Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն Բաքվումէ՝ Ծիծեռնակաբերդից Բաքու։ Ախ, այս ծվծվան ֆրանսիացիք, ասում էր պատմաբան Լեոն։ Իսկ Բելոռուսի նախագահ, Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից Լուկաշենկոն ապրիլի 23-ին Թբիլիսի հասավ, Երևան՝ ոչ։ Թբիլիսիում դեսպանատուն է բացելու։  Եվ «24/04.» համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ ելույթը Երևանում ես լսեցի մինչև վերջ… Ապրիլի 24-ը ազգովին անցկացրինք արարողակարգի մեջ։ Սոցիոլոգ Տիգրան Մաթոսյանը սա անվանում է««արարողակարգ առանց մտորումների», որը չի համապատասխանում երկրի կարիքներին: «Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, և ես ցանկանում եմ, որ հարյուրերորդ տարելիցը առիթ լինի դրանց վրա ազդելու համար»,- ասել է նա: «Հայաստանը ցանկանում է լինել ժողովրդավարական, բայց դա այդպես չէ: Կա հսկայական սոցիալական անարդարություն: Դա անընդունելի է ցեղասպանությունից տուժած ժողովրդի համար»:

Ապրիլի 24-ը Հայաստանում ընտանեկան արձագանքման օր է, չէ՞, և լավ է, որ այդպես է։ Ամենաշատը ազդում-հուզում-միավորում է խմբերով-ընտանիքներով մարդկային անվերջանալի ելքը դեպի հուշահամալիր-Ծիծեռնակի բերդը… զուսպ, միասին, անխոս, անընդհատ… Տեղին էր մարդկային հոսքին ուղեկցող կենդանի-չընդհատվող երգեցողությունը։ Նույնքան տպավորիչ էր դա, ինչքան «Սիսթեմի» ռոք-համերգը, որից, մեր մեջ ասած, ինձ պատանիների-երիտասարդների ուրախությունը մնաց, և Համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը, այ, իմն է… Լավ է, որ ընտրություն կար…

Ապրիլքսանչորսյան լրատվությունից առանձնացնում-կարևորում եմ Թուրքիայում կատարվածը, հատկապես հիմա։ Ես առանձին հանդես կգամ, բայց տպավորություն է, որ Եվրոպան և Ռուսաստանն օգտագործում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անկախ քաղաքականություն վարող Թուրքիային սանձելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եվ եղավ վեց հարյուր…

Օրագիրն իմ այս  ո՛չ մեկ անգամվա համար է, ո՛չ մեկ ուսումնական տարվա. ո՛չ գրելը, ո՛չ կարդալը… Քանի՜ սեբաստացի եղավ ինձ այս գործի ընկեր… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, սեբաստացիներ բոլոր

Իմ պապան վաղուց է իմ մամայի մոտ աշխատում, իմացա՞ր…

Դավիթ Բլեյանն ու Արամ Խաչատրյանը՝ մեր Արտեմ Խաչատրյանի չորս երեխաներից երրորդը, Դպրոց-պարտեզի Կարինե Խառատյանի խմբում են։ Երկուսն էլ լիդերություն հաստատելու մշտական ջանքեր են գործադրում, իրար հետ մրցում… Մեկ-մեկ կռվում են,

Ծնկած վիճակից պետք է վեր կենանք ու խոսենք Ադրբեջանի հետ

Համակեցությունը ՀՀ-ի հանձնվելը չէ. դա ճիշտ ճանապարհ չէ։ Կինոյի մարդ ենք բոլորս դարձել, դաժան էդ կինոն մենք ուզում ենք նայել։ Տեսե՛ք, հասարակ բան, երկրորդը Արցախի խնդիրը չէ։ Ես չեմ կարող