Բանգլադեշից հեծանվավարի ամբողջ արդուզարդով քշեցի Բաղրամյանի
Շարժման տարածք… Հասա  40 րոպեում… Շուշան Բլեյանի հետ, իմ հեծանիվի շուրջը բռնած՝ Բաղրամյանում ենք, շարժման մի դիրքում, որտեղից փողոց մտնող խմբերը տեսանելի են… Ինձ հետաքրքիր է նայել՝ ինչպես է լցվում-երկարում-ծով տալիս մարդկանց անվերջ-ուրախ-առույգ գետը… Հեշտ չէ ինձ համար. իրար փոխանցելով հերթը՝ մոտենում են լրագրող, ծանոթ-անծանոթ… Ես այստեղ էլ աշխատում եմ՝ հարցազրույցներ, քննարկումներ դիմացինի պարտադրած օրակարգով-թեմայով (ինչ անես), պատգամներ… Շատերն ինձ շարունակում են մոտենալ որպես իշխանության մարդու… Ժպտում եմ. 20 տարի է անցել… Չկան օտարներ, չկան ոչ սիրելիներ. բոլորը Շարժման մարդիկ են, ու Շարժումը ջնջել է օտարության-անհաղորդության բոլոր պատնեշները-պայմանականությունները… Բաղրամյանի Շարժումը մի օրգանիզմ է իր տիեզերական ձգողականությամբ. չկա նրա ազդեցությունից դուրս մնացած մարդ՝ խոստովանի-չխոստովանի, բարիկադի այս կողմում-այն կողմում, ներկա-բացակա… Շարժումը յուրաքանչյուրիս պաշտպանության կարիքն ունի, և դրա ձևը մեկն է՝ մասնակցությունը Շարժմանը: Յուրաքանչյուրիս: Այս անշարժունություն-անհուսություն-անհեռանկարությունը, որ հաստատվել է «յոլայի» աշխարհ դարձած Հայաստանում, առանց կենդանի-հզորացող-մեկ դարձնող Շարժման անհաղթահարելի է: Կարծում եմ՝ Շարժման ուժի գիտակցման շրջանում ենք մենք, որին կհաջորդի գործողությունների պլանը…

Փողոցի քաղաքականացումը փաստ է, ու Շարժման օրակարգում պիտի ձևակերպվեն քաղաքական խնդիրներ… Հայաստանն իր այսօրով քաղաքական լուծումների կարիք ունի, ու սրանից չես փախչի… Շարժումը քամի չի կարող անել, չի կարելի թույլ տալ, որ որևէ մեխանիզմով ջրեն Շարժումը… Ահա ձեզ և իմ զրույցների բովանդակությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի ապի կա երկնքում, նա չի թողնի մեզ մենակ…

Ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ Իրինա Ապոյանը ոգևորված պատմում էր օտարերկրացի մասնագետների՝ պատանիներին անգլերեն լեզվով ուսուցման, կենդանացնող միջավայրի ազդեցության մասին… Կրթական փոխանակումների խելամիտ կազմակերպումը՝ կրթահամալիրի հարմարավետ կացարաններով, մեր բաց, ստեղծական ու

Ես ապրելու մասին եմ խոսում….

Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել, մենք վատ պաշտպանվեցինք, դրա համար կորցրեցինք Արցախը: Բոլորս` արցախցին, հայաստանցին, սփյուռքահայը, պետք է համերաշխության գանք, իսկ դա հնարավոր է գործողությունների միասնականության արդյունքում: Արցախցիներն

«Հայտնի ուժերի պահանջով» հրաժարական

1998թ. փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերի պահանջով» հրաժարականով հանդես եկավ: Հայտնի ուժերի ով լինելը կռահեցինք, նրանց պահանջը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց, չգիտես ինչու։ Ասենք՝ իրենց ներքին գործն էր. բայց յոթ տարվա հանրապետություն