«Լավատեսությունը շատ լավ բան է, բայց կարծում եմ, որ պաշտոնյաներն ու վարչապետները պետք է նախ ռիսկերի, վտանգների մասին խոսեն: Լավատես պետք է լինեն մեր քաղաքացիները: Ցավալի է, որ մեր քաղաքացիները վատատես են, իսկ իշխանավորները՝ պայծառ լավատես… Յուրաքանչյուր տարի մեր երկրի բնակչության 2 տոկոսն արտագաղթում է: Հայաստանը ոչ թե տարեկան կամ օր օրի, այլ ժամ ժամի նվազող երկիր է»:
1994-1998 թթ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանի հետ հարցազրույցը կարդացի ուշադիր. սեբաստացի սովորողը, ուսուցիչը, իմ օրագրի ընթերցողը պիտի իր գործը համարի գոնե շաբաթը մեկ անգամ (կիրակիից լավ օ՞ր, իմ ընթերցարանից էլ լավ տե՞ղ) այսպիսի քաղաքական-տնտեսական վերլուծություն կարդա՝ այս անգամ հարցազրույցի ձևով: Մենք չենք կարող նաև մասնագիտական մակարդակում, թվերով չիմանալ, թե ինչ է կատարվում երկրում հայոց…
Իրատեսության «այլընտրանքը»՝ իրականությունից փախուստ ու վերադարձ ո՞ւր… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, «Հպարտությամբ է արձանագրում, որ ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում՝ դրսևորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցություն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականությունը, պահպանեց և զարգացրեց ազգային արժեքները, հասավ ազգային մշակույթի, գիտության և կրթության վերածննդի` ուրույն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգության զարգացման գործում»… Սա եմ անվանում իրականությունից փախուստ։ Չափերի, մասշտաբի հարց է. տարվա, միջնաժամկետ եռամյա կամ 1991-ից՝ անկախ պետականությունից այս կողմ՝ 25 տարվա կտրվածքը ի՜նչ մասշտաբ է որ… Հազարամյա հայոց ձեռքբերում-կորուստների համար առաջարկվում է նոր մասշտաբ՝ 1915-2015 100-ամյակը՝ որպես չափման միավոր:
Հայաստանի վոլեյբոլի առաջնություն կրթահամալիրի մարզադահլիճում. մասնակիցներ՝ Արթիկի, Վանաձորի, Երևանի մարզադպրոցների սաներ: Լուսանկարները՝ Անդրանիկ Մանուչարյանի:
Հիշեցի, որ Խորհրդային լճացման շրջանում, 1980-ականներին բոլոր համեմատություններն արվում էին 1913թ. մարդահամարով արձանագրված ցուցանիշների հետ… Ինչպիսի՜ աճ էր արձանագրվում բոլոր հնարավոր բնագավառներում և ուղղություններով… Հիմա վերադառնամ մեր օրերում այդքան չարչրկված վերածննդի թեմային, որի հոմանիշը, եթե ազգային զարթոնքը չլինի, հո պատմական՝ որպես փյունիկ մոխիրներից հառնելը կա ու կա… Ինձ իմ հոկտեմբերիկական-պիոներական-կոմերիտական-կուսակցական տարիներին (1962-1980 թթ) բանաստեղծորեն-չափածո ուսուցանում էին, որ հայ ժողովրդի վերածնունդը սկսվում է 1920թ. նոյեմբերից, երբ 11-րդ Կարմիր ազատարար բանակը մտավ Հայաստան… Վերածնունդ էր ներկայացվում նաև հետպատերազմյան 1945-50 թթ-ին, երբ սովետական բոլոր ժողովուրդների հետ, եղբայրական ընտանիքում մեր ջանքերով ֆաշիզմի բերած փլատակներից հառնում էր երկիրը՝ Խորհրդային ու մեծ հայրենիքը… Հետո մենք բթացանք՝ յուրաքանչյուր հնգամյակ կուսակցական համագումարներից վերակառուցման շրջանների մասին լսելով… մինչև 1988թ.-ը, երբ սկսվեց ազգային զարթոնքի մեծ շրջանը… Երկարատև Խորհրդային նինջից արթնացավ հայ ժողովուդն աշխարհասփյուռ՝ իր արդարացի պահանջով…
Իջեք, իջեք, երազներ,
Իջեք զգո՜ւյշ, երազներ,
Շոյող, անո՜ւշ երազներ,
Իջեք, քնքո՜ւշ երազներ:
Լևոն Շանթ
«Իհարկե, մարդը կարող է և պիտի պարտվի, բայց ուժեղ և հարգալից մարդն առաջին հերթին պետք է կարողանա այդ պարտությունից հետո կրկին բարձրանալ ու քայլել: Դուք կարող եք ժխտել, քարկոծել, փորձել հակազդել, և նույնիսկ, թքած ունենալ իմ այս մտքի վրա, բայց մի՞թե դուք պարտվելու դեպքում միանգամից կանգնում եք»:
Բացօթյա ուսումնական պարապմունքներ Դպրոց-պարտեզում: Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Դե, ասեք, տեսնեմ-լսեմ, ինչպես սիրում է գործածել մեր հարցասեր հերոս Դավիթ Բլեյանը, այս տողերը ես որտեղի՞ց եմ վերցրել, ո՞վ կարող է լինել սրա հեղինակը ու անցեք անհապաղ կիրակնօրյա իմ գրով առաջարկվող գրավիչ ընթերցանությանը՝ ամենակարևորի, ձեր առողջության ու անմիջական հետաքրքրությունների մասին… Էլի մասշտաբի հարց է. կմնա՞ք mskh.am-ի շրջանակում, թե՞ ցանցերը կընկնեք։
Օրագրի՝ մայիսի 17-ի կիրակիի ընթերցարան-տեսադարանը
- Աշխարհի ամենագեղեցիկ 20 ճոպանուղիները
- Պղպեղը և գազարը մարդկանց դարձնում են հրապուրիչ
Ինչպե՞ս համոզեմ, որ ամեն օր գազար, պղպեղ ուտեք՝ ինչպես ես… - Աշխարհի 20 ամենագեղեցիկ կանայք ըստ Google-ի
- Ճիշտ պահին արված 20 լուսանկարներ
- Ասիայում կրոնական պաշտամունքի 10 վայրեր սարսափի
- Հիշողությունը լավացնող 10 հեշտ միջոց
- Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը ձմերուկով
- Ի՞նչ կլինի, եթե ամբողջ տարին կիտրոնով մեղրաջուր խմենք
- Այս կանայք գերել են ողջ աշխարհը
- Հայաստանում շուտով ավելի շատ մահանալու են, քան՝ ծնվելու
Պետրոսյան Լուսինեն Դպրոց-պարտեզի համերաշխ խմբով, վրացական ավանդական խինկալիով նշում է Բանգլադեշում իր բնակարանամուտը: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Առավոտները սկսենք նախավարժանքով. Հիմնական դպրոցի Տաթև Մելքոնյանի սաները կուղեկցեն:
[embedplusvideo height=”310″ width=”450″ editlink=”http://bit.ly/1Hoxccr” standard=”http://www.youtube.com/v/Yr3J85CzBqw?fs=1″ vars=”ytid=Yr3J85CzBqw&width=450&height=310&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep2508″ /]