Հայաստանի 2015 թ. պետական բյուջեով հազար յոթանասուներկու ծառայական մեքենա է պահվում այն դեպքում, երբ մեր պետական բյուջեի հարյուրապատիկն ունեցող Դանիայում պահվում է ծառայական ընդամենը քսաներեք մեքենա: Այո, քսաներեք… Եվ դեռ մեր ԱԺ-ում քննարկում են, վիճում… Ի՞նչ կա վիճելու, հազարը սկզբի համար ջնջեք, կրճատեք, մնացած յոթանասուներկուսի հիմնավորումները հատ-հատ բերեք՝ որոշենք… Ուզում ես մեքենայով երթևեկել, ա′յ պաշտոնյա, նստիր սեփական մեքենադ ու քշիր…

Արարատը մթնում, Գեղարվեստի դիտակետերից: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ավստրալիայի գիտնականները պարզել են, թե կանայք ինչպիսի տղամարդկանց են նախընտրում՝ որպես սերմնահեղուկի դոնորներ… Պարզվել է, որ դոնորների յոթանասուներեք տոկոսը երեխաների ծնվելուց հետո շարունակել է շփվել նրանց մայրերի հետ… Մայրանալը կնոջ՝ յուրաքանչյուր կնոջ իրավունքն է, և եթե այս իրավունքի ճանապարհին կան խոչընդոտներ, պիտի հաղթահարվեն… Մայրությունը ենթակա է պաշտպանության ամեն կոնկրետ դեպքում…

Սեբաստացի մայրիկներ ու փոքրիկ սեբաստացիներ:Շարունակելի…:

Աղը վնասում  է ներքին օրգանները: Աղ ես ավելի ու ավելի քիչ եմ գործածում. մեր տանը խոհանոցի սեղանին աղ չի դրված, այլ մրգով, հաճախ գազար-կանաչեղեն-բանջարեղենով աման… Ի՜նչ լավ է, որ տնային պայմաններում աղը կարելի է, ըստ մասնագետների, փոխարինել խոտաբույսերով և համեմունքներով… Իսկ համեմունքների մեջ է խոհանոցը` իր բազմազանությամբ-գրավչությամբ. Թե՛ համեմունքների, թե՛ խոտաբույսերի նկատմամբ իմ վերաբերմուքն առանձնահատուկ-դրական է… Իրար կարելի է սեփական փաթեթավորմամբ Թուրքիայի-Վրաստանի գյուղեր գնալիս համեմունքներ-խոտաբույսեր նվիրել, սկսել ավելի ու ավելի լավ ճանաչել դրանք, սովորեցնել դրանց օգտակար հատկությունները… Մեր Պետրոսյան Կարինեի նման. ի՜նչ լավ է այս գործն անում. ուսումնական կենտրոնի ղեկավարի իր պաշտոնում թող ընդարձակի այս գործունեությունը`մեր դպրոցների խոհարարների, առողջագետներ Անուշ Աղաբաբյանի և Քրիստինե Սահակյանցի հետ: Մեծ աշխուժություն կարող է բերել այս գործում մեր նոր աշխատողը`«Խոհանոց» ուսումնական ծառայության ղեկավար Լուսինե Աբրահամյանը՝ և՛ բուժակ է մասնագիտական կրթությամբ, և՛  խոհարար, և՛  հայրենագետ, և՛  մարզիչ, և՛  շահառու՝ երկու սեբաստացիների մայրիկ…

«Գրքի տոն»: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Տեսնո՞ւմ եք՝ մեր կյանքի վրա ինչ անսպասելի-արագ ազդեցություն է ունենում և ո՞ր կողմից՝ Սիրիայի պատերազմի տարածում-ընդարձակումը… Մերկելի՝ Գերմանիայի ղեկավարի հայտարարությունն է. Թուրքիայի ու Եվրոպական միության ինտեգրումը կարող է կրճատել փախստականների թիվը… և ո′ չ միայն. կարդացե′ք… Ես Թուրքիայի ներառումը Եվրոպական միության մեջ միշտ ողջունել եմ առանց նախապայմանների. մեր աշխարհագրական սահմանին կունենանք Եվրոպան՝ սրանից բխող բոլոր դրական հետևանքներով Հայաստանի հասարակության համար…

