Եթե կուզեք՝ ես հիմա Բլեյան Աշոտ կաշխատեի…

Աղբյուրը՝ Oragir.News

«Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանին:

Նրա հետ խոսել ենք մի շարք հետաքրքիր թեմաների, այդ թվում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆինանսավորման, վերանորոգման հիմնախնդիրների, գործունեության և կրթական առանձնահատկությունների մասին. Աշոտ Բլեյանը շեշտել է, որ իրենք աշխատում են հանուն Հայաստանի Հանրապետության՝ անկախ իշխող ուժերից:

Նա վստահություն հայտնեց, որ առաջացած խնդիրները կլուծվեն, և Բլեյան կրթական ցանցը դեռ կգործի Հայաստանով մեկ:

Անդրադարձ է եղել այժմ գործող կրթական չափորոշիչների, դպրոցների փակման հարցին. մեր հյուրը համոզմունք հայտնեց, որ անկախությունը անմիջական կապ ունի կրթական համակարգի հետ, հետևաբար եթե դպրոցական համակարգը վատն է, Հայաստանի Հանրապետությունը ևս չի ձևավորվել:

Խոսելով 2018 թվականի հեղափոխության մասին՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ այն ապաշխարելու և սխալներն ուղղելու հնարավորություն էր, սակայն, ցավոք, մսխվեց, քանի որ հենց հրապարակից սկսած՝ կառավարման սխալ ձև ընտրվեց. այնուամենայնիվ, հյուրը վստահություն հայտնեց, որ այդ հնարավորությունը դեռ կներկայանա, քանի որ մենք պարտավոր ենք մեր սերունդներին հայրենիք ու երկիր ժառանգել:

Ինչ վերաբերում է իր կողմից Նիկոլ Փաշինյանին քաղաքականություն բերելուն՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է ստեղծել իրեն՝ Աննա Հակոբյանի հետ, ինքն է հարթել իր ճանապարհը:

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թուրքիան մեծ երկիր է

Թուրքիան մեծ երկիր է եղել ու մնում. անե՜ծք նրա բոլոր չար գործերին, բայց ճանաչելու-հասկանալու համար միայն մեր այս՝ հայկական դիրքից հայացքը բավարար չէ… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն էլ

Հարյուրից, հազարից զատ՝ երկու քարի արանքում, երկու դարի արանքում

Սեբաստացի Գոռ Ղազարյանը, իմ քույր Էմմայի թոռնիկը, դարձավ 6-րդ դասարանցի ու շարունակում է հիացնել ինձ. երեկ ամբողջ օրը Դավիթն Օհանավանում անցկացրեց Գոռի հետ, Գոռի կողքին, Գոռի խնամքով… Ինչպե՜ս էր Գոռը

Աշոտ Բլեյան. կրթահամալիրի հիմնադիրը, որ կերտել է Նոր Ուղի

Հարցազրույցն անց է կացվել «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ» նախագծի շրջանակներում։ Աշոտ Բլեյանի հետ զրուցում են կրթահամալիրի ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողներ Ալեն Ավետիսյանն ու Սամվել Մանասյանը։