Հիմա, երբ Կուբայում՝ Հավանա մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքին ծածանվում է ամերիկյան պետության դրոշը, ինձ ապշեցրեց անմեռ հեղափոխական, Կուբայի հիմնադիր Ֆիդել Կաստրոյի 1973թ. ասածը. «ԱՄՆ-ն մեզ հետ կխոսի, երբ կունենա սևամորթ նախագահ, իսկ աշխարհը՝ լատինաամերիկացի Պապ»… Ես սա կարդացի «Ազգ» օրաթերթում: Ֆիդելի ասածով էլ եղավ: ԱՄՆ սևամորթ նախագահ Բարակ Օբամա, Հռոմի Պապ լատինաամերիկացի Ֆրանցիսկոս Առաջին …  Աշոտ Տիգրանյանի ուղարկած էլեկտրոնային փաթեթն էի ուսումնասիրում, 2009թ.  հայ-թուրքական Ցյուրիխյան համաձայնագրի այս տեքստը՝ իր թղթածրարով… Չգիտեմ՝ կարդացե՞լ եք, կկարդաք, գոնե, հիմա այս համաձայնագիրը, որը ծավալուն չէ ու պարզ է ընկալման համար: Համաձայնագրի իրավական հիմքերը կարելի է բաց թողնել: 2009-ին սա մեծ աղմուկ հանեց, ինձ անհասկանալի: Չեք ուզում՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հայաստանցիներով ու  Թուրքիայի հանրապետությունում ապրող թուրքերով հաշտության համաձայնության գանք, ասեք… Քանի ողջ է Ֆիդել Կաստրոն, հնարավոր է պատասխանի՝ երբ կբացվեն հայ-ադրբեջանական՝ Ղազախի և Ատրպատականի, հայ-թուրքական երկաթուղին, Գյումրի-Կարս, Մարգարայի և մյուս միջպետական ճանապարհները… Որքա՞ն ենք որոշել ապրել մեր ստրատեգիական հարևանների հետ հակամարտության ռեժիմում:

Վերադառնամ Ցյուրիխյան համաձայնագրին, որի նախաձեռնությունն ինձ այնպես ոգևորեց. ինչո՞ւ չի կարելի կենդանացնել այն, վերադառնալ դրան, ինչի՞ համար է բարձրագույն իշխանությունը, ինչի՞ համար են այն երկարացնելու ջանքերը, եթե հայոց համար անկախությունից այս կողմ այն չի գործածվելու. 25 տարի շարունակ թիվ 1 կենսական խնդիրը մնում է հաշտության հաստատումը՝ անմիջական հարաբերությունների հետ միասին… Գրված է, չէ՞ Սահմանադրության 9-րդ հոդվածում. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»: Ահա քեզ կամուրջ իմ գրում՝ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների արհեստական օրակարգից կենդանի, հասունացած լուծման կարոտ հարցերի օրակարգ …

«Ամառային հանգստի հրճվանք» շարքից. Արևմտյան Հայաստանը Հասմիկ Մաթևոսյանի ներկայացմամբ:

Դավիթը նորից վերադարձավ այս շրջանի իր ամենասիրելի-ամենագործածական հասունություն հասկացությանը.
— Ինչպե՞ս է, որ մրգին, ձմերուկին-սեխին-դեղձին ձեռք ենք տալիս, հասուն է… Ինչպե՞ս է, որ այդպես է, ինչպե՞ս է հասունանում միրգը, պա´պ…

Կիրակին, որ անցկացրի տանը, Դավիթ Բլեյանի հասունության՝ ամբողջական հասուն՝ ինքնուրույնության աստիճանի հասուն, յուրաքանչյուրիս հետ հասուն հարաբերվելու փաստի արձանագրումն էր. մամա ջա՜ն, մեր տղան մեր ընտանիքի, մեծ ընտանիքի, հասարակության  լրիվ իրավասու-իրավունակ անդամ է, իսկ մենք ձգում ենք նրա երեխայության շրջանը՝ մեր մեծական սպառողական վայելք-հաճույքի ժամանակը քիչ երկարացնելու համար: Կամ էլ չգիտենք՝ ինչպես վարվել այս փուլում, վախենում ենք: Անվախ, անբարդույթ, անպարտադրանք… հարգանքով՝ որպես հավասարներ ապրելու շրջան է. դժվար կլինի, քանզի համոզված չեմ, թե մեծերով այդպես ապրում ենք… Դավիթը գալիս է իր հասունությամբ փոխելու, առողջացնելու-անվտանգ դարձնելու մեր հարաբերությունները… Առանձնացրել է այն տուփը և պարկը լեգոների, որ վաղն իր հետ պարտեզ է տանելու: Սպասում է պարտեզին. պատմում-ներկայացնում է բառերով այդ սպասումը՝ ինչերն են կանչում, ու ինչը խի է անելու, որ ինչ լինի՝ գիտե…

