Ձմեռ պապն իրենն արեց՝ նվերները բաժանեց սպասող-չսպասողին ու թողեց մեր երկիրը դժգոհներիս, ոչ այնքան գոհունակներիս ու ոչ այնքան․․․ Վերնագիրը Արմինե Աբրահամյանի ուսումնական նախագծինն է, որը մենք ընտանիքով լսեցինք-նայեցինք մինչև վերջ․․․ որքան էլ Դավիթ Բլեյանը օրն սկսում է տանով մեկ Ձմեռ պապու ոտնահետքերը փնտրելով։ Այսօր էլ լողաց ու գտավ․․․
— Դավի՜թ, ինչո՞ւ մայրիկին չես օգնում սեղանը հավաքելու։
— Հավես չունեմ այլ բան անելու,- ասում է Դավիթը ու բազմոցին շարունակում պլանշետով աշխատանքը․․․

— Դավի՜թ, պլանշետով աշխատանքը ուտելուց լա՞վ է․․․
— Շա՜տ, պապ․․․
— Ի՞նչ ես իմանում պլանշետից։
— Հազար բան․․․ Հիմա մեկ-մեկ ասե՞մ․․․

— Ինչո՞ւ եք անընդհատ ճաշ տաքացնում, նոր եք հաց կերել։ Էս ի՜նչ կատաղած նոր տարի ա․․․

Մեր ընտանիքը ամենա-ամենա․․․ եթերայինը չէ, օրինավոր մարդ եմ, փակում եմ եթերը։ Դավթի ասածներից ամենաանմեղը «ամենաքանորդն» էր․․․ Այսպիսով՝ մենք 2017-ի ամենա… քանորդ ընտանիքն ենք։

Սեբաստացիների ամանորյա դիմանկարներ։

«Ես չունեմ քույր կամ եղբայր․ ես ուզում եմ ինչ-որ մեկի մեծ եղբայրն ու պաշտպանը լինել․․․ ». կրթահամալիրի, արդեն Միջին դպրոցի Արամ Պետրոսյանին ընթերցող-չընթերցողին ներկայացնելու անհրաժեշտությունը չկա․․․ Իսկ, այ, 6-րդցի Գոհար Հարությունյանին,  որ երազում է մի փոքրիկ ոզնի ունենալ․․․«ես կխաղամ նրա հետ, երազում եմ շատ ձյուն․․․», ներկայացնում եմ վստահ, որ իմ օրագրում այն մեկնարկ է․․․ Շատ ձյուն գա, Գոհարիկ, ու հունվարը նախագծային-ստուգատեսային, մեր ուսումնական երրորդ շրջանը ձյունառատ լինի, որ կրթական կասկադով՝ մեր կրթական պարտեզի արևելք-արևմուտքով, լանջերով-արտերով, հյուսիս-հարավ սարալանջերով-անցումներով իմ պատկերացրած ձմեռային հեքիաթը ծեփենք․․․ զարմացնենք-հիացնենք։ Ոզնիների, իշուկների, ջորիների, այծերի ու գառնուկների, բոլոր տեսակի ձկների ու ընտանի կենդանիների բազմացումն ու խնամքն էլ ամենօրյա, որպես ուսումնական նախագիծ, թողնենք մեր գյուղացիական տնտեսություն-ագարակին՝ իր բազում բակերով կենդանական, բոլոր դպրոցականներին, նախակրթարաններին կից․․․ Սկսել ենք 2016-ին ու շարունակությունը կանենք 2017-ին։

Գոռ Խլոյանի 2017-ի առաջին ֆոտոշարքը։

Արամ Պետրոսյանի բնական պահանջը լսելի-անդիմադրելի, անարգել-իրագործելի (այստեղ Ձմեռ պապը անելիք ունի) լինի բոլոր այն ընտանիքներում, որտեղ այդ մասին գոնե մեկ անգամ անցնող տարում մտածել են կամ կարող էին մտածել․․․ Ծնունդ, տղայի-աղջկա նոր ճիչը մեր ընտանիքներում, որ 2017-ը սրանով նշանավոր-շնորհավոր լինի։

— Մանկավարժական ոսկու փշրանքը դու ես,- հանկարծ մեր մանկավարժական զրույց է ներխուժում Դավիթը` դիմելով մորը։
— Հա, ես էլ հորդ մանկավարժական ոսկու փշրանքներից մեկն եմ։

Սկսում եմ հրապարակել նոր տարվա նոր նախագիծ, որի վերնագիրը իմն է․ նախագծի մեկնարկը տալիս է Արմինեն, ներշնչված՝ Դավիթ Բլեյանով ու իր ընկերներով, այսպիսով՝ դարձնելով այն բաց- ընտանեկան։ Տեսնենք ի՞նչ զարգացում այն կունենա մինչև գիտագործնական հավաքը։

Ֆոտոխմբագիր` Սուսան Ամուջանյան
#894

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մասնակցային, ուղիղ միջամտություններ

Ես չեմ կարող չշարունակել իմ երեկվա գիրը-պատումը․ նախ՝ որովհետև Բլեյան դպրոց-կրթահամալիրը ունի նաև Արևելյան և Հյուսիսային դպրոց-պարտեզներ, և որ, մայիսյան օրացույցով բացօթյա լողափերի-լողավազանների կարգավորման-տեղադրման շրջանն է, իսկ ամենասեբաստացիական հունիսին՝  ուսումնական

Սարերի կեսը ձյուն է, գարուն է… 

Թեթև, օգտակար, աշխատանքային էր մեր այցը Գագարին պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն գյուղեր, դպրոցներում մանկավարժական հավաքանիների հետ հանդիպումները՝ կարևոր—ճանաչողական․․․Պրոյեկտով գործընկերության մեր կենդանի աշխատանքների սկիզբը հաջողությամբ դրվեց, և սա, իհարկե, խմբով՝ մեր նոր

Մեր` որպես հավաքականություն, մոբիլ ու խիզախ գործելու ժամանակը

Մոբիլ՝ այսպես են գործում. որոշեցի առավոտ 7-ին ճանապարհել Գյումրի գնացքով մեկնող իմ Տաթևիկին Բլեյան ու թոռնուհի Արևիկին, երբ ավարտել էի օրվա գիրը, երբ Արմինեն ու Դավիթ Բլեյանը շարունակում էին իրենց