Ես ավելի ու ավելի վստահ եմ ինձ զգում հեծանվի վրա, ավելի լավ գիտեմ տուն-դպրոց-տուն ու կրթահամալիրի դպրոցների ճանապարհները։ Պետք է այնքա՜ն լավ իմանաս ճանապարհին հեծանվորդին հանդիպող վտանգները, օրինակ՝ ջրափոսերը, մայթերի բարձրությունները, հանկարծ կողքի փողոցից ճանապարհդ կտրող ավտոմեքենաները… թակարդներն ամենուր են… Բոլորը հեծանվով մարդու դեմ են, մինչև անգամ շները… Դիմացից գնացող ավտոմեքենաներով զմայլվում են, մեկ էլ քեզ տեսան ու քշեցի՜ն վրադ… Ի՜նչ էլ կատաղած են դառնում, թվում է, ամենաանմեղները…

Քշում եմ մի տեսակ խաղալով, միշտ հավեսով։ Առավոտյան, երեկ, Ծովակալ Իսակովի վրա ողջունեցի կրթահամալիրի 2-3 երթուղային ավտոբուսների. պիտի որ ուղևոր սեբաստացիներին զվարճալի լինեն այսպիսի հանդիպումները։ Կան հաճելի, կիրթ, իրոք առիթով-հնարավորությամբ ոգևորված հետիոտներ. Բլեյա՜ն են տեսել, նժույգո՜վ… Դժվար չէ նրանց տարբերել չապրած-չապրողներից. ես միշտ կանգնում եմ այս դեպքերում, բարևում, զրուցում. ինչո՞ւ շտապենք….

Հեծանիվը նկատելի մեծացնում է իմ ընտրության, շփվելու ազատությունը, իմ ինքնուրույնությունը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ով քնած է, արթուն կացեք… Հետո չասեք, որ…

Մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ին, ես աշխատում եմ. կենդանի գործեր ունեմ, որ սկսել եմ, ավարտել է պետք: Սեբաստացիներից ո՞վ կմիանա: Էս հեծանվաուղին, հեծանվաակումբը, հայրենագիտական կենտրոնը, մեր յոթ դպրոցների բակերը, քոլեջի նոր

Եվ եղավ վեց հարյուր…

Օրագիրն իմ այս  ո՛չ մեկ անգամվա համար է, ո՛չ մեկ ուսումնական տարվա. ո՛չ գրելը, ո՛չ կարդալը… Քանի՜ սեբաստացի եղավ ինձ այս գործի ընկեր… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, սեբաստացիներ բոլոր

Էհե՜յ, Սոնա ո՞ր ծովի վրա ես, ո՞ր օվկիանոսում

Երեկոյան նորից քամոտ էր իմ ճանապարհը. առանց հեծանվորդի ակնոցի անհնար է: Ես շարժվում եմ տեղ-տեղ դադարներով՝ քամին արգելք է հանդիպակաց, որ պիտի հաղթահարվի… Այսօր իմ երրորդ թուռնուհու՝ Սոնայի ծննդյան օրն է: Վեց