Դավիթ Բլեյանը դառնում է 3,5 տարեկան. առանց ծեսի նման բաները չեն լինում, եկեք այդ օրը տասներեք մեր լողավազանները կանգնեն ստուգատեսի՝ իրենց բանգլադեշյան լողափերով. եկեք լողափերի բարելավման նախագծերի մեկնարկ հայտարարենք, եկեք սարքի բերենք բոլոր ցնցուղները՝ տանը թե կրթահամալիրում, եկեք այդ օրն առավոտյան ժամը 7.30-8.00 ֆլեշմոբ անենք սեբաստացիական՝ սառը ցնցուղով:

Դավիթ Բլեյանն ընկել էր իր պլանշետով ու չդիմավորեց ինձ Շուշանի սենյակ-պատշգամբից, երբ ես երեկոյան ժամը 8-ի մոտերքը հեծանվով հաղթական մտա Խանջյան փողոցից Չայկովսկու փողոց։ Այս անգամ Իտալիայի փողոցով ես չբարձրացա հրապարակ, այլ մտա իմ սիրած այգին՝ թատերականը, Խանջյան փողոց դուրս եկա Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցներով…
Ես, իհարկե, պատժեցի Դավթին. որդին հարկ է, որ դիմավորի աշխատանքից վերադարձող հորը. սա կարգ է, որ փոխանցվել է ինձ իմ մեծ ընտանիքում… Երբ Շամխալ բեկ հայրս՝  առ այսօր իմ տեսած ամենաաշխատավոր մարդը, մտնում էր բակ, մենք բոլորս մի գործ էինք ունենում՝ հորս դիմավորելը… Ի՜նչ արժանի էր իրեն՝ հուզվեցի. ավելի արժանի ու ավելի կարևոր գործ չէր կարելի մտածել, կեցցե՛ս, մայր իմ… երևի «ճիպոտ» էր պետք եղել այս պարզ կարգը հաստատելու համար…
Ես ոչ միայն պատժեցի Դավթին՝ չխոսեցի, կտրեցի կապս հանուն կարգի, ռիտուալի. հայերենում այս երկուսը միավորող բառ կա՝ արարողակարգ… Երբ խոհանոց մտա՝ ընթրելու.
– Դո՛ւրս գնա,- նետեցի…
Դավիթը դուռը ծածկեց. առաջ կլացեր, կայլայլվեր, հիմա արարքի հետևանքը մեծի պես է կրում՝ տես, ազդվել եմ։ Ապակեպատ դուռն անաղմուկ ծածկվեց. նայում է ինձ ապակուց՝ իր հերթին նետելով փակվող դռան ճեղքից.
– Ես պատուհանի մյուս կողմում եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշխատանքից ի՜նչ հոգնել, ես լիցքաթափվում եմ զայրույթից…

Ուրծի լեռներում, այսօր… Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի։ Երեկվա օրը՝ հոկտեմբերի 22-ը, անզայրույթ էր, ու վերջը տեսեք. երեկոյան 5.30 ես դուրս եմ գալիս Մեդիայից իմ երկանիվ նժույգով, Մայր դպրոցում զմայլվում եմ օրվա մեր

Էհե՜յ, Դավիթ, որտե՞ղ ես դու…

Էհե՜յ, Դավիթ, որտե՞ղ ես դու… Իրիկունը ուշ Դավիթ Բլեյանն ինձ ողջունում է հեծանիվով, մի շնչով վրա տալով`— Պուպուլիկը խաղալու համար չէ, չիշիկ անելու համար է, հայրի՜կ, մայրիկը կապույտ օճառ է

Ես լ ուսնից չեմ վախենում

Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են