Շուշան Բլեյանը որտե՞ղ է՝ հարցրեք… Չիմացա՞ք: Իտալական Վերոնա քաղաքում: Այո, Շեքսպիրի հայտնի հերոսների՝ Ռոմեոյի և Ջուլիետի սիրո քաղաքում… Ինչպե՞ս և ինչո՞ւ է Վիեննայի կոնսերվատորիայի ուսանող Շուշանը հայտնվել Վերոնայում… Հետաքրքիր պատմություն է: Լսեք: Նախ՝ Ավստրիայում, ինչպես Եվրոպական շատ երկրներում, կա զատկական արձակուրդ, որ Վիեննայում, Շուշանի կոնսերվատորիայում տևում է 10 օր՝ մարտի 29-ից ապրիլի 8-ը: Շուշանը, հիշում եք, Վարժարանում սովորելու շրջանում 2011-ին կրթահամալիրի տիեզերագետների խմբի հետ եղել է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարում… Հենց այստեղ էլ ծանոթացել-մտերմացել է Իտալիայից ժամանած խմբի Սառա անունով աղջկա հետ: Մեդիան, ֆեյսբուքը հավատարմության-համերաշխության-ընկերության հաստատման-պահպանման հիանալի միջոց են… Եվ ահա Շուշանի Իզմիրի ընկերուհին, որ սովորում է Վերոնայի ավագ դպրոց-քոլեջի ավարտական կուրսում, Շուշանին հրավիրել է իրենց տուն՝ Վերոնա՝ միասին Զատիկ նշելու… Այ, այսպես են Զատիկ տոնում… Թե չէ, հայերին թվում է՝ իրենք են, ու իրենց՝ ձու ներկելու, ձվի-կանաչիի թանկ-էժանի պատմությունն ու կենցաղային հոգս դարձած տոնը…
Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Շուշանը նստել է ավստրիական` իր հավանած գնացքներն ու 10 ժամ հետո գրկախառնվել իր հավատարիմ իզմիրյան ընկերուհու հետ… Դեռ միասին Վենետիկում պիտի լինեն. պարզվում է՝ 2 ժամվա ճամփա է Վերոնայից: Ինչո՞ւ հիշեցի, կարոտե՞լ եմ Շուշանին… Միշտ:
Շուշան Բլեյանը որտե՞ղ է
05.08.2014
0 Comments
Explore More
Շնորհակալ եմ՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին լինելու համար…
Հո գլուխ գովելով չէ, ասելով չէ. դադարն իմ անխոնջ մարմնին պարտադրվեց որպես ինքնակարգավորիչ՝ սեպտեմբերի 20-21-ի ազատ օրերի տեսքով: Ես այնքա՜ն ուզում էի, որոշել էի և՛ Արմաղանը նորից գրոհել՝ միանգամից երեք
Իմ կրտսեր եղբայր Կարենն ու Անին
Շաբաթվա վերջում, այո, հարսանիքի գնացինք`Տաթև, Աննա, Առնոլդ, Արթուր և էլի շարք Բլեյաններ, Էդիտա, Սուսան ու էլի շարք զարմանալիորեն այլ ազգականներով, էլի Բլեյանների հետ պիտի ներկա գտնվեինք իմ Նեկտար քրոջ՝ բոլորի
Բոլորիս սպանել-սպանում է արհեստականությունը
Բոլորիս սպանել-սպանում է արհեստականությունը: Մի կյանք է, ափսոս չէ՞ ապրել՝ ձևացնելով… Ինչի՞ համար…Անմիջական, կենդանի, սպոնտան (ինքնաբուխ), ոգեղեն. ազատ՝ խոսքի, գործողության մեջ, ի՞նչ է, այս ամենը խանգարում են կիրթ հանդես գալուն,