Աշոտ Տիգրանյանը չլիներ, երևի չկարդայի «Новое время»-ի 2015 թ. մարտի 26-ի համարը, չէի իմանա, որ ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը 1930-ի գարնանը մեկ ամիս տևող գործուղումով եղել է Հայաստանում…

“Я в себе выроботал шестое “араратское” чувство – чувство притяжения горой”. Շնորհիվ Սուսան Հովհաննիսյանի ու Զառա Առաքելյանի, դուք կարող եք հաղորդակցվել Մանդելշտամի հետ «Ճանապարհորդություն Հայաստան»…

Մանդելշտամին ծանոթացել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի իմ կուրսեցի Հայկ Բասեյանի միջոցով. նա բերանացի գիտեր ու ոգևորված կարդում էր ռուսերեն այդ ժամանակների ամենահարգի պոետի ստեղծագործությունները… թվում է՝ անվերջ: Չգիտեմ` հիմա կարդո՞ւմ են հայ ուսանողները Մանդելշտամ, կարդո՞ւմ է Հայկ Բասեյանը՝ մեր տաղանդավոր, ոչ սովորական մտքի ու ուժի տեր ընկերը, որ վաղուց Լոնդոնում է բնակվում, և ում հետ, ցավոք, 20 տարի կապ չունեմ:

Իսկ այսօր, «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի ընտանեկան փուլի մեկնարկի օրը, մենք իսկապես անակնկալ ունենք. իմ բարեկամ Տիգրանը՝ Մոնակոյից, ով հաջողութամբ ապաքինման շրջանն է անցնում, Դավիթ Բլեյանին այս գործիքն է ուղարկել: Տիգրանը շատ ոգևորված է Շուշանի ու Լիլիթ Բլեյանի երաժշտական առաջընթացով ու վստահ է Դավթի վրա… Իսկական ուրախություն, երաժշտական կիրակնօրյա տոն… Այսօրվա համար էր Մելինեի նախաձեռնած տորթաթխումը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թաղի, գերդաստանի ճանաչումով համայնքային կրթության մասին է իմ գիրը

Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Գևորգ Հակոբյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սուսան Մարկոսյանի հետ Սահմանադրության օրով սահման

Միջազգային ծրագրեր փնտրողներին… Համեցեք…

— Դուք է՞լ եք հիվանդանում, չէի պատկերացնում…- հիվանդանոցից դուրս գալիս ինձ ճանապարհեց երիտասարդ մի կին, ում անկեղծ զարմանքը դեղի նշանակություն ունեցավ… Ես մեղավոր ժպտացի… Խոսքեր չկային… Երկու ժամ անցկացրի Նոր Նորքի

Ռեժիմի հետ բախման հետևանքով հայտնվեցի փողոցում…

Աղբյուրը` asekose.am 12.03.2016 Հաղորդումը վարում է գրող Արմեն Շեկոյանը: