«Ա՜յ քեզ զարմանալի մարդ…»,- այսպես է ավարտում`ճիչով, մտքից թռած խոսքով, իններորդ դասարանցի Նորայր Ասատրյանը «Գրապտույտում» իր վերլուծությունը Մխիթար Սեբաստացու մասին. Սեբաստացին հիացրել է Նորայրին: Այսպիսի հիացման-ճանաչման մանկավարժական կոնկրետ ներդրումներ է ունեցել մայրենիի ուսուցիչ-գրիչ Նունե Մովսիսյանը մեր սեբաստացիական աշխարհում, և մրցանակը Նունեի`այս մասին է: Արժանի է: Ասենք՝ շնորհավոր: Հիմա արդեն «Մխիթար Սեբաստացի 2015»-ի մրցանակակիր Ավագ դպրոցի սովորողներ Աննա Մաթևոսյանին ու Նարե Ղալամքարյանին ինչպե՞ս տարբերակենք և ինչո՞ւ… Իսկ մեր թարգմանչական ստեղծական-հետազոտական գործունեությամբ հանրային խմբով հեղինակություն ձեռք բերած տասներորդցի տղաների հայտնի խմբից՝ Էրիկ Թելունց, Տիգրան Աբրահամյան, Արտակ Նշանյան, Գեորգի Թևոսյան, այս անգամ կրթահամալիրի դասավանդողների էլեկտրոնային համաձայնությամբ առանձնացվեց Արտակը: Ժամանակ կա: Մրցանակը նորից շեշտում է` ի՜նչ հրաշալի-տևական ժամանակ է Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանը պատանու մտավոր կրթությամբ լիարժեք ինքնադրսևորման, ինքնավստահության, մասնագիտական կողմնորոշման համար, երբ պատանին կենտրոնանում է:

Գեղարվեստի կրտսեր դպրոց. հեքիաթային նախագիծ -ներկայացումների ֆոտոպատումը։ 

Հավեսի շաբաթի`«Սեբաստացու օրեր» տոնի ուրբաթն իմ մարզական վիճակի հանրային ներկայացման-ինքնահաստատման օր դարձավ. գիշերվա մեկին աշխատանքն սկսած ձեր Տիարը ոչ միայն հեծանվով թեթև-ուրախ Խանջյան-Ծովակալ Իսակով-Սեբաստիա-Րաֆֆի-Մեդիակենտրոն (կրթական կենտրոն) ճանապարհն անցավ քսանհինգ րոպեում… Մանկավարժության լաբորատորիայում իմ գործընկերների հետ երեսուն րոպեանոց քննարկումից հետո ես չէի կարող չլինել Հիմնական դպրոցում՝ մեր վրաց գործընկերների՝ նոր բարեկամների հետ, չհամոզվել, որ հայ-վրացական մեր՝ պատմություն ունեցող բարեկամության պուրակը սիրով ու քսանմեկ պտղատու ծառով համատեղ ընդարձակվում է… Իրական մրգատու ծառ տնկելը Բանգլադեշում, տեսեք`ո՜նց է ոգևորել թբիլիսցիներին. պատմում են ու պատմում…

Առանց հեծանվի ես ո՞նց պիտի ընդամենը հինգ րոպեում միանգամից թռիչք կատարեի մեր մի կղզուց ու հայտնվեի կրթահամալիրի «Սեբաստիա» մարզադաշտում՝ սովորողների ազգային բաց խաղերի մեկնարկին. մեր պատմության-հասարակագիտության, խաղի պարտիզպան Հայկազ Մարգարյանի նախաձեռնությունը հայտարարում եմ ամենամյա և տեղավորում  կրթահամալիրի 2016-2017 ուստարվա օրացույցում… Ի՜նչ սքանչելի տեսարան եմ հիմա՝ այս մասին գրելիս, տեսնում գիշերով, ժամը չորսին… 2016-ի նոյեմբերյան ռազմամարզական ազգային խաղերին Հայաստանից, Արցախից, Վրաստանից ձգվում են դեռահասների տասնյակ ու տասնյակ խմբեր… Ժամեր հետո ես կրթահամալիրի ուսուցիչների մարզական հավաքին պատիվ ունեցա հայտարարելու 2016-ի մարտի ուսումնական արձակուրդին մեկնարկող՝ մանկավարժական աշխատողների բաց մարզական խաղերի մասին. մեր մեկ դյուժին մանկավարժական մարզական ակումբները, որոնք այսօր իրենց իրավական գրանցումը ստացան, սկսեցին որպես խաղերի կազմակերպիչ, իրենց տպավորիչ գործունեությունը:

Մարզվող սեբաստացի ուսուցիչներ: Լուսանկարները՝ Ռաֆայել Խաչատրյանի։

Մեր Օրերի ու մեր մանկավարժության նկատմամբ հանրային հետաքրքրության չափելի արձագանքը մնում է mskh-ի անխափան-հավաստի հաշվիչը՝  երեկ մենք ունեցել ենք 7170 օգտատեր, ամենաբարձր ցուցանի՞շը 2015-ի…  ստուգեք խնդրեմ, առանց ձայներ բերող այլ իրադարձության՝ հերթական օրերից մեկը Տոնական շաբաթի… Ապրեք բոլորդ, բազմապատկեք այս թիվն այնպես, որ 2016-ի նոյեմբերին հնգանիշ դառնա այս ցուցանիշը… Իսկ մարզական պարապմունքներից, դրանից առաջ հայ-վրացական համատեղ համերգից, գործընկերային պայմանագրի կնքումից, սեբաստացի շրջանավարտ-սովորող-աշխատողների հանդիպումից հետո նույն թեթևությամբ հաղթահարեցի Բաբաջանյան-Րաֆֆի բարձունքը՝ մանկավարժության լաբորատորիայում օրվա ավարտի համար… Մարզական լինենք, մեծով-պստիկով… Իսկ մենք խոսում էինք մեր «Հանրակրթական Դիջիտեք 2016»-ի մասին, «Սեբաստացի» ռադիոյի մասին, միջին դպրոցում գրաբարի մասին, ծնողական առցանց ժողովի մասին…

Իսկ Դավիթ Բլեյանն արդեն ավելի ազատ է իր «ձնծաղիկներից» ու Nat Geo Wild-ի վայրի բնության աշխարհի հերոսների, ամեն օր մի հերոսի վարքով է ապրում։ Այսօր արթնացել է որպես վագր։ Բնության ու մեր տան ահուսարսափին տեսեք մայրիկի արած լուսանկարներում։

«Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոնի, այ, այսպիսի նորացումը, որ թարմացնող ազդեցություն ունի, ճիշտ ժամանակին է… Ծնողական պատումներ, իհարկե, Մենք հենց ընտանիքից եկող ազդեցությունների շրջան ենք թևակոխում։ Գեղարվեստի Օլյա Մանդալյանի գործունեության նոր շրջանի իմ ուրախությունը փաստացի հիմքով դարձնելու համար երեկ օրվա վերջում առանց հեծանվի այցելեցի Գեղարվեստ…

Ցուցահանդես-վաճառք Գեղարվեստի կենտրոնում։

Եթե դա էր մեր օրվա վերջը, ապա մենք, սեբաստացիներ, ոչ միայն վերջ չունենք, այլև վերելքում ենք նոր բարձունքի… Ի՜նչ աշխույժ էր. ֆոտոնկարիչ Մարինե Մկրտչյանը epress.am-ի ստեղծողներ Յուրա Մանվելյանի և Տիգրան Խաչատրյանի, մեր շրջանավարտ Տիգրան Հակոբյանի հետ «Ճամփորդող սեբաստացիներ» նախագծով ցուցադրությունն էր տեսքի բերում, Կարինե Մացակյանը, Արմինե Թոփչյանն ու ընկերները՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» ցուցադրությունը։ Օլյայի, Տաթևի խմբասենյակի խնամվածության և միջավայրի բարելավման մակարդակը կասկածի տեղ չթողեց, նույնքան խնամված-խելացի-կոնկրետ, որքան տեսանյութերն են. մի լավ ապացույց ինքնավստահության ներուժի լիարժեք գործածման հնարավորությունների… Այսքա՜ն ընդունակ, հետաքրքիր մարդիկ մի կրթահամալիրում որ ողջ ինքնավստահությամբ-ինքնուրույնությամբ գործե՜ն… Տիարը կփոխի հեծանիվը, ինչի մասին ես, իհարկե, ոչ միայն ասում եմ, այլև սկսել եմ փնտրտուքը…

Ես անհամբեր սպասում եմ լույսը բացվելուն, եկեղեցում մեր սեբաստացիական համայնքի հավաքվելուն, մեր ծիսական-տոնական ժամերգությանը, մեր քայլքին Սուրբ Երրորդությունով Գեղարվեստի ու Մայր դպրոց, մեր հարիսային կրթահամալիրի բոլոր յոթ ուսումնական հաստատություններում՝ մեծով-պստիկով… կնստենք Արդար հացի, որ այս անգամ հարիսա է։ Այս հարիսան նաև մեր ուսումնական թթուդրեքի արդյունքների հանրայնացումն է։ Իսկ «Ուսումնական տոն» նախագծի բացահայտումների ու զարգացումների մասին մեր կարևոր խոսակցությունը թողնենք երկուշաբթիին. օրվա հոգսը բավ է օրվա համար…

Շնորհակալ եմ, որ միասին ենք։

 Գրքերի  ցուցահանդես-վաճառքը Մայր դպրոցի գրադարանում և հարիսայի համեղ հյուրասիրությունը։

Ֆոտոխմբագիր՝ Մարինե Մկրտչյան
# 503

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրապատում՝ չկատարված վերջաբանով…

Ճամփորդության գերազանցիկ, ճամփի նախանձելի ընկեր… Այսպիսին էր Դավիթ Բլեյանը թիֆլիսյան ուրբաթ-շաբաթ-կիրակին, ուղեկից մեծահասակ եռյակի միաձայն գնահատմամբ: Ճամփորդությունը հասունացնում է մարդուն. մենք տեսանք այս անգամ, տեսնում ենք-զմայլվում ամեն անգամ միասին լինելիս…

Հավատով խոստովանիմ և․․․ գրեմ

Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք է։ Օրվա 24 ժամերի համեմատ, 24 տնից-աղոթքից կազմված այս աղոթք-աղոթամատյանը ինչո՞ւ չհայտնվի իմ օրագրում, հաղթահարելով նաև այս խորթության առ գրաբար մեր գործքերի․․․ Հաւատով խոստովանիմ

Ես մոռանում եմ Հեղինակային մանկավարժությունը՝ իր ամառային ընթացքով

Հետաքրքիր է՝ ի՞նչ բերք է տալու կրթահամալիրի Գյուղացիական տնտեսության կարտոֆիլը: Մեր տնտեսության լոլիկը, դդմիկը, վարունգը, պղպեղը, սեխն ու եգիպտացորենը աշխատավորներով ու ամառային պարտեզ-ճամբարով չենք կարողանում սպառել:  2015-ի շրջանավարտ Էդվարդ Հովհաննիսյանն