Երկաթուղայիններով, Մուխանաթափա-Անդրֆեդերացիայով (հիմա՝ Վարդան Աճեմյան փողոց) երևանյան օրերի խրոնիկա՝ պատում իմ այֆոնով…

«Սասունցի Դավիթ» կայարան-Ռոսիա (Այրարատ)-Տիգրան Մեծի հատվածն անցնում եմ ավտոբուսով… Ուշքս, ինչպես Դավիթ Բլեյանինը, մանկությունից է երևի, գնում է հանրային տրանսպորտի համար։ Կարդում եմ ավտոբուսում… «Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք». լսվե՞ց։

Առիթ էր բժիշկ Վահան Բեզիրգանյանին՝ սեբաստացի շրջանավարտ սիրելի Սոնայի՝ Ամերիկյան համալսարանի ուսանողի, 3-րդ դասարանցի Նարեկի հայրիկին իր կաբինետում հանդիպելու։ Կարծես նորից հայտնագործեցի բժշկի մասնագիտությունը… Ի՜նչ գորովանքով-հուզումով էր խոսում իր մեկ-երկու ամսական հիվանդի մասին. ի՜նչ կապվածություն, այսպիսի մշտական էմոցիոնալ լիցքի մեջ որքան կոկնկրետ բարեխղճություն, մասնագիտական բարձր մակարդակ… հաղորդակցության կուլտուրա…

Քաղաքում իմը ծառեր են՝ իրենց բռնած երկնքով-ստեղծած միջավայրով…

Պետք էր քայլել. ու ես թեքվեցի Երկաթուղային փողոցով, մտա նրա բնակելի փակուղիներ… Ե՞րբ էի եղել վերջին անգամ, բայց այստեղով անցնող Ստալինյան (հիմա՝ Արատաշատի) ջրանցքին չէի հանդիպել. .. Չտեսնեի. հատակագծով բնակելի կանաչ գոտում անգամ ջրանցքը զզվանք առաջացնող կոյուղատար է բաց. հոսում է դեպի Արտաշատ, Արարարատյան դաշտեր…

Իսկ Հռիփսիմե Գալստյանը հրապարակել է «Մանանայի» հետ հինգշաբթի օրվա մեր հանդիպում-շրջայցի նյութերը՝ տեսանյութով, սովորողների անդրադարձներով, հանդիպումից իր կարևորած ուղերձներով։  «Զարգացման ծրագրի համար մենք որպես ժամկետ  վերցրել ենք 2019թ., 2020-2022թթ-ը, որպեսզի այդ ընթացքում ստեղծենք յոթ հրաշալիներ, հրաշալի գործեր, կառույցներ, միավորներ, որոնց ստեղծումը դառնա ուսումնական նախագիծ, որի որոշմանը, մշակմանը, կառուցմանը, հանրայնացմանը, նրա դրամական միջոցների հավաքմանը և արդյունքների հրապարակմանը   կմասնակցեն սովորողները»:

Կարդացեք, դիտեք…

[youtube https://www.youtube.com/watch?v=X6Y1dK8nBms]

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1602

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անսպասելիք ի՞նչ տարի. ավետաբեր 2015

Իսկ ինչո՞ւ սպասենք… Չնայած օրվա հետ կապված բոլոր սպասելիքները արդարացան-կատարվեցին։ Լիքը օր եղավ, այնպես որ օրագիր չի դառնա իմ ասելիքը, այլ մամուլի օրվա հաղորդագրություն։ Գնացինք։ Դեկտեմբերի 29-ի առավոտյան տանից դուրս եկա՝

Ռումբի վրա՝ մարտահրավերի փնտրտո՞ւք…

Օրագրի ընթերցողը հավանել է իմ 860-րդ գրում շարադրված քաղաքական ծրագիրը և խնդրում է շարունակել… Ես էլ եմ 860 հրապարակումից 860-րդը առանձնացրել եմ, լրագրող Վարդ Սիմոնյանն էլ… Իսկ իմ սեղանին, հարգելի

Տո՛ւր իմ հայ-վրացական անձնագիրը

Այ, այսպիսի ընկալում է առաջացրել հայ-վրացական հանրակրթական կամուրջներով Դավիթ Բլեյանին տանը, դպրոցում, ճամփորդություններում պարուրած միասնությունը: Միասին են եղել հայկական ու վրացականը Երևանում, Թբիլիսիում, հիմա էլ՝ Ախալքալաքում, հյուրանոցում, մաքսատանը: Մենք ոչ