Աշխարհը փոխող ժպիտ-մանկավարժությունը
Ու հիմա այդ ամենակարող ժպիտ-մանկավարժությամբ, կոմիտասյան երգով, պարերգով իմ ընկերների հետ Թբիլիսի եմ գնում, որտեղ դեռ իմ հուշերի մանկապարտեզին եմ հանդիպելու՝ աթոռակներին քարացած նստած, վախվորած ու անհամարձակ դեմքերով փոքրիկ երեխաներով, ահ ու սարսափային քնի պարտադրանքով, խամաճիկներ հիշեցնող հանդես-ներկայացումներով…

Ես կշարունակեմ օգնել բարեխիղճ թբիլիսյան նախագծային խմբի համակարգող Հռիփսիմե Առաքելյանին, ում առաջին բլոգապատումից վերցրի և՛ վերնագիրը, և՛ առաջին տողերը  տոնական շաբաթվա առաջին օրվա իմ գրի, Թիֆլիսում մեր հեղինակային մանկավարժության մենթորական խմբերի ղեկավարներ Շամիրամին, Սյուզիին, Քնարիկին և յուրաքանչյուր մասնակցի՝ նախագծային խմբի լիիրավ անդամի, որ այն լիցքը, որ տարել էինք Թիֆլիս, որ այն թափը, որ ստացանք Թիֆլիսում մեր մանկավաժության կարևորումից, օտարի հայացքով զննելուց-քննելուց, քննարկումներից ճանապարհի, երևանյան կարոտից Թիֆլիսի, լիուլի ծառայի մեր, հաստատ է, ֆենոմեն նախադպրոցական կրթության նորոգմանը, Թիֆլիս-Երևան թարմ զուգահեռներ հաստատելու կամ հերքելու․․․

6-րդ դասարանցիների հետ խոսում ենք ռոբոտաշինության մասին:

Շաբաթներ առաջ հարգելի Լելան Երևանում նախանձով էր նայում տրոլեյբուսներին․․․ Թիֆլիսում, ասում է, սրանից չկա, միայն ավտոբուսներ են․․․ Ո՞նց չէի նկատել Երևանի այդպիսի առավելությունը․ մեր քաղաքում քիչ, բայց տրոլեյբուսներ կան․․․ Օրեր շարունակ Թիֆլիսում տրոլեյբուս էի փնտրում և չգտա. ուրախացա՞, ոչ, տխրեցի․․․ Թիֆլիսը և տրամվայ չունի․․․ գյուղերի հաշվին շարունակ մեծացող-չփոքրացող այս սիրելի-հարազատ քաղաքն աղմկոտ է, մեքենայախեղդ… ու նոր, համալիր լուծումների կարոտ… Նոր, մանուշակագույն, եվրոպական քաղաքներ հիշեցնող, աջ ու ձախ աչքի ընկնող թափանցիկ, գրավիչ ավտոբուսները համարենք այդպիսի ամբողջական մոտեցման մի ձեռնարկ…

Առավոտը քոլեջում, կասկադի էստրադայում՝ նոյեմբերի 17-ի նախապատրաստությամբ, պարերգային հարթակների որոշումով…

Թիֆլիսում, Լեսելիձեի նշանավոր փողոցի ողջ երկարությամբ, աջ ու ձախ, փողո՜ց եմ ասել, իր նրբանցքներով, փակուղիներով, անցումներով, մի անսպառ հին-ազնվական-արժեքավոր քաղաք ոնց որ լինի, ինձ զարմացրին-հիացրին բացօթյա սրճարանները, ռեստորանների-ակումբների-սրճարանների դիմաց, բանուկ-մարդաշատ, գունեղ-հետաքրքիր․․․

Երեկ, կիրակիով, Դավթի հետ անցանք տեսչական զննությամբ Օղակաձև այգով, Վարդան Մամիկոնյանի հրապարակից մինչև Միքայել Նալբանդյանի պատվանդան․․․ Ո՛չ մի գործող բացօթյա սրճարան․․․ Երևանյան ամառային հավաքատեղիները՝ ինչ-որ ժամանակ թիֆլիսցի իմ ընկերների նախանձը շարժող, լքված, շուրջ բոլորը աղբի մեջ․․․ Յա՛խք․․․ Ո՛չ մի ջրավազան․․․ ջրի կտոր․․․ անշունչ․․․ ծառերն անխնամ-չորացած․․․ Ի՜նչ կիրակի, արևո՜տ նոյեմբեր՝ երեկ-այսօր, մեկ շաբաթ շարունակ, ու կիլոմետրերով հանրային տարածքները լքված․․․ Եվ գաղտագողի (իբր դեռ քաղաքացիական աչք-վերահսկողություն-ըմբոստությո՞ւն կա) կառուցվող նոր շինություններ այգում․․․ Ո՞ւմ համար․․․ Երբ այսպիսի քաղաքից անգամ իմ փախչելն է գալիս, մեր վտանգավոր օտարումը․․․

Խանդավառել Դավթին չհաջողվեց․ և՛ մետրոյով վերուվար արեցինք, և՛ ավտոբուսով մանուշակագույն, և՛ Սիրահարների խնամված այգում եղանք․․․ Շուտ հոգնեցինք հայր ու որդի երևանցիներ, ու պո՜ւկ, տուն․․․ Կկարողանա՞մ խանդավառել մեր Օրերի այս ավագ երկուշաբթիով, իմ այս կանչով-հրավերով-ձոնով, որ Արմինե Թոփչյանի խորհրդով Մայր դպրոցի պարատնից սփռում եմ աշխարհի չորս կողմը։

[youtube https://www.youtube.com/watch?v=yHDJ4juSUf0]

#1207

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր, որ ո´չ չորս բաժակ ջրով, ո´չ էլ մի փութ եղով չի մարսվի

Ումի՞ց եմ լսել, «Թարգմանիր», որ խորհուրդները հենց նրա համար են, որ ոչ ոքի կողմից չեն գործածվում: Ես, իհարկե, համաձայն եմ իմ երկար տարիների բարեկամ Բեռնարդ Շոուի «Եթե մի բան ուզում

Հեր ու տղա, ետևում թողած կիրակին, ձեռք ձեռքի…

— Պա՛պ, արի հեր ու տղա գնանք քայլենք… իսկ մայրիկը թող գնա խանութներով… Ես գիտեմ՝ ինքը ուզում ա։ Տեսնենք՝ ով շուտ տուն կգա… Այսպես գործածելով «հեր ու տղա»-ն Դավիթն ընդարձակում

Շարժման Բաղրամյանով, պայքարի Խորենացիով՝ սիրո և համերաշխության Հրապարակ. այսպիսի հաղթական անցում…

Աշխատանքային երկուշաբթի դարձած շաբաթ օրը նշանավորվեց Արևելյան դպրոց-պարտեզի մարտ-ապրիլին պատրաստված տարածքների ձևավորման, ճիմապատման, կանաչապատման վճռական սկսումով… Հատկապես դպրոց-պարտեզի բարձունք-սարալանջի կանաչապատումը ինձ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս․ անտանելի էր, երեկ սկսվեց