Հուլիսը նոր-նոր է իր իրավունքների մեջ. այս աջուձախ հաստատված «անշարժ-անհաղթահարելի-անտանելին» ուրիշ ի՞նչ է, եթե ոչ երևանյան բանգլադեշյան իրավունք ամառվա՝ հուլիսի…

Ոռոգման հետ կապված հոգսերը դառնում են առաջնային-կարևոր, ու դրանք անվերջանալի են թվում… Գարնան տունկը, գարնանային ողջ չարչարանքը կարելի է այնքա՜ն աննկատ-հեշտությամբ հուլիս-օգոստոսին կորցնել… Կրթահամալիրի ավագ-դպրոց վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանի նախաձեռնությամբ սովորողների հերթապահությունը Մայր դպրոցի կանաչ ծածկույթի պահպանման-խնամքի հուլիսի գուցե ամենասպասված գործն է… Ինչպիսի՞ զարգացում կունենա կամավորական պարտեզապուրակային այսպիսի գործունեությունը կրթահամալիրով մեկ. Երևանում գտնվող սեբաստացիները կլսե՞ն ծառերի-թփերի հուլիսյան ավելի ու ավելի հուզիչ հնչող կանչը… Թե՞ ձերը տնկելն էր։ Մի հարցնող լինի՝ բա մեր վեց հեկտար հողատարածքը, որ մեր խնամքի տակ գտնվող Հայաստանն է, խնամելը՝ որպես ուսումնական աշխատանք, ո՞ւմ եք թողել, ինչպե՞ս պիտի կազմակերպվի…Կա գյուղացիական ուսումնական տնտեսություն՝ Արտեմ Խաչատրյան ղեկավարով… հուլիս-օգոստոսին օրինական արձակուրդի մեջ գտնվող մանկավարժական աշխատողներով, տարատարիք սովորողներով… Բա ամենօրյա այս աշխատանքը՝ վեց հեկտար կանաչի ոռոգումը, հունձը, մաքրումը, բերքահավաքը, հողի որակի մշտական լավացումը… ո՞վ պիտի անի։ Այ, սա՛ պիտի լիներ սեբաստացիական պատանեկան ճամբարի խնդիր։

Ամառային-ուսումնական՝ հուլիսյան նոր նախագծեր են դրվում շրջանառության մեջ… Ինչպե՞ս են սովորողները տարատարիք և ուսուցիչները գործածում անհատական բլոգները՝ որպես ինքնակրթության ու այլոց ուսուցման գործիք, ինչպե՞ս խրախուսել բլոգերներին, թույլ չտալ նրանց գնալու հուլիսյան արձակուրդի… Հուլիսը երևանյան ու ոչ երևանյան մանկապարտեզ-նախակրթարանների դաստիարակների համար վերապատրաստումներիամենահարմար շրջանն է… Շաբաթը հինգ օր, առավոտից մինչև օրվա վերջ աշխատող դաստիարակը ուրիշ ե՞րբ կարող է ծանոթանալ այլոց փորձին, իրեն անհրաժեշտ լրացուցիչ կրթություն ստանալ, եթե ոչ արձակուրդին՝ հուլիս-օգոստոսին… Մշտաներկա Աիդա Պետրոսյանը իր ընկերների հետ տասնյակ ուսումնական ծրագրեր է առաջարկում՝ մեկը մյուսից գայթակղիչ:

Գևորգ Հակոբյանն էլ առաջարկում է դասվարների բաց ճամբարը։ Իհարկե։ Ո՞վ է ստանձնում ճամբարի ղեկավարումը, սեբաստացի դասվարներից ովքե՞ր են մասնակցում այս բաց ճամբարին։ Շատ էլ հետաքրքիր կլինի քաղաքի, հանրապետության դպրոցներից խառը խմբերով լողացող, շախմատ խաղացող, մաթեմատիկական խնդիր լուծող ու թվային տեխնոլոգիաներ կիրառող դասվարների աշխատանքը, հատկապես, որ հավասար պայմաններ ենք ապահովում բոլորի համար, իսկ մարզերից եկողներին տրամադրում ենք անվճար կացարան։

Լինում են, իհարկե, հանդիպումներ, որոնց մասին անմիջապես չեմ պատմում, որքան էլ դրանք այդ պահին արժանի-տպավորիչ են թվում. բաց եմ թողնում, որ … մոռացությամբ ստուգվեն։ Ստուգվում են մնում, իրավունք ձեռք բերում պատմվելու… Ամերիկայի դեսպանատան մոտ հերթապահություն իրականացող ոստիկանները հաճախ են փոխվում. այստեղ՝ պահակային խցի մոտ, ես հաճախ եմ ստիպված դադար առնում բարձր եզրաքարերի պատճառով ու միշտ խնդրում եմ փոխանցել, ո՞ւմ, որ եզրաքարերը հանեն, հարգեն անվավոր մարդկանց իրավունքները։ Կարճ զրույցի ենք բռնվում. երիտասարդ մի ոստիկան հետաքրքրվում է.
– Դուք էլի գրքե՞ր եք գրում… Ձեր գրած գրքերը ես շատ էի հավանում, կարդում։ Որ գաք, ինձ Ձեր նոր գրքերից բերեք։ Այստեղ կարդալու ժամանակ լինում է…
Ինձ թվաց՝ մարդը ոչ թե իմ ժողովածուները նկատի ուներ, այլ դասագրքերը բլեյանական, աղմուկ հանած, ու վերագրում է դրանք ինձ… Ի՞նչ է մնում ինձ անել. փոխանցում եմ ոստիկանի հիացմունքը Մարիետին, Սուսանին, Աիդային, Գևորգին, Անահիտին… Նոր գրքեր գրեք, որ ես տանելու բան ունենամ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպիսի շաբաթ

Դավիթ Բլեյանի վայրի կենդանիներին, ինքն ասում է «իմ կենդանիկները», երեկ ավելացան  ընտանիները… կով, ոչխար, այծ… Խանութից ընտրել և առնել է տվել ձկնորսական կարթ, ջրի որսն էլ հետը՝ ձկներ, խեցգետիններ, գայլաձկներ…

Եթե-ի և եթերի արանքում… կամ երկուսը՝ մեկում

Անմեղ-խաղաղ ինձ համար (կիրակի է, Դավիթն ու Արմինեն իրավական քնի մեջ են) կարդում եմ mskh.am-ի կիրակիի նյութերը. ահա «Գրապտույտ»-ը, Ավագ դպրոցի Անտուան Մելքոնյանի «Երազ, աստրալ մարմին, թե՞ իրականություն» գրառումը… Գլխավորը,

Ես ամենաՀայաստանի կենտրոնից՝ Դպրոց-պարտեզի Չարենցի կամարից

Առավոտ շուտ Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատը Կասկադի առվույտի արտը ջրել-հանձնել էր տիկին Էլյային և արդեն կրթահամալիրի Դպրոց-պարտեզում էր… Այնքա՜ն գործ կա անելու. երկրագործությունը, որ տևական ժամանակ շրջանցել է Հայաստանը, հիմա