…. Իսկ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այս թեման[1] արհեստական է համարում՝ ընդգծելով, որ իր համար առաջնայինը երեխաների անվտանգության հարցն է: «Ինձ թվում է՝ մենք բոլորս արհեստական խոսակցության մեջ ներքաշվեցինք: Ես, օրինակ, էական եմ համարում այն հարցը, թե այդ երեխաները, որ նստած են դպրոցում, դասի ժամանակ արկերից պաշտպանվա՞ծ են այսօր: Այն, որ առանձին դասեր բաց են թողնվում, դա կարող է լավ օրերում բերքահավաքի պատճառով լինել, համայնքը ունենար խնդիրներ, դպրոցը ներառվեր… Դպրոցը հետո կարող է անհատական պլան կազմելով լրացնել բաց թողածը: Օրինակ ես՝ որպես կրթահամալիրի տնօրեն, երեխայի՝ դպրոցում գտնվելու ընթացքում կրում եմ պատասխանատվություն նրա անվտանգության համար, հիմա գյուղի դպրոցում սովորողների անվտանգության համար պատասխանատվություն կրո՞ւմ է որեւէ մեկը: Ինձ համար մնացած խնդիրները դպրոցի խնդիրներ են, եւ լավ կլինի՝ այդ իրավասությունները լիարժեք դպրոցը օգտագործի, որ, այսպես ասած, սահմանային կրթություն, սահմանային դպրոց չլինի»:

Հոդվածը ամբողջությամբ` «Հայկական ժամանակ»-ում:

 

[1] ՀԺ-ն անդրադառնում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, որ սահմանամերձ գյուղերի այն դպրոցներում, որտեղ լարվածության պատճառով դասերն ընդհատվել էին, նախարարության նախաձեռնությամբ կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ՝ Հայաստանի լավագույն մասնագետների մասնակցությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պետությունը պետք է փակուղի չլինի

Անեկդոտներն էլ, որպես իրենց ժամանակի պատմություններ, հայտնի են լինում, պատմվում-փոխանցվում, հետո չեն փոխանցվում, մոռացվում են… Ի՞նչ են լինում մոռացված անեկդոտները, ի՞նչ անես, եթե չես մոռացել, բայց չես փոխանցում-պատմում… Իմ օրագրում

Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք…

Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ

Դատապարտված ծուլությունը պետք է ծալել, դնել մի կողմ

Գնահատականը թույլ խթան է… Եթե մարդը կենտրոնացած է սովորելու վրա, արտաքին գնահատումը, որ ինչ-որ մի պահից կարող է և չլինել, բայց մնալու է սովորելու ընդունակությունը, որ պետք է ամբողջ կյանքում…