Մայրաքաղաքի այգիները (կանաչ զանգվածները) բռնել են մի կողմից` սրճարանները` իրենց էստրադայով-մուզիկով, մյուս կողմից՝ մանկական զվարճանքի օբյեկտները՝ իրենց կարուսելներով-պաղպաղակով-դրա նմաններով… Սրանք էլ ունեն իրենց աղմուկը-մուզիկը, իրենց էստրադան… Կա՛մ սա ընթացք է, մի երթ, որ չունի վախճան, ու մենք տրվել ենք սրան՝ ընտանիքներով-զույգերով-խմբերով, կա՛մ մենք ի զորու ենք ինքնակազմակերպվել՝ հանրային նոր համակեցություն հաստատել այգիներում, թաղային բակերում…

Երեկ մենք՝ մեծ ու պստիկ սեբաստացիներով, ինչպես հայտարարել էինք վաղօրոք, «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի թույլտվությամբ և քաղաքապետարանի գիտությամբ, այգիներից գուցե ամենանշանավորում էինք՝ Մանկական երկաթուղում… Երգում էինք, պարում, փորձում կարուսելների հարևանությամբ տեղավորված էստրադայով ինքնակազմակերպվել՝ երգացնել-պարացնել նաև մեզ անծանոթ երևանցիներին, որ մանկական այգում էին ընտանիքներով, իրենց մեծ ու պստիկով… Հնարավո՞ր է մշակութային-մարզական-զբոսանքային գործունեություն կարուսելային աժիոտաժի (կանչի, ազարտի) ազդեցությանը տրված տարածքում… Տեսնում եմ, համոզված եմ, որ ոչ: Մեզանում այգին նույնացվում է (ռեֆլեքս է առաջանում) ինչ-որ բան առնելու-ուտելու, ինչ-որ բան նստելու-ուտելու հետ… Իհարկե, կարուսելների գները սարսափելի են, վանող, մյուս կողմից՝ այգին հանձնված է, այգին դարձել է ՍՊԸ, այս դեպքում՝ «Մանկական երկաթուղի» ՍՊԸ իրավաբանական անունով… Այգին Երևանում առևտրային ձեռնարկություն է, որի նպատակը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, շահույթ ստանալն է… Մնացածը միջոցառումներ են, դրվագներ, որոնցից ծնվում-կրկնվում են երազներ, ասեմ՝ մտածումներ, այ, նաև այսպիսի՝ իմ օրվա գրի նման… Հնարավո՞ր է մեզանում այլ այգի՝ որպես խնամված-ազատ-կանաչ-հետաքրքիր բնությամբ, ոչ կոմերցիոն լուծումներով հանրային տարածք… Կա՞ այսպիսի հասարակական պահանջ, այնպիսին, որ կբերի ինքնակազմակերպման…

«Անտիվիրուս Կոմիտաս» նախագծի ամփոփումը Մանկական երկաթուղում:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Սուրեն Պողոսյանը, որ կրթահամալիրի ավագ դպրոցում երևելի է իր երգով-բեմական արվեստով-մարզական վիճակով, ինձ մոտեցավ սովորողների հանրապետական սպարտակիադա (օլիմպիադա) անցկացնելու առաջարկով… Թողնենք մի կողմ, որ հանրապետությունում այդպիսի մի բան անցկացվում է հենց այդպիսի անունով՝ սովորողների հանրապետական սպարտակիադա… կամ չի անցկացվում. ի՞նչ է դա տալիս մարդուն, որ իր հաստատությունում ընդգրկված չէ այդպիսի գործունեության մեջ… Իմ օրվա գրից դուրս է, ինձ չի զբաղեցնում նաև սպարտակիադայի նշանակությունը  մասնակից դպրոցական հաստատությունների կյանքում…

