Այս խոսքերով ինձ դիմավորեց հանկարծակիի եկած-չեկած գրող Ավագ Եփրեմյանը, երբ ես հեծանվով հանրապետության հրապարակով-վերնիսաժով մտնում էի Չայկովսկու փողոց՝ մեր տուն… Իսկ ես հեծանվով դուրս էի եկել Մայր դպրոցից (Բաբաջանյան 25), երեկ` շաբաթ օրով, ժամը 3-ի մոտ, ու որոշել էի իմ անձնական հաղթական հեծանվային շքերթը կատարել… առանց ուղեկցման: Կատարված է:

Մեծ բավականություն ստացա. Առնո Բաբաջանյան պողոտայով, Ադմիրալ Իսակովի պողոտայով, Երևանյան լճի, Հրազդանի կիրճի, Ամերիկյան դեսպանատան երկայնքով… Հայրենագիտական դադարներով՝ նորակառույց Ռուսաց ուղղափառ եկեղեցու մոտ, Արաբ ժողովրդին երախտիքի հուշակոթողի մոտ, Հայաստանի խորհրդայնացման հուշարձանի, Հաղթանակի կամուրջի վրա, Ստեփան Շահումյանի հրապարակում… Հիմա իմ հավատարիմ «ընկերը» հուսալի կայանատեղում է՝ մեր շենքի առաջին հարկում… Ինձ է սպասում, երբ ուզեմ՝ թամբեմ ու … վայելիր սլացքդ՝ ով ազատ Տիար…Այսպես ես դիմավորեցի-նշանավորեցի Մայիսի 9-ը:

Արմեն Գրիգորյանի «Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը» հրապարակումը ինձ զրկեց «հայրենական թե համաշխարհային… 1939-1945 թե 1941-1945… մայիսի 8 թե մայիսի 9… հաղթանա՞կ, թե՞ ողբերգություն» դիլեմային ինքնուրույն անդրադառնալու հնարավորությունից: Պարտավոր եմ անկեղծ լինել ու հայտարարել. իսկական ողբերգություն էր 1941-45-ի սոդոմ-գոմորը` պատերազմը, ողջ հայ ժողովրդի համար` իր 600 հազարի չափ մասնակցով, 300 հազարի չափ զոհերով, 20-րդ դարի հայոց մեծ ողբերգությունը եղեռնից հետո… Պատերազմ, որին հայ ժողովուրդը մասնակցեց հարկադրաբար… Ի՞նչ, կարող էր չմասնակցե՞լ: Իսկ ով կկարդա Արմեն Գրիգորյանի հրապարակումը, թող բաց թողնի իմ ստորև արված սեղմագիրը՝ հինգ պարբերությունից կազմված: Սեղմագիրը հե՛նց դրա համար է՝ ժամանակ խնայելու …

Մայիսի 9-ին կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ ճամփորդեցին Դիլիջան-Աղավնավանք: Լուսանկարները`Հասմիկ Ղազարյանի:

Ինձ համար կա երկրորդ համաշխարհային աշխարհամարտը` ոչ հայրենական մեծ պատերազմ, որը սկսվել է 1939թ. սեպտեմբերի 1-ից, մինչև 1945 թ. մայիսի 8-ը, երբ ստորագրվել է Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը:

«Ո՞րն էր հայերիս շահն այդ պատերազմում, և ինչների՞ս է հիմա պետք մասնակցել ռուսական ռազմահայրենասիրական օրգիաներին՝ պարզապես պատերազմի հայ մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելու փոխարեն»: 2015-ի մայիսի 9-ի միլիտիարիստական շոուն ես վճռական տարանջատում եմ համաշխարհային 2-րդ պատերազմում զոհվածների հիշատակը, պատերազմի իրական մասնակից վետերաններին հարգելուց: «Մայիսի 9-ի ցուցադրության համար Ռուսաստանում հատկացվել է 3 անգամ ավելի գումար, քան վետերաններին բնակարանով ապահովելու և 12 անգամ ավելի, քան բուժման համար»:

Զոհվածների հիշատակը և վետերանների ինքնազոհությունն արժանի են ամենայն հարգանքի, պետք է նաև պատասխան տրվի հետևյալ հարցին. Հայաստանն ի՞նչ օգուտ է ստացել՝ իր հարյուր հազարավոր զավակներին ուղարկելով ռազմաճակատ, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է…

«Վերջապես պետք է անդրադառնալ նացիզմի և կոմունիզմի դատապարտմանը… Ոմանք կոմունիզմի դատապարտումը սխալ են համարում, քանի որ այն ձևականորեն տարբերվում է ազգային խտրականության վրա հիմնված նացիզմից: Փորձը, սակայն, ապացուցում է, որ դասակարգային խտրականությունն ազգայինից պակաս վտանգավոր չէ. լեգիտիմության աղբյուր չէ» ( մնացածը` հոդվածում):

Մայիսի 10-ի ընթերցարանի համար առաջարկում եմ.

Հիմնական դպրոցի 2-4 տարեկաններն են անիվների վրա: Լուսանկարները`Գոհար Սմբատյանի:

«Երանի մեզ, որ լավ դպրոց ունենք…». Ընտանեկան մաթեմատիկական ֆլեշմոբ:
Լուսանկարները և գրառումը`Գեղարվեստի 2-րդ դասարանի սովորող Տարոն Մարգարյանի մայրիկ Նուշիկ Սմբատյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սիրտ իմ, որ արթուն կայ… Տաթև՝ տա ինձ թևեր

Ուզեցել եմ ու ստացել՝ թևեր. Տա-թև աղջիկ եմ ուզեցել Տաթևում, վանքի բարձունքում կանգնած, հայացքս՝ դեպի Որոտանի կիրճը, ուրիշ ի՞նչ պիտի ուզենա տղամարդը, որ… չունի… Թևեր… Ուրիշ ի՞նչ պիտի ուզենա մարդը՝

Ուր մեզ սպասում են, դեռ չեն մոռացել․․․

Ուրբաթն այդպիսին՝ հագեցած, լեցուն է լինում, ինչպես երեկվանը՝ իր օրացույցով որոշված Քոլեջի տոնախմբությամբ-համերգով Մարմարյա սրահում, իր նիստով կրթահամալիրի խորհրդի, որ այդքա՜ն երկար պատրաստվում էր, իր ներխուժումով․․․ Միլենայի մոնոներկայացմամբ, Գեղարվեստի տանիքում․․․

Լսեցի. միշտ ուրախ լինեմ՝ շուրջ տարի և այսօր` սեպտեմբերի չորսին-հինգին…

Դավիթ Բլեյանն իր նախաձեռնությամբ, հայրիկից թաքուն, շնորհավորական բացիկ է պատրաստել Արմեն եղբոր և մայրիկի աջակցությամբ… Սա՝ սեպտեմբերի երեքին, մինչև ժամը տասը, իմ քունը… Իսկ այսօր շուտ է արթնացել, յոթը չկա,