Մանկավարժությամբ է պետք զբաղվել, ընկերնե´ր, որը հեշտ չի լինի… Ինձ, օրինակ, ռուս-ուկրաիանական պատերազմն ավելի ու ավելի խանգարում է… Առաջ ես փնտրում էի սրան վերաբերող ամեն մի նորություն, հիմա կարդում եմ միայն վերնագրերը, իսկ կադրերից՝ հեռուստատեսային, թե այլ, ինտերնետում, խուսափում եմ… Ինչի՞ հասան ռուսները, ի՜նչ ընկած է ռուս հասարակությունը, նրա մտավորական խավը, որը գոնե լսելի չընդվզեց… Մամա ջան, ինձ համար ավելի ու ավելի դժվար է…

Մանկավարժությամբ է պետք զբաղվել: Նոր լիցքեր են պետք: Կարեն Խաչատրյանի (Կայ), Սյուզիի հետ «անցանք» սեպտեմբերի չորսի կրթական շքերթով: Խոստացել ենք, չե՞ք մոռացել, ավանդական մեր շքերթը սկսել «Սեբաստիա» նորակառույց խաղադաշտում… Սկսում ենք:

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 9.00, ընդհանուր տոնական պարապմունք դպրոցներում. կարող ենք ուրախանալ, պարել, ծափահարել, երգել՝ միասին ու սրտանց, 15 րոպե: Ժամը 9.20 տպավորիչ երթով յուրաքանչյուր դպրոց անցնելու է Մայր դպրոցի ճանապարհը. ուշադիր նայելու ենք ընթացքին հետիոտն. սա մեր «Պատշաճ անցում» ուսումնական նախագծի ուղին է ու բովանդակությունը: Սիրելի սեբաստացիներ, որտեղ էլ որ լինեք, կաք հիմա, այս ճանապարհներից, անցում-ուղիներից յուրաքանչյուրը, որ այնքան սովորական է դարձել որպես առօրյա, ինձ համար օրը օրի անտանելի է դառնում, ավելին, ես որոշել եմ չտանել այս վիճակը, փոխել այնպես, որ մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը ուրիշ ընթացք ունենանք՝ պատշաճ… Ավելի քիչ ժամանակ ունեմ. աղջիկներիս, հատկապես Շուշանին, Դավթին, Արմինեին խոստացել եմ 2015-ի ամառը մեծ չափով անցկացնել միասին՝ ամենատարբեր (Հայաստանյան) ճամփորդությունների մեջ… Այնպես որ սկսում ենք, սեպտեմբերի 4-ին ժամը 8.45-ի երթով սկսում ենք մեր «Պատշաճ անցում» ուսումնական նախագիծը: 9.45 րոպե մենք պիտի տոնական տողանի շարված լինենք «Սեբաստիա» խաղադաշտում. պատկերացնու՞մ եք՝ 5 տարեկան սեբաստացուց սկսած՝ բոլորս միասին… Շշմելու է… Եկեք հաղթահարենք, բացառենք ծուլության յուրաքանչյուր դրսևորում, սկսենք քայլքից, շատ քայլենք:

Քայլենք: Այն ճանապարհը, որ կարելի է քայլքով անցնել, անցնենք: Առաջինը ես եմ գրում մամուլում տիար Գևորգի ընթացքի մասին. մարտ ամսվա առաջին օրերից սկսած՝ առավոտյան դուրս է գալիս Անաստասավանի հայրական տանից ու ոտքով նույն երթուղով անցնում Մեդիա տանող ճանապարհը. հաշվեք՝ քանի՞ օր… Այսպիսի ընթացքով մարդու՝ կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանի ղեկավարի համար Արագածի, Աժդահակի գագաթներն առօրյա են, որ անում է իր ուսանողական ընկերների, սովորող-ուսուցիչ սեբաստացիների հետ: Ահա ինչու՝ նրա հիացմունքը Մարիամ Մանսուրյանով սովորական գնահատական չէ. Մարիա´մ, դու շքանշանակիր սեբաստացի ես:

