Միքայել Նալբանդյանի թողած՝ կյանքի աշխատանքի ուղղություն է։ Սրա համար պիտի աշխատել, սրա համար պիտի ապրել. գործ եմ ասել, է՜, պայծառ հիշատակների ստեղծումը… Սոնան, Արևիկը և Դավիթը մեր տանն են. արի ջոկիր՝ որն է թոռը, որը՝ երեխան, որն է քեռին ու զարմիկը… Արմինեն խնամքով նախապատրաստվել է, ստեղծել մանկավարժական սեբաստացիական միջավայր՝ ներառող, աշխույժ, բազում հետաքրքրություններով, ընտրության լայն հնարավորություններով… Իսկական ֆոտոպատումի նյութ է։

Արևիկն առիթից օգտվում է, ու վաղուց ընկերուհի դարձած Արմինեի հետ առանձնանում. ընդհանուր թեմաներ հեշտ են գտնում «հասակակիցները»… Սոնայի համար էլ լավ հնարավորություն է՝ քեռուն դաս տա, թելադրի, ենթարկի… խնամի, վերջում էլ լողացնի… Պետք էր տեսնել ծովառյուծ դարձած Դավթի վարքը լողավազանում և գազանին սանձող-սանձահարող Սոնայի հիացմունքը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թաղի, գերդաստանի ճանաչումով համայնքային կրթության մասին է իմ գիրը

Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Գևորգ Հակոբյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սուսան Մարկոսյանի հետ Սահմանադրության օրով սահման

Կա օր՝ որպես մեր ազնվական, արարչական ծագման վկայագիր

Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ

Հանկարծամահ եղած Տեր Հուսիկ (Գարուշ) Լազարյանը

Տուն մտա իրիկունը խառը տրամադրությամբ. Խնկո-Ապոր անվան գրադարանում մեր կրթահամալիրի լավ բարեկամ Տիգրան Պասկևիչյանի «Դոն Կիխոտի օրագիրը», «Ձնեմարդու ավետարանը» գրքերի շնորհանդեսին էի մասնակցել. Տիգրանը իրեն հատուկ շնորհքով-բարեխղճությամբ, իր ծննդյան օրվա