«Ուսումնական ամառ» նախագծով 2015-ի երևանյան-բանգլադեշյան ամառային դպրոց-ճամբարների ձևավորման 1+1 սկզբունքը, շնորհիվ Միջին դպրոցի ճամբարի, ցույց տվեց իր կենսունակությունը: Այս սկզբո՞ւնքն է դրված դասվարների և սովորողների՝ այսօր մեկնարկող «Մաթեմատիկա-լող-շախմատ» ճամբարների հավաքագրման հիմքում… Ուրիշ ի՞նչ սկզբունք կարող է գործել. ուսուցիչ թե տարատարիք սովորող սեբաստացին գործուն չմասնակցի՞ իր անհատական կրթական պահանջով ստեղծված ամառային դպրոցի ձևավորմանը, մասնակիցների հավաքագրմանը: Ինչպե՞ս բաց հայտարարված արդեն տասնյակի չափ մեր ամառային բանգլադեշյան ուսումնական ճամբարները (ամառային դպրոցները) իրական բաց լինեն իրենց մասնակիցների կազմով՝ սեբաստացի և ոչ սեբաստացի հավասար ընդգրկումով: Ուսուցման կազմակերպումը բոլոր ձևերում, կրթական բոլոր աստիճաններում ու ծրագրերում պիտի անհատականացվի: 1+1-ը մատչելի, խնայող է դարձնում նման ճամբարների հավաքագրումը, դրանց գործունեության հանրայնացումը… Իմ ասածը վերաբերում է և՛ ֆիզիկական, և՛ մեդիա միջավայրին…

Հուլիս է, ու իմ պատումը հուլիսյան է… Իմ առօրյան-կենցաղը՝ տանը թե կրթահամալիրում, հուլիսյան-արձակուրդային կամավոր-աշխատանքային է… Ես երեք օր՝ հուլիսի 11-ին, 12-ին, 13-ին չեմ եղել կրթահամալիրի Բանգլադեշում… Այսպես քիչ, շատ քի՜չ է լինում… Իմ գլխավոր մտածումը, իհարկե, ծառերն են, տնկիները, կրթահամալիրի դպրոցի կանաչ տարածքների ոռոգումը… Ջրի պակասի խնդիրը չէ, այլ բարեխղճության: Ոռոգելը շարունակում է միջոցառում մնալ քաղաքում (միա՞յն քաղաքում)՝ միայն թե ծառերը կենդանի մնան… ոչ թե ամառային նպաստավոր ռեժիմով կանաչի աճ լինի… Ինչպիսի՞ն է վիճակը կրթահամալիրի Բանգլադեշում։ Ես խնդրել էի՝ որպես նախագծային ուսումնական աշխատանք, սրա վերահսկողությամբ, ուսումնասիրությամբ զբաղվեն կրթահամալիրի բնապահպան-տեսուչները։ Սովորողների և ուսուցիչների ներգրավվածությունը հուլիս-օգոստոսյան խնամքին կարո՞ղ է դիտվել որպես նախագծային ուսուցման պայման: Նախագծային ուսուցումը կարող է տևել 12 ամիս՝ հատկապես ընդգրկելով արձակուրդային շրջաններն ամառային, գարնանային, աշնանային, ձմեռային… Թե՞ կամավորական, արձակուրդին այլ ռեժիմով ու բովանդակությամբ ուսումնական աշխատանքը մարդու իրավունքի ոտնահարում է. ինչո՞ւ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր սիրուն մեդիա

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի

20 տարեկան դարձած մեր մանկավարժականը՝ թարմ ու գրավիչ, հաստատուն, խելացի, ինքնավստահ…

Մոբիլ չլինել ես չեմ կարող, հատկապես հիմա, երբ մի ամիս ևս, ու կսկսեմ ինձ հատկացված աշխարհիկ կյանքի հաջորդ 60 տարին… Առտու 5-7-ին իմ օրագրի ու համացանցի առաջ եմ, 8-ին՝ հեծանվի

Եթե ուզում ես ուժեղ լինել…

Իվետա Ջանազյանին և Գոհար Եղոյանին շնորհակալ եմ իմ օրվա գրին արձագանքելու և իրենց կոնկրետ ուսումնասիրությամբ տխուր իրողությունն արձանագրելու համար՝ Սևանա լճի ափին հուլիսին հանգստացողները գիրք չեն կարդում… Հուսանք, որ թղթի