– Այն ի՞նչն է, ի՞նչը, ամեն առավոտ մեզ արթնացնում է։
– Հայրիկը։
Այսպես ռոդարիական ստուգատեսը հարստանում է հերթական հանելուկով։
Իսկ Շուշան Բլեյանը, այս անգամ messenger-ով, չի վրիպում, հետևում-տեսնում է մեր կրթահամալիրային-ընտանեկան անցուդարձում Դավթի աճը, ամեն մի փոփոխություն… չի հավանում Դավթի մազերի կտրվածքը.
– Էս ի՞նչ եք արել ախպորս…
Դավիթն էլ, թե՝
– Հավեսդ չունեմ, էլ ես վարսավիրի մոտ գնացողը չեմ…
Շուշանն այս ամառ իսկական ուսանողական արձակուրդ կանցկացնի հայրենի-մայրենի Հայաստանում. հեշտ բան չէ Շուշանի համար ամառային Հայաստանի ճամփորդական-ճանաչողական-մասնագիտական փաթեթ կազմելը, բայց այդ միտքը-գործը, տեսեք, ինձ ո՜նց է ոգևորել… Հատկապես որ Շուշանն ու իր Թերեզ գործընկերուհին պատրաստվում են 2017-ի իրենց ամենամյա համերգին…

Հարգելի գործընկերներ, արդեն երկու տարի իրականացվում է «Հին հայկական ավանդական խաղեր»ուսումնական նախագիծը VI դասարանցիների հետ: Առաջարկում եմ 5-8-րդ դասարաններում դասավանդողներին միանալ նախագծին, սովորել և սովորեցնել մեր ավանդական խաղերը և կազմակերպել այդ խաղերի առայժմ կրթահամալիրային օլիմպիադա: Պատրաստ եմ օգնելու խաղերի կազմակերպման մեթոդական օգնությամբ, գրականությամբ, նյութերի ու միջոցների տրամադրմամբ և անձնական մասնակցությամբ:

Հայկազ Մարգարյանի այս առաջարկը տեղին է, ռոդարիական ստուգատեսի, Աբովյանի օրվա, մեր «Սիրուն Զանգի» նախագծի շարունակություն, իսկական մայիսյան… Իսկ ամենասեբաստացիական հունիսին այսպիսի բաց խաղերը կարող են արձագանքի արժանանալ Հայաստանով մեկ… Սևանի «Ժայռ» ռազմամարզական-հայրենագիտական-բնապահպանական ուսումնական ճամբար-կենտրոնում առաջին հավաքը մայիսի 8-11-ին վճռական քայլ դիտենք այս պատրաստության մեջ։

Պարզվում է՝ հեշտ գործ չէ ամեն օր մեր դպրոցական խոհանոցներում առաջացող սննդի մնացորդը տեսակավորելը՝ ճաշերի մնացորդը, աղցանների մնացորդը, բանջարեղենի՝ կաղամբ, բազուկ, գազար, մնացորդն ու կեղևները առանձին-առանձին տարաներով, որ կեր դառնան «Ագարակ» ուսումնական կենտրոնի մեր շատացող կենդանիների համար։ Աշխատանք է՝ պիտի արվի բարեխիղճ, ինչո՞ւ չկազմակերպվի կենդանասեր սովորողների-կամավորների ներգրավումով։ Եթե այդպես չլինի, ինչպե՞ս ենք ընդարձակելու այս գործը, ներգրավելու ընտանեկան, այլ խոհանոցների մնացորդները։ Ի՞նչ, սրա համար միջազգային նոր փորձագե՞տ հրավիրենք, թե՞ կրթահամալիրային մեր փորձառությունը բավարար է։ Իսկ ագարակն ապրիլի վերջին-մայիսին պատրաստվո՞ւմ է ներկայանալու լայն հասարակությանը՝ իր թռչնանոցով, ակվարիում-տերարիումով, ձիանոցով, շներով, Երևանի կենդանաբանական այգու, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ գործընկերության նոր ծրագրերով…

