Իմ աշխատանքային օրվա ընթացքում ես հաճախ եմ հայտնվում հեծանվի վրա. դուք զբոսնում, քայլում եք, ես վարում եմ…. Իմ աշխատավայրը  կրթահամալիրն է, հեծանիվն ինձ համար փոխադրամիջոց է, անհրաժեշտ-հարմար՝ մի դպրոցից մյուսը, մի կրթական օբյեկտից մյուսը գնալու համար։ Ես սկսել եմ ավելի լավ ճանաչել Բանգլադեշը՝ իր Բ-1, Բ-4, «Անկախ մայլա» թաղամասերով, մշտապես փնտրում եմ հեծանվի համար ավելի հարմար՝ անվտանգ-համապատասխան-գրավիչ կածաններ, այսպիսով իմանում բնակավայրի ծակուծուկը, նոր շփումներ ունենում, անակնկալ ուրախություն պարգևում մարդկանց.  քիչ է՝ հանդիպում են Աշոտ Բլեյանին, հետն էլ՝ հեծանվի վրա, իրենց շենքի բակում, իրենց տաղավարում… Առաջ՝ ավտոմեքենայով կառավարման իմ դարում, այլ էր վիճակը. Բանգլադեշիս նայում էի ծառայական մեքենայի պատուհանից կամ հետիոտնի մշտական անցումներից…

Ինչո՞վ են զբաղված մեր բնակիչները, օրվա տարբեր ժամերին իրենց հարյուր տարվա բարձրահարկ շենքերի բակերում, շենքամերձ տարածքներում։ Ոգևորիչ քիչ բան եմ տեսնում. բլոտ-նարդի-շախմատ են խաղում առավոտից գիշեր, անվերջանալի ու կրկնվող խոսքուզրույցով. լավ են անում։ Բա մարզական պարապմունքներով զբաղված, իրենց երեխա-թոռների  հետ հեծանիվներ, այլ անվավոր միջոցներ վարող, վարժանք, ուսումնական զբոսանքներ կատարող մարդիկ ո՞ւր են: Ո՞ւր են հեծանվաուղիները մանկական, հեծանվակայանատեղիները, որ մարդիկ երեխաների ու իրենց հեծանիվները չբարձրացնեն իջեցնեն: Ո՞ւր են երկրագործությամբ՝ իրենց երեխա-թոռների հետ միջավայրի խնամքով, ծաղկով ու ծառով, բակի կանաչով զբաղվող մարդիկ: Ովքե՞ր պիտի ջրեն, վարեն, խուզեն, մաքրեն, ձևավորեն, ներկեն, բարելավեն, եթե ոչ բնակիչները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծննդյան օրվա նշումը, ինքնության հաստատումը, բարձունքի նվաճումը հայրենիքի հետ կապի նորոգում

Հայաստանի, Երևանի, Բանգլադեշի ամենա-հուշարձանն ինձ համար Արարատն է. Դեպի լյառը անհաս ու վեհանիստ Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, — Որ ճաշակե այնտեղ հավերժական

Ինչ կարդաս օգոստոսյան կիրակիով, որ վայել ու հարմար լինի, երբ…

Երբ չինացիներն ամենուր են՝ օդում, ջրում, ցամաքում… մեդիայում… Չինաստանից ու չինացիներից ամեն բան սպասում եմ. ինչե՜ր են անելու մեր ու մեզանից հետո եկողների գլխին, մենակ իրենք գիտեն, մեզ մնում է

Բասուտա-Խուստուփ-Ծավի՝ հավեսի աշխարհով

Շուշան Բլեյանի ծննդյան քսանամյակն առիթ դարձավ տպավորիչ լողի-հարազատության օր Սևանի ափին անցկացնելու համար, իմ ծննդյան օրը՝ անմոռանալի Արագածը կրթական շքերթով գրոհելու համար, Ուսուցչի օրն առիթ-նվեր-ներդրում դարձավ (շեն մնա մեր արհմիութենականը)