Դավիթ Բլեյանը վերջապես սառը ջուրը մտավ՝ Հիմնական դպրոցի լողափի երկու ավազաններից մեկը… Կեսօրին մոտ մեր հերոսին, որ առավոտյան ցանցի մեջ դասավորում էր լողի անհատական պարագաներ՝ բարեխիղճ կատարելով դաստիարակ Կարինե Խառատյանի խիստ պահանջը, փնտրում էի Դպրոց-պարտեզում՝ խմբով լողափ շտապող 2-5 տարեկանների մեջ, չգտա… Պարզվեց, մեր ինքնուրույնը-մեծը-փախստականը, օգտվելով հայրիկի-մայրիկի բացակայությունից, որոշել է մորաքույր «Րուզանի» ետևից գնալ… Հիմնական դպրոց-պարտեզում Դավիթը հայտնվում է բոլորի հսկողության ներքո, բոլորի ուշադրության կենտրոնում՝ հա՛մ Լիլիթ Առաքելյանի, հա՛մ Գոհար Սմբատյանի, հա՛մ Տաթև  Մելքոնյանի խմբից է, համ էլ՝ խոհանոցի, իր սիրելի Գոհար Բալջյանի

Այս օրերին իմ գլխավոր ուղերձը Դավթին ընդգծելն է սառը ջրի անհրաժեշտությունը, նաև դրա վճռական նշանակությունը ցույց տալով Սասունցի Դավթի համար, որ լողում էր գետերում, լճերում… Չգիտեմ՝ ինչ ազդեցություն ունեցավ Սևանա լիճը Դավթի որոշման հարցում, բայց շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով նպաստեց ինձ համար համարյա մտասևեռումի աստիճանի կարևորություն ստացած խնդրի լուծմանը։ Իսկ Տաթև Մելքոնյանը մանկավարժական ինչպիսի՜ վարպետություն է դրսևորել՝ ջուրն է մտցրել մեր հերոսին ու հետն էլ՝ տեսեք՝ ի՜նչ նկարներ… Փաստ։ 2015-ը եթե չի հասցնի, թող 2016-ը Դավթի նման մի տղա պարգևի Տաթևին։ Արժանի է։

Իրիկունը Դավիթը հերոսացած տեսք ուներ. նրա բոլոր հարցերը սառը ջրին, դրա նշանակությանն էին վերաբերում…
– Ինչի՞ համար է կարևոր սառը ջուրը…
– Ինչպե՞ս է սառը ջուրը կոփում տղային…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գիրն էլ, որպես «թափառող ընթերցարան»…

Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց

Համատեղ գործերի, միասնական քայլերի, համատեղ կյանքի մասին է գիրը…

Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում,

Ինչպե՞ս խեղճության-թշվառության այս մի դրսևորման դեմն առնենք…

Ինչի՞ համար են Դավիթ Բլեյանի ոտքի եղունգները, որ էլի երկար է թողնում, չանչեր։ Սովորական փնթի՞ է մեր տան, իմ օրագրի հերոսը… Մաքրասեր է, ամեն օր լողանում-լվացվում է, մազերը սանրում, մաքուր շորեր հագնում,