Ավագ դպրոց-վարժարան. ֆուտբոլային հանդիպում։ Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Հայաստանում ավելի ու ավելի շատանում են տներն ու ապարանքները, որոնք անմարդ են մնում։ Տեսեք՝ ինչպես են վարվում չինացիները… Չինաստանում պայթեցրել են երկնաքերը, որից երբեք ոչ ոք չի օգտվել…

Հակոբ Բադալյանին սեբաստացի սովոողները և ուսուցիչները ճանաչում են. հայտնի լրագրող, քաղաքական վերլուծաբանը «Տիգրան Հայրապետյանի օրերին» վարպետության դասեր է վարել։ Նրա հետ «Հասարակությունն այլևս հանրահավաքային շարժումը չի դիտում որպես գործիք» հարցազրույցը արդիական հնչեղություն ունի՞. լսեք-կարդացեք։ Ըստ Հակոբի՝ տներից դուրս գալու կոչերին պիտի փոխարինի այն, որ «իրենք տները գնան՝ բառի ոչ ուղիղ իմաստով, այլ գնան դեպի քաղաքացին՝ հասկանալու համար հասարակության ներքին օրակարգը, հասարակական տրամադրությունները: Քաղաքական ուժերը մնացել են հին իրավիճակի մեջ, իսկ իրականությունը զարգանում է»։ Ես հիմա հանրահավաքներին չեմ մասնակցում. ես ինքնորոշված-գործուն քաղաքացի եմ, հանրային ոչ անհայտ գործիչ, ունեմ միշտ իմ տեսակետը, և դրանք ներկայացնելու միջոցները ինձ հիմա բավարար են, իսկ իմ ընթերցողի՞ն… Լևոն Զուրաբյանը՝ որպես «Ոչ»-ի շարժման շտաբի պետ և Կոնգրեսի փոխնախագահ, Ազատության հրապարակում նոյեմբերի 20-ի բազմամարդ հանրահավաքում ամբողջական ներկայացնում է «Ոչ»-ի մոտեցումն ու գործողություները դեկտեմբերի 6-ի հանրաքվեին։ Սա՞ է իրականությունը, թե՞ քաղաքագետի վերլուծությունը։

Գիտնականները պարզել են տարբեր երկրներում ազնվության մակարդակը։  Քվեարկությամբ եթե չափենք մեր ազնվության մակարդակը, ի՞նչ ցուցանիշ կգրանցվի հայաստանյան հասարակության համար։ Այդ ցուցանիշը կենթարկվի՞ փոփոխության առաջիկա հանրաքվեում…

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն», «Հարիսա» ավանդական ծեսը կրթահամալիրի դպրոցներում:

Մնաց թեթև, ուրախ, կիրակնօրյա-ժամանցային ընթերցանությունը, որ կարդաս-չկարդաս՝ մեկ է. հենց դրանով էլ ժամանցային է։ Թողնենք մարդու ընտրությանը։

Ա՜խ, այս Ադելը՝ այս անգամ իր “When We Were Young” երգով

[youtube https://www.youtube.com/watch?v=DDWKuo3gXMQ?rel=0&controls=0&showinfo=0]

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#504

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խաղաղարարներ, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ…

— Տիա՛ր, մի՛ գնացեք, սպասե՛ք ուրախացնեմ ձեզ՝ նոր․․․ Դպրոց-պարտեզի բաց մեծ լողավազանից Դավիթ Բլեյանի խմբի 5 տարեկան Վարդուհին է ինձ ձայնում՝ տրանզիտով լողափ մտածիս, որ չհասցնեմ վշտանալ… երեկվա պես։ Սպասում եմ,

Իմ գրում էլ, բառարանում էլ եկեղեցի՝ ասել է ժողովուրդ

Կրթահամալիրի կենտրոնը, որ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցուց Րաֆֆու փողոցով է բաժանվում, Ճրագալույցի պատարագից հետո մեծ թվով սեբաստացի սովորողների, ուսուցիչներ, ծնողների ու բարեկամների համար արդեն երրորդ անգամ ավանդույթի ուժով դարձավ Ավետիսի

«Կա»-ն ծնունդն է, «չկա»-ն՝ մահը

Հաշվեք՝ առտու թե գիշերվա ժամը չորսից գործի եմ. գրում եմ, կարդում եմ, պատասխանում եմ, հետո իննից՝ անընդհատ ձեզ հետ եմ իմ պարտականություններով, իսկ երեկ տուն մտա հեծանվով` երեկոյան ժամը ութին…