Երեկ «Բանգլադեշն անիվների վրա» երթի մասնակիցների հետ, տարատեսակ անիվների վրա, ես նրանց հասակակիցն էի. ի՜նչ զգացողություն է՝ ինչպես կրթահամալիրի մարզադահլիճի մեծ բատուտների վրա ճախրելիս… Ի՜նչ տարիք, ի՜նչ պաշտոն… իսկական հասակակիցների երթ էր, տպավորվել մնացել է, մենք ընթացքում տասնյակ մեծ ու փոքր խնդիրներ քննարկեցինք… հեծանվորդներով…

Առանց տնտեսական ազատության, առանց ինքնուրույն փող աշխատելու, ձևակերպում եմ, առանց քո՝ կյանքով, կրթությամբ ձեռք բերած կարողություններով գործելու-բանելու-նախաձեռնելու-բիզնես անելու՝ տնտեսապես ինքնուրույն լինելու՝ ի՞նչ ազատություն-ինքնորոշում. հարցնում եմ: Այս օրերին իմ հարազատի հետ կապված, իմ հին ընկերոջ տղայի ու ծանոթ մեկի աղջկա հետ կապված՝ ես բախվեցի այս խնդրին, խորությամբ շարունակում եմ ապրել այս ողբերգությունը. լավ, չափահաս են, լավ, սովորել են՝ բարձրագույն կրթություն ստացել, ծառայել բանակում, հեռակայում են, 20-30 տարեկան են, տանը նստել չեն կարող-չեն ուզում-անհնար է, բայց ի՞նչ անեն, ի՞նչ աշխատեն… Մի գործ, մի բան, մի զբաղմունք… Ասեք՝ խորհրդային ավանդության իներցիայով, տիրապետող սպառողի դպրոցով, երկրից փախչող հասարակությամբ ինչպե՞ս ենք հաղթահարելու այս փակ շրջանը…

Արհեստագործականի մեր ջերմոց-լաբորատորիայում՝ դրախտի մի անկյունում, Շողիկ Պողոսյանի հետ սուրճ էինք խմում, ու ես, Շողիկի օրինակով, Շողիկին ներկայացնում էի այս խնդիրը, դրա կարևորությունը, կրթության կազմակերպման համար սկզբունքային նշանակության, մեր առջև հաստատված փակուղին հաղթահարելու առաջնահերթության մասին: Ինչպե՞ս մարդուն պոկես գետնից, ինչպե՞ս նոր՝ այլ ընթացք հաղորդես, ինչպե՞ս անես, որ ձեռքերը քոր գան, ինչպե՞ս երկրագործությունը դառնա հանրակրթություն, ինչպե՞ս երկիրը մշակողի գործիքները դառնան ուսումնական, ինչպե՞ս ուսուցիչ ու սովորող, հանրակրթական դպրոցի շրջանավարտը երկրագործությամբ փող աշխատեն… Ասել եմ, չէ՞, հաստատելով Միքայել Նալբանդյանին՝ երկրագործությունը ուղիղ ճանապարհ է։ Այո, ես խոսում եմ քաղաքային դպրոցի մասին.  քաղաքաբնակ սովորողի համար երկիր է ոչ միայն դպրոցը, դպրոցական բակը, տունը-տնամերձը, սեփական բիզնեսը, այլև շրջակա միջավայրը, փողոցը, քաղաքը, հանրապետությունը…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ժամանակակից…

Առիթը եղավ Լուսինե Բուշի Իզմիր-2015-ի նախապատրաստական փուլի, սեբաստացիների միջազգային ճամբարի ընտրական հավաքիհայտարարությունը… Այս տարի դժվարություն ունենք մեր, սովորողների ծնողների, ուսուցիչների դանդաղաշարժության պատճառով. «չեմ ուզում – գցի ջեբս» սկզբունքի համաձայն պիտի համոզես…

Սառը ցնցուղի օր

Օր-գիշերս խառնվել է, ու ես քիչ ժամանակ ունեմ օրվա իմ գրի՝ 355-րդի համար: Իմ տարիքում, իմ ապրածով գրելս ո՜րն է. մեկ է՝ պատմում եմ, գրանցվե՜ր խոսքս, ծրագրով դառնար գիր, տեքստ…

Եթե-ի և եթերի արանքում… կամ երկուսը՝ մեկում

Անմեղ-խաղաղ ինձ համար (կիրակի է, Դավիթն ու Արմինեն իրավական քնի մեջ են) կարդում եմ mskh.am-ի կիրակիի նյութերը. ահա «Գրապտույտ»-ը, Ավագ դպրոցի Անտուան Մելքոնյանի «Երազ, աստրալ մարմին, թե՞ իրականություն» գրառումը… Գլխավորը,