– Լավ է՞ր, որ առավոտը երկուսով լողացանք:
– Ամեն օր կլողանք, հա՞. օրը երկու անգամ՝ իրիկունն ու առավոտը:
– Չեմ ուզում՝ միասին միտինգ գնանք, էն օրը գնացել ենք. ուզում եմ՝ գնանք, մեր համար ման գանք:
Բայց տեսաք, չէ՞, ոնց է լողացել իր ընկերների հետ կրթահամալիրի մեծ ծածկած լողավազանում. հանդիպեցի լողի մարզիչ համով-տեսքով Տաթևիկի հետ, որքա՜ն ոգևորեց մարզիչը՝ իմ տղայի լողորդական հատկանիշները խրախուսելով: Դավիթն աստղով է՝ ամեն ինչ ունի… այսպիսի Բանգլադեշ՝ իր պարտեզով, քույրիկ Տաթևով ու լողի մարզիչ Տաթևիկով…
Դավիթ Բլեյանն այսօր էլ միտինգի չեկավ, մնաց տանը՝ մայրիկի հետ.
– Արի մենք կենդանիների դոմինո խաղանք պատշգամբում… Շատ մարդ կա Պողոտայում… Հայրիկը հետո կգա, կմիանա մեզ պատշգամբում…

Իսկ Պողոտայում ես աղջիկների-տղաների հետ էի՝ իմ ընկերների, իմ Շուշոյի՝ խորոտ-կարմիր… Շուշոն ուրախ է… որ չհավանի Պողոտան, չի գա: Գալիս է…
Այսօր Դավթի հետ մենք Շուշանին ընդունելու ենք տանը: Արմինեն սկսել է պատրաստվել հատուկ: Շուշո է, է՜… մեր բոլորիս ուրախությունը, հատուկ հոգածության առարկան…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թող հայրիկն էլ մնա տանը, երեքով մեր համար ապրենք…

Դավիթը վայելում է իր մեկուսացումը Դպրոց-պարտեզից, Արմինեն օրինական հնարավորություն ունեցավ երկարատև առերեսվելու իր տղուկի հետ… Դավիթն ինձ սպասում է դռանը կպած՝ հավատարիմ շան պես, այնպես, որ դուռը զգույշ պիտի բացես՝

Իսկ Շուշանն արդեն Երևանում է

Դե, Դավիթ Բլեյանն էլ, ինչպես ինքն ասաց, օգնել է լողափին իր կողքին հայտնված գեղեցկուհուն, հակաարևային քսուք քսել Մարիամ գեղեցկուհուն անհասանելի տեղերում… Դավիթը սա արել է ու կանի սիրով: Ժամանակին, դեռ ջուրը

Մասրենուց հայրենիքն է կաթում

Առավոտ կանուխը, երբ նոր-նոր է լույսը բացվում՝ Դավթի հետ, այսպես, Արթուր Ռուբինշտեյնի և Մերի Առաքելյանի մատուցմամբ՝ Մոցարտի 21-րդ և 23-րդ դաշնամուրային կոնցերտներով… Դավիթը՝ հենց նոր ցնցուղով իստակված-թարմացած-պայծառ, ինչպես այս առավոտը բացվող… Աստծու