Գերմանացի փորձագետ Գերալդ Քյոլլերն ավարտեց իր երեքշաբաթյա մասնագիտական-խոհրդատվական գործունեությունը կրթահամալիրում։ Հարստացավ միջազգային գործընկերության մեր փորձը։ Այսօր հարգելի մասնագետը կլինի Գերմանիայում, իսկ երեկ օրվա վերջում Արևմուտքի մեր դպրոցում աշխատանքային-ընկերական ճաշի կլոր սեղան էին կազմակերպել Տաթև Աբրահամյանը, Արեն Շահնազարյանը։ Հուզիչ էր, որ կլոր սեղանի շուրջ էր նաև մեր պարտիզպան-զինծառայող-շրջանավարտ Էդվարդ Հովհաննիսյանը, որ արձակուրդ է անցկացնում Երևանում։ Առողջություն ցանկանանք մեզ սիրելի-կարևոր մարդուն։ Քյոլլերի ընդարձակ եզրակացությունը, տպավորություններ-առաջարկությունները առաջիկայում հայերեն կհրապարակվի, սկսել է թարգմանվել գերմաներենից։ Կլոր սեղանի մասնակիցների ընկերությունը, սկսած գործը զարգացնելու պատրաստակամությունը խոսում են նաև այն մասնագիտական ինքնավստահության մասին, որ պարտիզապուրակային գործի մեջ ընդգրկված սեբաստացիներիս փոխանցեց մեր գերմանացին, նոր հմտությունների, անհատական գործիքների, գրքերի, լուծումների հետ… Մեզ համար նա գերմանական խնամված իրականության անձնավորումը դարձավ։ Մնացածը՝ նրա գրում։

Ես, իհարկե, ամաչում եմ մեր mskh.am-ի մեկօրյա վթար-ընդհատման համար։ Որքան էլ հրավիրված մասնագետը, Տիգրան Պարսիլյանը՝ իր կրթահամալիրային աջակցությամբ, քուն ու դադար կորցրած, ջանում-բանում են։ Սա թույլատրելի վիճակ չէ։ Ես խորությամբ զգում եմ իմ պատասխանատվությունը և գիտեմ, որ կրթահամալիրին նոր մենեջեր է պետք, որ աշխատողների հետ հարազատական, թվում է, բնական, կաշկանդումներով սահմանափակված չլինի… Ի՞նչ է առաջարկում մանկավարժության կենտրոնը այսպիսի անmskh.am ռեժիմում աշխատելու համար։ Չարիքի բարիքը ո՞րն է՝ էլեկտրոնային-մեյլային լիակատար հաղորդակցության վերականգնում-ստուգատե՞սը, փոստային համակարգի ողջ հնարավորությունների գործածո՞ւմը։ Ասեք, լսում ենք։

Facebook-ը խուլերին կսովորեցնի «լսել» մաշկով՝ մշակելով հատուկ ինտերֆեյս, որը ապագայում թույլ կտա ոչ միայն մտքի ուժի օգնությամբ ղեկավարել համակարգիչը, այլ նաև լսել համարյա բոլոր ձայները մաշկի տատանումների միջոցով…

Այս տեսարանը դիտելու և լուսանկարելու են գնացել տասնյակ զբոսաշրջիկներ… Ես էլ իմ այֆոնով այդպիսի հնարավորությունը բաց չէի թողնի։

Explore More

Թող դատեն ձեր արարքներով, և հետևաբար… ձեր իրական մտադրություններով…

Թող դատեն ձեր արարքներով, և հետևաբար, ձեր իրական մտադրություններով, բայց իմացեք, որ ազատ մարդը պիտի ինչ-որ բացատրություններ տա միայն ինքն իրեն, իր մտքերին ու գիտակցությանը, ու այն քչերին, ովքեր ունեն

Մարդկային ուշադրության կենտրոնում՝ մասնագիտական գործունեությամբ

Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ոգևորվածությունն անափ է, խոսքը՝ հայրական ասելիքով-կյանքով… Թեմին կից գործող «Հայարտան» բազմամարդությունը, Հավլաբարի Նոր Էջմիածին եկեղեցու ներսի-դրսի մարդկային մեծ աշխույժն այնքան տպավորիչ են. չգիտեմ՝ այսպե՞ս

Էրվում եմ, վառվում եմ, չեմ կրնա, նանի ջան…

Մի ժամ է՝ գիշերվա երեքը, երբ ես ոչ միայն արթուն եմ…ննջասենյակում, Աստղիկ Բլեյանի թույլ լուսավորված օրորոցի մոտ, հայացքով կենտրոնացած փոքրիկ սամուրային քնած… Երկու ամսական դարձող, կնունքին պատրաստվող իսկակա՜ն սամուրայ… Երկար