Այսօր իմ խոսքը, մտահոգությունը թաղային-բակային ամառային խաղերի մասին է: Ա՛յ, քեզ այլընտրանք, Սուրեն ջան ու ընկերներ: Ինքնակազմակերպվեք ու սպարտակիադան ծառայեցրեք բակային-թաղային ինքնակազմակերպմանը՝ ամռան երկար-անվերջ թվացող երեք ամիսը շենքերի բակերում անցկացվող-փաստացի բակերում (հայաթներում) ապրող տարատարիք երեխաների համար: Իսկ երեխաներ են մինչև 18 տարեկան մարդիկ, ըստ ՀՀ օրենքի ու միջազգային սահմանումների: Գրավիչ նախաձեռնություն-նախագիծ դարձավ… Պատկերացրեք Հարավարևմտյան զանգվածի Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4, Ա-3, Ա-2, Ա-1 թաղամասերի առաջնություն-սպարտակիադա-սպորտլանդիա՝ ամառային խաղեր, ամենամյա, ամենատարբեր մարզաձևեր՝ օլիմպիական ու ոչ օլիմպիական… Ա՜յ քեզ ազգային խաղեր, որի վրա պիտի ծախսվեն քաղաքային բյուջեի միջոցները… Այսպիսի խաղերն ամենամյա կարո՞ղ են նպաստել թաղային-բակային մակարդակով հանրային կյանքի ինքնակազմակերպմանը… Կա՞ այսպիսի հասարակական պահանջ… Գուցե կարելի է այս ամառ անցկացնել Բ-1 թաղամասի բակային առաջնությո՞ւն մի քանի մարզաձևերից… Արդեն գործող դաշտերում, մարզահրապարակներում ձևավորված թիմերը ֆուտբոլի, բասկետբոլի, վազքի, հեծանվային խաղերի գրանցել… հրավիրել… Ես սիրով կրթահամալիրը իր ողջ մարզական-մշակութային ներուժով կտրամադրեի այսպիսի՝ անդրանիկ խաղերի կազմակերպման համար: Ես, Սուրենը Պողոսյանը, Սոֆյա Այվազյանը, որ մեզ հետ էր, էական զրույց ունեցանք… Հետևեˊնք իրադարձությունների զարգացմանը, սեբաստացիներիս հունիսի 20-ի ներկայացմանը Սիրահարների այգում… Սիրահարների այգու հանրային կյանքի ինքնակազմակերպման փորձին ծանոթանանք… Սա է ճանապարհն ավելի լավն ունենալու… Սուրեն ջան, գուցե սկսենք կրթահամալիրի ամառային ճամբարների մասնակիցների համար խաղերի կազմակերպումի՞ց… Այսօր մեր չորս ճամբարներում վաթսուն երեխա է ընդգրկված։ Մի բան պարզ է, որ այսպիսի գործունեությունը Սուրենի տարիքի ու պատրաստության, նաև մեծ թվով ուսանողների համար կարող էր լինել ոչ միայն կամավորական, այլև վճարովի աշխատանք՝ որպես մարզամշակութային ծառայությունների մատուցում… Աշխատանքը միայն ֆիզիկական չի լինում…

Դե, Դավթի նախակրթարանային ծովափնյա կյանքը ձեր աչքի առաջ է… Ես որ ասում եմ Բանգլադեշի մեր ծովերն ու լողափերը, լուրջ եմ ասում, իսկ դուք հաճախ ներողամիտ ժպտում եք… Իբր՝ հա՜, հա՜, հասկացանք… Երբե՛ք չեմ համաձայնի, չեմ զիջի: Ահա, ստուգատեսային մեր ճամբարի վրաց մասնակիցները, որ հա՛մ ծով ունեն, հա՛մ Քուռ մեծ գետ, զարմացած-հիացած են մեր լողափերով. երեկ, օրինակ, Գեղարվեստի ծովերով ու լողափերով… լողափային համերգով, որ լողափում գործող ճամբարականներն իրենց ջոկատավար-երաժիշտներ Հասմիկ Մաթևոսյանով, Կարինե Բաբուջյանով ու Դիանա Գևորգյանով կազմակերպել էին վրաց այցելուների համար… Ես բոլոր կողմերից եմ հետևել՝ իմ աչքերով, ուրիշի պատմելով չեմ ասում…

Դավթապատում:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Դե, Դավիթ Բլեյանն էլ, ինչպես ինքն ասաց, օգնել է լողափին իր կողքին հայտնված գեղեցկուհուն, հակաարևային քսուք քսել Մարիամ գեղեցկուհուն անհասանելի տեղերում… Դավիթը սա արել է ու կանի սիրով:

Ժամանակին, դեռ ջուրը չտեսած՝ Գրիգոր Խաչատրյանը խոսել է սրա մասին, որ հիմա, տարիներ անց, կատարվում է… Ծովը, լողափը մեղմություն-քնքշություն են հաղորդում մարդկանց, մտերմացնում-հարազատացնում նրանց… ինչը մենք տեսնում ենք՝ ֆոկուսում ունենալով Դավիթ Բլեյանին… Իսկ Շուշանն արդեն Երևանում է՝ իր ուղեկից-երկրպագու քույրիկների՝ Տաթևի և Արևիկի հետ։

Վիեննայի Շյոնբրունի այգիներ:
Լուսանկարները`Տաթև Բլեյանի:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գտեք ձեր Արևին, ու դուք կշողաք

«Ես միշտ ժպտում եմ իմ Արևի հետ, որովհետև նա հասկանում է ինձ, ես դառնում եմ նրա մի շողը». Սոնա Մայիլյանը չի կարող «Շողակն»-ում այլ կերպ լինել, ինչպես չի կարող կրթահամալիր-մարզաշխարհում մշտապես

Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ…

Հովհաննես Թումանյանն ինքն իր մասին է այսպես ասել՝ պետք է արժանին մատուցեք այն մարդուն, ով կարողանում է բարկանալ այն ժամանակ, երբ պետք է, այն մարդու վրա, որ պետք է, այն պատճառով,

Ոտքով, հեծանվով թե ձիով, օդում թե ծովում՝ գլխավորը նպատակից չշեղվելն է

Ինքնավստահությունը, որով հանդես եկավ Ավագ-դպրոց վարժարանի ղեկավարումը ծափերով ստանձնած Մարթա Ասատրյանը «ԱՐ» TV-ի «Ճանապարհ» հեռուստանախագծում, լավ նշան է: Ես որոշում ընդունելիս չեմ կասկածում. ի՞նչ է նշանակում անհամոզիչ-չմտածված որոշում, անվստահ ղեկավարում,