Կիրակնօրյա գրի-ընթերցարանի կազմումից էլ հեշտ գո՞րծ… Ինքն իրեն ստացվում է. եթե ծուլություն չանես, շաբաթվա ընթացքում կարդացածիցդ կառանձնացնես… Ձրի առել ես, ձրի էլ տուր: Մեդիան հենց սրա համար էլ ստեղծված է՝ աստվածաշնչյան պատվիրանն այս իրագործելու համար: Այս անգամ ընթերցելու շատ  նյութ հավաքվեց, որոշեցի ոչ թե մաղել-քչացնել, այլ ընթերցարանի կազմակերպումը փոխել: Ա՛յ, հիմա կարդա այս 5 նյութը. ընտրե՞լ եմ, չէ՞, ընթերցելու համար, ընթերցի պրծի՝ հետո կխոսենք…

  1. Նեխուրը բոլոր հիվանդությունների դեմ
  2. 18 լուսանկար, որոնք աշխարհը բացահայտում են նոր կողմից
  3. Երազանքների տունը. լավագույն դիզայներական գաղափարներն աշխարհի տարբեր մասերում
  4. Խաղաղության գլոբալ ինդեքսում
  5. Թոփ 5 բժշկական նյութեր

Շվեյցարիայում, պարզվում է, գործում է հիպոթեքային ամենացածր տոկոսադրույքը. տարեկան, պատկերացնո՞ւմ եք, 1-2 տոկոսի արանքում… Մարդու հավատ չի գալիս… Բնակարանների խնդիրներով խառը հազար-հազարավոր իմ գործընկերների, հարազատների, համաքաղաքացիների լոզերը գնացի՞ն, ճնշումն իջա՞վ, շաքարի տոկոսը բարձրացա՞վ… Ի՞նչ անեմ-ասեմ, կարդացեք իմ ընտրած բժշկական-առողջապահական խորհուրդները, սկսեք մեղրաջրի օգուտից… մինչև ադի-բուդիի օգտակարությունը՝ ավելի օգտակար, քան մրգերը… բնական է՝ ոչ հայկական… Մեդիան վատ է ծանոթ մեր արևահամ բարիքներին… Դուք կարդացեք ձմերուկ ուտելով՝ էժան-մատչելի-առողջարար, իսկ ես իմ թոռնուհի, ադի-բուդիի սիրահար Արևիկին հիշեցի, ով իրեն այնքա՜ն լավ է զգում Աղվերանի «Լուսաբաց» ճամբարում, որ իր մատի ներկերն էր միայն հիշել Երևանից-տանից… Սա էլ մի հնգյակ.

  1. Մաքրում մեղրաջրի օգնությամբ
  2. Հազվագյուտ բնական երևույթներ
  3. Թեյ խմենք և նիհարենք
  4. Երբ ադի-բուդին մրգերից օգտակար է
  5. Աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքները

«Հայաստանի քաղաքներ» նախագծով՝ Գյումրիում: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին հիշող վերջին սերունդն ենք մենք՝ 70-ականների լճացման շրջանը վայելածներս, որ հիմա 60 ու 60-ն անց ենք դառնում, ինչպես ես ու տիար Գևորգը Հակոբյան, որ գիտակցում է իր կարևորությունը որպես մրցութային հանձնաժողովի նախագահ… Անեկդոտ կար՝ իսկն այսօրվա համար է:
— Լեոնիդ Իլյիչ,- հարցնում են,- պատերազմ կլինի՞:
— Չի լինի,- չպպացնում է Բրեժնևը,- բայց խաղաղության համար պայքարում քարը քարին չի մնա:
Հիմա էս «Իսլամական պետության» թե ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն. հապավումն արաբերեն է) դեմ համայն մարդկության պայքարն է… Համեցեք՝ ոչնչացված 6 հնագույն հուշարձան, որոնք այլևս հնարավոր չէ տեսնել… Հետո այս թիվը կդառնա 16, 26… Հետևե՛ք իմ կիրակնօրյա ընթերցարանին, իսկ դուք, հավատարիմ ընթերցողներ օրվա, ավարտեք վերջին խումբ նյութերի ընթերցումը… Հավաքել եմ, հո չե՞ք ջնջելու-գնա անհետք, ինչպես իսլամական զինյալներն են անում…

  1. Օտար լեզվի յուրացման 15 խորհուրդ
  2. Բազուկային դիետա
  3. 10 նշան այն բանի, որ քիչ ջուր եք խմում
  4. Բնության 8 հրաշալիք, որոնք իրականում ստեղծվել են մարդու կողմից
  5. Մի քանի տան պատանդ Հայաստանը

Մայր դպրոցի սիրիական վարդերը ծաղկել են: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շշմելու ես այսպես… շփոթված, տիա՜ր…

«Շշմելուն» որ չուղեկցեր, այդ վիճակի ապրումներ պարբերաբար ինձ չպարգևեր, ես մանկավարժության հետ մի կյանքի չափ քայլողը չէի՜… Շփոթված վիճակի զգացողությունները, որ խիտ կենսափորձով այնքա՜ն վաղուց եմ հաղթահարել, թվում էր՝ անվերադարձ

Սահուն քայլերով, աննշմար

Երեկ երկրորդ հարկի մի անկյունից թաքուն հետևում էի Միջին դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության պարապմունքին… Սեբաստացիներն անիվների վրա՝ ջութակներով… Ու ծնվեց, գիտե՞ք… Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, Մի ըստվեր

Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք…

Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