Դավիթը իր օրը, պաղ ջրում լողալը, նվիրեց Գևորգ հոպարին…
— Դավիթ,- հարցնում եմ,- այս պաղ ջրով ավազանում կլողա՞ս…
Ջուրը նոր-նոր լցվում է… Մոտենում է լողազգեստով, պոկվում արդեն արևից տաքացած ավազանում լողացող ընկերներից… Նայում է, զննում… Խելքը տեղն է, համարձակ է, բայց անզգույշ բան չի անի…

— Ինչո՞ւ լողամ, որ ին՞չ լինի։
— Որ կազդուրվես, պնդանաս:
— Կազդուրվեմ, որ ի՞նչ անեմ…
— Որ Դավիթի պես ուժեղ լինես ու լավ գործեր անես, տիար Գևորգն ու ես ուրախանանք:
— Ուրախանաք, որ ի՞նչ լինի… ի՞նչ ասել է՝ ուրախանանք…
— Որախանանք… որ ես ու տիար Գևորգը լավ զգանք…
— Հա՜, լավ զգացեք,- ու մտավ… միայնակ… պաղ ջուրը, հուլիսին… Հուլիսն ու պաղ ջուրը Բանգլադեշը դարձնում են իմ, տիար Գևորգի, Դավիթ Բլեյանի և ընկերների Դուբայը, Անթալիան…
Այս տարի չէ, մյուս տարի թող մնան սրանք էլ, Եգիպտոսն էլ. չեն փախչի…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես էլ Դավթի կողքին քնեմ

Պապիկությունը, երևի, նոր վիճակ է կյանք կոչված «տանջանք, մաքրություն, հասունություն» եռաստիճանի, Արշիլ Գորկու հասունության հանգրվանը, որ շնորհիվ հինգ տարեկան Սոնա-թոռնուհու, սկսում եմ զգալ, ապրել: Սոնան զգալ-ապրել է տալիս: Սոնայից հետո

Որ չեն լսում, ի՞նչ է լինում

Մետրո շատ ենք սիրում՝ ես էլ, Դավիթ Բլեյանն էլ, որ մոտենում, ավելի է մոտենում չորս տարեկանին՝ ավելի ու ավելի հեռանալով 3 տարեկանից. – Ամեն օր մոտենում եմ, ամեն օր հեռանո՞ւմ,- հարցնում

Դե, ձեր մեռելն եկեք տարեք

— Դավիթ, ժամը երեքն է,- պատանդի վիճակում, դատապարտվածի նման խնդրում եմ ես. – Լավ չէ, որ ժամը երեքն է, լավ կլիներ՝ երկուսը լիներ գիշերվա: Հետո կլինե՞ր երեքը գիշերվա, հետո՝ չորսը գիշերվա,