Ափսո՜ս, որ չծխելու որոշումն օրակարգային չի դառնում: Հրճվում եմ գտածովս… Շարժման զբաղեցրած տիրույթում Բաղրամյանը փակ տարածք է դարձել, իսկ փակ տարածքում ՀՀ օրենքով ծխել չի կարելի… Շարժումը որպես հավաքանի երիտասարդական կազմակերպություն, մանկավարժական ճամբար-հավաք է ինձ հիշեցնում… Ինչքա՜ն բան կարելի է սովորել, իրար ասելու, փոխանցելու որքա՜ն մեծ հնարավորություն՝ սկսած կանչերից, երգերից, պարերից, խորհրդանիշներից… միջավայրի էսթետիկայից, որպես բարիկադ գործածվող մեծ աղբամանների պերֆոմանսից*, մտքերից, իրար ճանաչելուց… Ի՞նչ անես, որ ես երգվող այս «երգերի» նկատմամբ մեծ վերապահում ունեմ՝ սկսած խոսքերից, եղանակներից… Չգիտեմ՝ ինքնաբուխ ձևավորվող մեծ զանգվածների երևանցի համապատասխան մասնագետներն անցե՞լ են գործի, սկսե՞լ են ուսումնասիրել՝ ձայնագրել, տեսագրել, հավաքել մասնագիտական ուսումնասիրության համար անհրաժեշտը: Ախր ուղիղ-շուրջօրյա հեռարձակումը, թվային անհատական միջոցների այսօրվա ընտրությունը-մատչելիությունը որքա՜ն մեծացնում-հեշտացնում են հետազոտական աշխատանքի ընդգրկումը, նոր խնդիրների բացահայտումը, առաջադրումը…

1988-ի Շարժման ժամանակ էլ այս խնդիրն առաջացավ… Կա՞ մեզանում այսպիսի գիտական կյանք… այսպիսի կիրք… Թե՞ իրոք, մեզանում սովորելն ու մասնագիտությունը բերում են երկու ձևաչափի՝ բուհ ընդունվելու համար սովորեցնելու, բուհի ավարտման քննություններ հանձնելու համար սովորեցնելու… Երկրից գնալու համար… Գիտական-հետազոտական գործունեությունն էլ երկրի, նրա ժամանակի ու Շարժման հետ չի կապվում… Ինչպե՞ս շրջանառության մեջ դնես 1988-ի Շարժման սոցիալ-հոգեբանական-լեզվական-ազգագրական ուսումնասիրության արդյունքները, որտե՞ղ են դրանք, եթե կան, ո՞վ է հանդիպել… Թվում է՝ և՛ բանավոր հնչող, և՛ գրավոր պաստառով ներկայացվող լոզունգներից սկսած՝ դրանք կարևոր են այսօրվա հավաքական դրսևորումներով մեզ ճանաչել հասկանալու համար…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բոլորը թափվել են փողոց

Գագիկ Ծառուկյանը կարծես մոտեցնում, հնարավոր է դարձնում մինչ այս անհնարին թվացող հանգրվան՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը. փետրվարի 20-ի հայտարարված-մերժված- չարտոնված-ինքնաբուխ հանրահավաք-ժողովին ինչո՞վ այլընտրանք չէ Հայաստանի Հանրապետության 1-ին,

Կա օր՝ որպես մեր ազնվական, արարչական ծագման վկայագիր

Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ

Աշտարակով լուսնի կանչն է…

Աշտարակն ու լուսինը, ավելին՝ հեռուստաաշտարակն ու կիսալուսինը, թե՞ կիսալուսնով աշտարակը, որ ես տեսնում եմ հիմա լուսաբացով Շուշոյի սենյակից-մեր պատշգամբից, ռոդարիական բինո՞մ է հունիսի 1-ով երեխաներին նվիրված ռոդարի-պատմության համար, թե՞ վախտը