Սեպտեմբերի 2-ին, առավոտյան ես Դավթի հետ մոտեցա իր Դպրոց-պարտեզին… Մամա ջան… աղջիկ իմ Տաթևիկ Բլեյան, տարբեր տարիքի սեբաստացիներ տեղափոխող, տարբեր չափի մեքենաների այս սոդոմ-գոմորը սեբաստացիներն են ստեղծել, մենք ենք ստեղծել: Վտանգավոր է և ամոթ: Սեպտեմբերի 4-ին, առավոտյան 8.45, Մայր դպրոցի մարզադաշտի, Բաբաջանյան փողոցի երկարությամբ, երկրորդական փողոցով, մինչև վերգետնյա անցում թող կանգնեն սեբաստացիներ տեղափոխող բոլոր 26 ավտոբուս-միկրոավտոբուսները… Դիմում եմ մարդատար մեքենաների սեբաստացի վարորդներին. դուք էլ կանգ առեք այստեղ. առաջ մի´ գնացեք ձեր մեքենայով. սա մեր գլխավոր կանգառը թող լինի… Նայում եք ժամացույցին, չափում եք (հաշվում քայլերը) ու արագ ընթացքով օրինապահ սկսում մեր շքերթը 8.45։

Անցում 1. Մայր դպրոց-Դպրոց-պարտեզ: Բաբաջանյան փողոցի վերգետնյա անցումով, անցումի վրա հայացքն առ Մասիս, արտասանում ենք «Ես իմ անուշ Հասատանի…» վերջին քառյակը, արձանագրում Սարի օրվա տրամադրությունը` մշուշոտ է, ամպամած է…, քանի աստիճան ունի վերգետնյա անցումը…: Մանկական այգով, մեր ընկերների նկարազարդումներին հետևելով, ծննդատան փոքրիկ բարձունքով…

Բաց կլինեն Դպրոց-պարտեզի բոլոր դռները… Տաթևիկը պիտի տեսուչ-հսկիչ-ուսուցիչներով ապահովի, որ ոչ մի մեքենա չմոտենա դպրոցի շենքին… ընդհուպ…

Անցում 2. Մայր դպրոց-Գեղարվեստի դպրոց- Մեդիա: Բաբաջանյան պողոտայի վերգետնյա անցում չհասած՝  Մայր դպրոցի Պարտեզային փողոցով, Բանգլադեշի Դուզով – լանջով (Շուշին Դուզ կունենա, Կուրթանը՝ հա, Բանգլադեշը՝ չէ՞), Գեղարվեստի դպրոցի  1-ին ու 2-րդ մուտքերով… Եթե ոչ՝ շարունակում ենք աստիճաններով կամ «դալանով» մինչև Մեդիակենտրոն։

Անցում 3. Մայր դպրոց-Նոր դպրոց-Քոլեջ-արհեստագործական ավագ դպրոց։
Ընտրություն ունեք։ Մեկը՝ Բաբաջանյան պողոտայի  վերգետնյա անցում չհասած, Մայր դպրոցի Պարտեզային փողոցով, թիվ 181 դպրոցի կողային անցումով, աստիճաններով՝ Նոր դպրոց կամ աստիճաններով շարունակելով՝ Քոլեջ-Արհեստների ավագ դպրոց:
Մյուսը՝ Մարզադպրոց-Վարժարանի պարտեզ-բակին հարող ավտոտնակների ուղղությամբ, վերգետնյա աստիճաններով, թ. 181 դպրոցի կողքով՝ Նոր դպրոց, Քոլեջ-Արհեստների ավագ դպրոց:

Անցում 4. Մայր դպրոց-Հիմնական դպրոց: Չհասած «Էտալոն» խանութ, միկրոավտոբուսի կանգառի անցումով, Բաբաջանյան պողոտայի անցումով, «Անկախ մայլա» տանող արահետով, Հիմնական դպրոցի հետնամուտքով…
Սա նախկին Վարժարան — Մայր դպրոց անցումն է, որով մի քանի տարի՝ սկսած 1986-ից, երբ Հիմնական դպրոցի շենքը գործում էր որպես թիվ 183 դպրոցի Վարժարան, եթե պատանիները անցել են, կրտսեր դպրոցականները՝ կճախրեն:

Ես ստացա իմ նվերը: Այդպիսին եմ ես՝ ինձ պարգևատրում եմ… Ինձ ուրիշ նվեր պետք չէ. իսկ մեր կրթական շքերթը՝ ձեզ իմ նվերը: Դուք չգիտեք իմ ապրումները… Իսկ եթե նվեր՝ ահա այսպիսին, որպես բացառիկ համերգ՝ այնքան շքեղ, որ մենակ չի կարելի վայելել, համեցեք, նվիրում եմ բոլորին՝

Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին:-
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում`
Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն, ողջո՜ւյն:-

Ես զգում եմ՝ ինձ խոցում է ռուս-ուկրաինական եղբայրասպան պատերազմը՝ այնպես խորը, անհատապես մինչև վերջ խոցող…

«Մի րոպե մտածում ես, իսկ ո՞ւր են այն անթիվ մարդիկ, որոնք դեռ երեկ խոսում էին հանուն ժողովրդի։
Ուզում ես ճչալ. ու՞ր եք դուք, ժողովրդի բարեկամներ, սոցիալիստներ և ոչ սոցիալիստներ ամեն տեսակի և կու­սակցության, մի՞թե չեք տեսնում այս հրդեհը, որ լափում է ժողովրդին, մի՞թե չգիտեք, որ ժողովրդին ամենից առաջ պետք է իր կյանքը, չգիտե՞ք, որ նրան կրակից փրկելը առավել բարձր և ազնիվ գործ է, քան հեղափոխությունն ու հանրապետությունը»։ 

Հ. Թումանյան «Հանգցրեք հրդեհը», 1918թ.

Ես չէի քնել՝ մահացել էի… Դավիթն ու Նազենի կրտսերը երեկ երեկոյան այնպիսի մի սրընթաց երթով ինձ անցկացրին Ալ. Մյասնիկյանի արձանից Սունդուկյանի այգով Անգլիական, Ոսկու շուկայով, «Լուսնայգով», Խանջյան փողոցի վերգետնյա անցումով, մեր տան բոլոր սենյակներով, մինչև Արմինեն ու Սուսան քույրիկը հասան։ Ոչ մի կերպ չէի արթնանում… Հետո՝ ժամը 7.30, պարզվեց, որ 30 րոպե ունեմ օրվա գրի համար… Ա՛յս գրի: Մի շնչով գրվեց, որ հևասպառ հասնեմ… Մնացածը՝ հաջորդ գրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կույտը ծաղկից զանազանելու մասին է իմ գիրը

Տեսեք՝ այսքան տարեկան դարձավ իմ թոռնուհի Արևիկը՝ Դավթի երկու ձեռքերի մատների քանակով՝ տասը տարեկան։ Իսկ Արևիկը, ինչպես բլոգում հայտարարել է՝ «Ես պոետ եմ»... Կարդանք միասին։ Վախ Խորը գիշեր էր, մտածում էր՝ Ինչ է

Չոր թվերի՝ ցուցանիշների լեզուն

Հատուկ «Դպիրի» համար իմ գիր-շարքը շարունակում եմ, պայմանով-խնդրանքով, որ անցնեք շարքի առաջին հրապարակումով․․․ Շնորհակալ եմ կրթահամալիրի մանկավարժական ակումբին՝ փետրվարի 18-ի հանդիպմանը Նոր ուղի ամբողջականին՝ քաղաքական, քաղաքացիական, մանկավարժական գործունեությանը անդրադարձի համար․․․ Ավելի լավ ճանաչելուն է

Հինն անցա՞վ ու հիմա ամեն ինչ նո՞ր եղավ…

Ապրիլը մի քանի օր շուտ սկսե՛ք, որ «չհասցնել» բառը մեզանում ոչ միայն չհնչի, այլև մեր ապրիլյան գործերում-նախագծերում-նախաձեռնություններում հայոց «ոչինչ»-ը, «դե լավ, վաղը»-ը, «մյուս անգամ»-ը, «հլը տեսնենք»-ը, «աշխարհը չքանդվեց»-ը տեղ չունենան: