Խոսուն վերնագիր է՝ «Երբ հանդիպում են շոգը, գիրքը, ջուրն ու ընթերցողը»… Նառա Նիկողոսյանն իր ամառային Նոր դպրոցով, Մարի Գաբանյանը՝ իր հուլիսյան գրադարանով, ու «Զանգակ» հրատարակչությունը ամառային ընթերցանության  կազմակերպման նոր հարթակ էին գտել՝ կրթահամալիրի լողափը…

Սևծովյան լողափը տպավորվել է ինձանում՝ որպես խորհրդային տարիներին ամառային ընթերցանության… ամենամեկուսի վայր… Ես հիշում եմ ծովափին, արևից պաշտպանված, գիրք կարդացող տարատարիք ու տարասեռ մարդկանց… Վերցնում ես ամառային ընթերցանության համար պահած գիրքդ ու, հայդե՜, ծովափ… Հետաքրքիր է, Սևանա լճի ափին հանգստացող պառկածների մեջ կա՞ն ընթերցողներ. հայ մարդը ծովի ափին-ջրի ափին կարդո՞ւմ է… թե՞ սա խորհրդային ժամանակ ու ռուսին բնորոշ զբաղմունք էր… 1+1սկզբունքով հավաքվող Միջին դպրոցի եռօրյա ճամբարները լինում են Սևանում. Վարդուհի Հայրյանը, Գոհար Եղոյանը նման ուսումնասիրություն կատարո՞ւմ են… Վրաստանի Շեքվեթելիի միջազգային ճամբար մեկնող կրթահամալիրի ուսուցիչներն էլ թող այդպիսի ուսումնասիրություն կատարեն Բաթումիի ափերին… անպայման ազգային գործոնի հաշվառմամբ…

Իսկ կրթահամալիրի ամառային լողափնյա ճամբարներում կհանդիպե՞ս Բանգլադեշի լողափին կարդացող սեբաստացու… Գրքեր՝ հատուկ լողափի համար… Թե՞ սա «Զանգակի» հետ համագործակցության մի նախագծով արված բան էր…

Ամառը կարդալու շրջան է՝ ամենալավ գրքերը կարդացվում են ամռանը… լողափին-ստվերում, այլ ստվերում… Ի՞նչ մահանա… Բա ե՞րբ կարդաս քե՛զ համար, եթե ոչ արձակուրդին ու մեկուսարանում, բերդում… Ես պատմել եմ. ոչ մի շրջանում այդքա՜ն գիրք չեմ կարդացել, այդքան… ֆիլմ չեմ նայել, որքան Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանում՝ 1999-ից 2001 թթ.-ին: Ֆիլմեր պարտադրված էի նայել. մի 18 քառ. մ «ռեշով» բետոնապատ-ճաղապատ-մետաղապատ անշարժ տարածքում մինչև 12 անծանոթ մարդ, ու  մի հեռուստացույց՝ փոքր էկրանով… Պարտադրված էիր ֆիլմեր նայելու… Կուստուրիցայի նշանավոր «Underground», «Կյանքը որպես հրաշք» ֆիլմերը ես նայեցի շնորհիվ Հասմիկ Ղազարյան-Սուսան Ամուջանյան առիթի… համացանցով… երկու և ավելի ժամ տևող ֆիլմն ինչո՞ւ պիտի նայեմ, եթե այն շատ լավը չէ, որ գրավի… մաս-մաս, անշտապ նայում եմ… Այդպիսի առիթներ են նաև կրթահամալիրի պատանեկան MSKH FILMS– ի առաջարկները, կամ երբեմն-երբեմն ուսուցիչներից ստացվող հղումներ… Ես շնորհակալությամբ-երախտագիտությամբ եմ մոտենում այսպիսի առիթ ստեղծողներին… Օգնենք իրար՝ լավ գրքերի ընթերցման, լավ ֆիլմերի դիտման ու լավ երաժշտություն լսելու առիթով, այսպիսի առիթներով է նաև ձևավորվում արվեստասիրական միջավայր…

Ամառը կարդալու համար բեղուն շրջան է, ինչպես արշավախմբային ճամփորդության՝ հեծանվով, մեքենայով, ամառային նախագծով ձևավորված խմբերով… Հուլիսը, կրթահամալիրի դպրոցների ղեկավարները, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը, Կարինե Պետրոսյանի համակարգմամբ, ամառային ամենատարբեր նախագծերով սեբաստացիներին այսպիսի հնարավորություններ են խոստանում… Խնդրեմ, Բաթումիի գործընկերության ճամբարն ուսուցիչների համար, Մեղրաձորյան արշավախմբային հանրապետական հավաքը, 2-3 ճամփորդություն էլ առաջարկում է մեր նոր գործընկերՏրիաթլոնի ֆեդերացիան… Սրան ավելացրեք «Հանրակրթական էկոտուր 2015»-ի այսօրսկսվող ճամբարը Զիկատարում, Կողբ գյուղի՝ գեղարվեստի դաշտային ճամբարը։ Համ էլ՝ ամառը վազքի, լողի և հեծանվի համար լավագույն շրջանն է… Այսօրվա հավաքը կրթահամալիրում, որ նախաձեռնել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Տրիաթլոնի ֆեդերացիայի ու կրթահամալիրի համագործակցության շրջանակներն ընդարձակելու-կոնկրետացնելու համար, պարապության ծնունդ չէ… Առաջացել է՝ որպես անհրաժեշտություն… Առաջ չընկնենք:

Իմ շարժուն, Դուբայներ տեսած քույր Էդիտան օրերս բացականչեց.
– Վերջին չորս տարում ես Սևանում չեմ եղել…
Ասենք թե եղել ես՝ տարին մեկ-երգու անգամ… որպես միջոցառում, երկա՜ր պատրաստվելով… Տեսե՛ք, մի քանի հանրային լողափը որքա՜ն հանրայնացնում են Սևանը… մեր ճամբարների՝ Սևանով անցնող ճանապարհներին… Սա այլ գրի նյութ է։ Հետևեք իմ օրագրին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենասքանչելի բանն աշխարհում անվերջ թվացող ճանապարհն է

Անցած շաբաթ-կիրակիի մասին ես չեմ պատմել գլխավորը՝ մանկավարժականը… պահել էի մայիսի 2-ի՝ մեր մեծ ստեղծագործական հավաքի առաջին օրվա համար… Հիմա, երբ Հասմիկը Ղազարյան, Քնարիկը Ներսիսյան, Ժաննան Հակոբյան դպիրյան օրագրերով այնպիսի բարձր

Հակափնթփնթոցային միջոցը մեր

«Ավագների համերգները կրտսերների ինքնարտահայտման հարթակ». Արմինե Թոփչյանի՝ հաջողված վերնագիրն է նույնքան հաջողված ֆոտոպատումի, որ նաև լավագույնս ներկայացնում է Գեղարվեստի տանիքը՝ որպես ուսումնական նոր միջավայր, որ նաև նախագծային ուսուցման ուղղություններից մեկն

Մարդկայնության ու կենցաղային առևտրի միջև ընտրության մեր ժամանա՞կը…

Ա՜յ քեզ անձրև, ես համարյա դրսում էի գիշերը. մեր տան պատշգամբից այնքա՜ն հնչեղ էր սելավը… Տարերք, որ իմն է… Ես երբեք անձրևանոց-թիկնոց չեմ կրել, անձրևից չեմ պաշտպանվել… Հայաստանում, Երևանում այնքա՜ն