— Ստեփան հորեղբայր, անգլերեն վաթսունին ի՞նչ են ասում…
Ստեփանը նշանավոր ծիծաղում է… ժամանակ շահելու համար. տեսնես` ի՞նչ է մտածել Դավիթը… Փորձում է խուսանավել, անցումներ է փնտրում… Դավիթ Բլեյանը պինդ է բռնում, բաց չի թողնի. ինքն ու իր հարցերը՝ հեքիաթ պատմելիս, տեսանյութ դիտելիս, քայլելիս, առօրյայում, հյուրեր ընդունելիս՝ ծանոթ-անծանոթին՝ հարցեր ու հարցեր… Այսպես է մեծանում, ճանաչում, իմանում, ճշգրտում, ամրապնդում՝ հարցերով…
— Չէ, չէ, ծիծաղելով ասա…
Ստեփանն անգլերեն հո լավ գիտի` գումարած բազմալիք TV-ի և ինտերնետի անգլերենը… Պատասխանում է…
— Հայրիկը սիքսթի ուան տարեկան է… Դու սիքսթի թրի տարեկան ես:
Բոլոր մարդիկ տարիք ունեն, ու Դավիթը հաճույքով, անպայման երեք լեզվով, հաշվում է, համեմատում… խաղում իրական, բնական (առայժմ երևի) թվերով… Թամար զալոն է այցելել մեզ. մինչ ես տուն կմտնեմ, Դավիթը ճշտել է.
— Պապ, գիտե՞ս՝ Թամար զալոն փոքր է քեզնից մեկ տարով, մեծ է մայրիկից, կարո՞ղ ես ասել՝ քանի տարով…
Լողում են 1-ին դասարանցիները:
Հարավային դպրոց-պարտեզ:
Հիմա իմ թեթև ուղղորդմամբ անցում է կատարում շաբաթվա, ամսվա, տարվա, դարի, հազարամյակի օրերին, մինչև Քրիստոսի ծնունդից առաջ, հետո… Մեր արձակուրդային շաբաթվան ենք թողել հեռավորության (ունեմ ճամփորդի գրպանի հանրագիտարան՝ Ավետիք Ավետիսյանի կազմած, չմոռանամ վերցնել, նաև հայերեն-անգլերեն-հայերեն բառարան՝ գրպանի, ու խոշորացույց, իհարկե), նաև երկարության չափումներն ու ժամանակի, իհարկե… Գործիքներից ժամացույցն իմ թուլությունն է, որ կդառնա առավելություն… չմոռանամ ճամփորդական հարմար գործիք վերցնել… Շնորհակալ եմ Մարի Գաբանյանին նոր գրքաշարի համար, բայց գրախանութ մտնել է պետք, դեպի Շուշո անհամբեր-անհանգիստ-ուրախ ճիչով սպասող-ձգվող Դավթի ճամփորդական պայուսակն իմացումի մոբիլ արհեստանոց կազմակերպել… Շուշանն էլ, վստահ եմ, լրացրել է, կլցնի եղբոր արհեստանոցը… Իմ գործը Վիեննայում քույր ու եղբոր զրույցի գրանցումն է…
Արևելյան դպրոցի ծաղկած հավաքածուն:
Ֆոտոշարքը` Նունե Խաչիկօղլյանի ֆեյսբուքյան էջից:
Այսպիսի հաճույքով-ազատությամբ տնօրեն աշխատած չկայի. Երևանում անցկացրած աշխատանքային-արձակուրդային ութ-ինը օրերը՝ վայե՜լք… Զբաղվիր, որքան էլ, կոնկրետ-պարտադրված գործերով՝ Ագարակ + կրթական պարտեզ + շենքերի ձմռան պատրաստություն + առաջիկա հեռանկար կրթահամալիրի հեղինակային կրթության զարգացման ծրագրի… բաց թողնելով-Գևորգ Հակոբյանին հանձնելով ուսումնական առօրյան-կենցաղը՝ իր ողջ ծավալով… Ինձ որ խնայեն մեր դպրոցների ղեկավարները… զբաղվեն կոնկրետ, շատ կոնկրետ, օրն սկսելով ու ավարտելով իրենց գործի կազմակերպմամբ, ուղղորդելով սովորողներին, տարատարիք խմբերին, ուսումնական նախագծերի իրագործման հուսալի-ընդունակ գործընկերոջ փնտրելիս օգտագործեն իմ հնարավորությունները, փորձը, կապերը… Ես ինչո՞ւ մինչև sixty five-ը իմ հավեսին տնօրեն չաշխատեմ…
Երեկ Արևմտյան դպրոցի փոխանակումների կենտրոնի խաղաղ միջավայրում իմ նախաձեռնությամբ սուրճի-մի բաժակ ջրի սեղանի շուրջ որքա՜ն կարևոր զրուցում էինք, լսում իրար՝ ես, Սրբուհի Ներսիսյանն ու Քրիստինե Հովսեփյանը… Այ, այստեղ ու այսպես է իմ ուժը, կուտակածը, անգինը…
Շախմատի աշնանային առաջնություն: Հարավային դպրոց-պարտեզ:
Ֆոտոշարքը` Լուսինե Գասպարյանի։
Կիրակի Ագարակի բարձունքին, Արևմտյան դպրոցի կողմից բարձունքը հաղթահարելով, Չարենցի այս կամարում հանդիպեցի Ախալցխայի վրացի-վրացահայ մեր գործընկերներին, որ Թամար Ղահրամանյանի, Սիլվա Հարությունյանի, Հասմիկ Ղազարյանի, Ավագ դպրոցի Մարիա Բաբայանի ու Աստղիկ Կիրակոսյանի ուղեկցությամբ ոգևորված վերադարձել էին Չարենցի մյուս՝ առավել հայտնի կամարից ու պատրաստվում էին Սուրբ Էջմիածին ճամփորդության… Ա՛յ, այս բարձունքից ներկայացնել մեր ու այլոց մանկավարժությունը, Բանգլադեշը, Հայաստանը՝ իր հայ-վրացական առնչությունների մեջ… քայլերով, կոնկրետ, օրինակներով, կենսափորձով՝ ապրածով իմ ու ձեր… Ես հարուստ եմ, ջան, ես հարուստ՝ սրանով… Ու Դավթի բաշխած տարիներով… ձեր կանչով-ժամանակացույցով սրանով զբաղվեմ… Իսկ կոնկրետը այս է՝ Դպրոց-պարտեզի մուտքի պուրակի աղբյուրի մոտ՝ աղբամանի շուրջ, զիբիլ է թափված… զզվանք առաջացնող… Չտեսնելու տանք ու խոսենք-նկարվե՞նք… Բացառվում է… Այո, ես ուսուցանում եմ, մեկիկ-մեկիկ հավեսով հավաքում ողջ աղբը, լվացվում ու խմում հայրենի ջուրը անուշ… Միշտ սպիտակ (մաքուր) ձեռքեր՝ հավաքարար-պարտիզպանի, երբ բանում ես (անընդհատ) ու լվացվում ընդմիջումներին-անցումներին՝ բանի, ջանքի, ճիգի…
Կոնկրետ են այս Մայր դպրոց տեղափոխված mskh.am-ի սերվերի վերամիացումը, Ագարակի ձիանոց-մանեժի հարթեցման նախագծային տեսքի բերումը, Քոլեջ-Նոր դպրոց հեծանվային ճամփան…ու անձրևն այս…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#818