Ես շատ կուզեմ, որ կրթահամալիրի համար էլ 2015-16 ուս. տարին հասունության փուլի ազդարարում լինի. հասուն մարդկանց հասուն հարաբերություններ ու հասուն իրագործումներ՝ հասունության բերված նախագծերի ու ծրագրերի… եթե մենք ապրել ենք ու գիտակցում-ուժ ենք ստանում մեր կրթական ծրագրի առաջացման ու իրագործման պատմությունից… Ի՞նչ պատմություն է, եթե ուժ չի տալիս… Կան պտուղներ, դեպքեր, ծնունդներ, որ այդպես էլ չեն հասունանում… կան և լխկածներ… կա և հասուն շրջան…

Օր օրի հասունացող 2-4 տարեկաններ: Լուսանկարները՝ Բուրիկ Հովսեփյանի:

  • Ասում են, որ աշխարհը չափից դուրս բարդ է դարձել հասարակ որոշումների համար: Նրանք սխալվում են: (Ռոնալդ Ռեյգան)

Հասունության գլխավոր ցուցանիշ է դառնում հենց այս՝ յուրաքանչյուրիս հասարակ որոշումներ կայացնելու կարողությունը: Էլ իրար չենք նայում-սպասում. քո որոշումն է հասունացած… Եվ բնական է, որ 2015-16-ի պատրաստության մեր գործերի ստուգատես-ներկայացումը սկսում ենք մասնագետի պատրաստության մեր հաստատությունում, քոլեջում՝ հրավիրելով նախակրթարանի ու ընտանիքի դաստիարակ (ուսուցիչ) մեր 20 տարիների շրջանավարտներին՝ յուրաքանչյուրին՝ 1995-ից սկսած… Մենք ինքներս մեզ, յուրաքանչյուրին՝ ով կգա, ներկայացնում ենք քոլեջային ուսուցանող-մասնագետ դարձնող միջավայրը՝ նախակրթարանային քոլեջիկային… Թող յուրաքանչյուր դաստիարակ հասարակ որոշումներ կայացնի, գտնի իր գործընկերոջը, հրավիրի, իր ուսումնական տնտեսությունը կարգի բերի…

Մեղրաձորի ճամբարականները Մարմարիկ գետում են: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ինձ դուր եկավ, որ շաբաթ օրով Մեդիակենտրոնում Աիդա Պետրոսյանը հանդիպում է կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակներից յուրաքանչյուրին՝ առանձին. գործընկերների հասուն խոսակցության ականատես դարձա: Ես ժամանակ ունեցա առանձին դաստիարակների բլոգները նյութ առ նյութ կարդալու: Սկսել եմ: Ինձ դուր եկավ այն հասունությունը, որով մենք՝ Քոլեջի ուսանողներով, ղեկավար Նվարդ Սարգսյանով, ջոկատի ղեկավար Անահիտ Մելքոնյանով Մեղրաձորից հետո կպանք պարտեզային 3-րդ խմբի ստեղծմանը… Մեր ամենահաս-կարող տիկին Էլյայի տրամադրությունը հազար էր. հասցրեցինք բոլոր չորս սանհանգույցներն էլ, նոր խմբի մեկնարկն էլ… Հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ ստեղծվեց 2-րդ խումբը պարտեզային, իսկ 2015-16 ուստարում Քոլեջի նախակրթարանում կունենանք գործող 3 նախակրթարանային խումբ… Ես տեսա, թե Նոր դպրոցի նախակրթարանի դաստիարակ Աննա Հայրոյանն ինչպես է իր նոր սանի քույրիկին ու մայրիկին ուղեկցում Քոլեջ՝ ընդունելության: Մենք գործազուրկներ չենք պատրաստում-վերապատրաստում, այլ ծնվող Մհերի, Սաթիկ Սիմոնյանի պատվիրատու ընտանիքի ու Մհերի 2 տարի հետո բացվելիք խմբի դաստիարակներ… Ահա ինչու, այնքան թեթևությամբ-հասուն մենք՝ Արմինե Թոփչյանի դրդմամբ կպանք Գեղարվեստի նախակրթարանի նորացմանը… հասունացած էր… Վաղվա իմ գիրը բաց մի´ թողեք…

Գեղարվեստում՝ աշխատանքային երկուշաբթի: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնադրսևորվելը՝ սեբաստացի լինելու-մնալու պայման ու սեբաստացի դառնալու որոշիչ գործոն

Գիրն սկսելու և ավարտելու համար ինձ մի ժամից քիչ ավելի մնաց. էլի ոգևորվեցի ընթերցանությամբ՝ իմ ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ ներհայաստանյան կյանքի բոլոր փոքր ու մեծ դրսևորումները՝ տնկիի, ծիլի… ծաղկի

Արդարությունը, արդար գործելը ինձ համար կողմնացույց է

Դժվար չէ լինել բարի, դժվար է լինել արդար: Իմ կիրակնօրյա ընթերցարանի համար միանգամից վերնագիր որոշեցի Վիկտոր Հյուգոյի 20 ամենաուժեղ համարվող մտքերից սա. արդարությունը, արդար գործելը ինձ համար կողմնացույց է: Այդպես