում… Համից ու մեկ էլ տեսքից…
— Գժությո՜ւն,- լսեցի՞ք Նազենի աստղ Հովհաննիսյանի միջամտությունը…
ԱՄՆ կոնգրեսը հանել է ամերիկյան նավթի արտասահմանյան արգելքը, որը գործում է վերջին (կռահեք՝ քանի՞ տարվա…) 40 տարվա ընթացքում: Օրենքի չեղարկման կազմակերպիչները հիմնավորում են, որ սրանով խթանում են ԱՄՆ տնտեսության աճը, միլիոնավոր աշխատատեղերի ստեղծումը… Անշուշտ: Բայց ինչո՞ւ հիմա և այդքան օպերատիվ… Կարելի է կարծել, որ ԱՄՆ-ը նավթի գների վրա իր հսկողությունն է ուժեղացնում. կարելի՞ է վստահ լինել, որ առաջիկա տարիներին նավթը չի թանկանա… Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը չի թուլանա…
Իսկ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են ռուսական կործանված ուղղաթիռների մասին, և և ԱՄՆ-ն կշարունակի Սիրիայի ընդդիմությանը ռազմական աջակցություն ցուցաբերել, սրանով նաև՝ ոչ միայն Ասիայի, այլև Ռուսատանի դեմ…
«Ալ-Քաիդան» տեսաուղերձ է տարածել, որում ջիհադ է հայտարարել Սիրիայում պատերազմող ռուսաստանցիներին՝ խոստանալով Սիրիայից հայրենիք ուղարկել ռուս զինվորականների դագաղները…
«Իսկ արդյոք ռուս զինվորները պատրա՞ստ են մահանալ Պուտինի կապրիզի ու էգոիզմի համար»,- հարցնում են ջիհադականները…
Ով քնած, ով արթուն. 2-4 տարեկաններ: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Տեսեք՝ ինչ խայտաբղետ, նույնն է թե՝ խայտառակ, ասել է թե՝ գայթակղիչ ընթերցարան եմ կազմել։ Ինչը ձեր ճաշակով չէ՝ կարդացեք ու դեն նետեք։
- Լուսանկարիչը կանանց վերափոխում է կենդանի քանդակների
- Գիտնականներին անհանգստացրել է մոլորակի վրա կակտուսների ապագան
- Բամբուկե հեծանիվներ՝ թեթև, գեղեցիկ և… թանկ
- Իրաքում աշխարհի հնագույն «Գիլգամեշ» էպոսից մի հատված է հայտնաբերվել
- Հրանտ Դինքի սպանության գործով ինը ոստիկան է ձերբակալվել
- Պեկինի 50 շարքով խցանումը նկարահանված անօդաչուի կողմից
- ՀՀԿ-ի ինքնաոչնչացման սցենարը
- Սաակաշվիլին ողջունել է 2008-ի օգոստոսյան պատերազմը հետաքննելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
- «Խաղողային հայկական դրաման»՝ վրաց-մոլդովական հաջողության ֆոնին
- Պլանկտոնն ու մեղուները համաշխարհային տնտեսությանը տարեկան բերում են ավելի քան 350 մլրդ դոլար
#472