Իսկ Դավիթն ակնհայտ մեծացել է ու… հետ վարժվել ամենօրյա լողից: Իր քույրիկներ Մելինե-Մարիամը հազիվ կարողացել են մեկ անգամ ջուրը մտցնել… Թող հայրիկը գա՝ լողացնի:

Եկավ հայրիկն ու լողացրեց Դավթին՝ հիմնավոր, մեկ ժամի չափ… Ամենաշատը Դավիթը հաշվել է սիրում ու այբուբենը կարդում… Ո՞վ է սովորեցրել, ինչպե՞ս… չի ասում, բայց տառերի հետ վարվում է, ինչպես թվերի՝ աջուձախ…
– Բեր, ականջիդ բան ասեմ՝ «գ» գետաձի կամ «կ» կարիճ…
Կամ էլ Արմեն եղբոր սովորեցրած նոր արգելված բառերը… Որ Դավիթը մեծացել է, ամենաշատը երևաց Շուշանի հետ նոթբուքով խոսելիս: Որքա՜ն կոնկրետ-ուշադիր է քրոջ նկատմամբ… Ինձ հիացնում է Դավթի անընդհատ հնչեցրած «Շուշոն»…
– Շուշո, տես… Շուշո, գիտե՞ս… Շուշո, ի՞նչ ես հագել… Շուշո, ուզո՞ւմ ես…

Առնոլդը Բլեյան, Նառան Նիկողոսյան օգնել են ինձ՝ Թբիլիսիում Դավթի համար ինչ-ինչ բաներ ընտրել. Նառան՝ վրացական «շորերով» կոնֆետներ, Առնոլդը՝ վրացական մակնիշով ոստիկանական մեքենա: Ես հասցրի գրախանութ մտնել ու Դավթի համար լրիվ վրացերեն նկարազարդ երկու հեքիաթ-պատմությունների գիրք վերցնել: Արժանի եռյակ եղավ Դավթի համար: Իսկ տանը Դավիթն ինձ սպասում էր արդեն երկու դարձած Արամիկ ընկերներով. չխոսողին ավելացել է Աննա Բլեյանի ուղեկցությամբ տուն մտած խոսող-ուսուցանող Արամիկը։ Ես չխոսողը հավանում եմ… Իսկ Դավիթը շատ կապվել է խոսողի հետ…

– Արի մեքենաները հաշվենք,- առաջարկեց Դավիթը, երբ Շուշոյին տված՝ բնակարանով մեկ ցրած իր մեքենաները ցուցասրահում հավաքելու իր խոստումը միասին, սիրով կատարեցինք… Հաշվեցինք՝ 98 տարբեր մակնիշի-ռանգի մեքենա…
– 98-ից հետո ո՞ր թիվն է գալիս,- հարցնում է Դավիթը…
– 99-ը,- պատասխանում եմ:
– Բա 100-ը ե՞րբ կգա…
– 99-ից հետո:
– Ուզում եմ՝ էլի մեքենաները հաշվենք… Լիլիթի նվիրած մեքենաները չկան…
Ճիշտ է: Սիրելի մրցաշարային եռյակը՝ չիք: Արմինեն հուշում է.
– Բազմոցի տակ լավ նայեք…
Գտնվում են. նաև, փոքրիկ-կոտրված անիվով շտապօգնությունը… Ցուցադրված մեքենաների թիվը դարձավ՝ 103:
– Որ էլի մեքենաներ բերեն, 103-ից կշատանա՞… Ուզում եմ էլի հաշվեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրի՜կ, մենք իր ոռնոցի ձայնը կլսե՞նք

Դավիթ Բլեյանի հետ պայմանավորվել ենք. մեկ շաբաթով Մաշային ուղարկում ենք իր տատիկի մոտ, հեռավոր մի գյուղ, նրա արջին՝ հեռավոր անտառներ, թող առանց բռնության, առանց արհեստական կենցաղի ապրի ազատ, իր ընկեր

Ժամանակն է, ընկերնեˊր, մեր կյանքի ժամանակը…

Երբ էլի ժամանակ չկա, ուշանում ենք. — Ժամանակ չկա,- ասում է Նազենի կրտսեր քույրիկը, ով օգնում է Դավթին՝ հագնվի, որ բոլորս չուշանանք։ Իսկ Դավիթը Արմինե մայրիկի զայրացած հարցին՝ «Ի՞նչ ես ուզում մեզնից», պատասխանում

Դավիթ Բլեյանը լողացել է «մեծ, առանց ցնցուղի ավազանում»

Դավիթ Բլեյանը լողացել է «մեծ, առանց ցնցուղի ավազանում» (կրթահամալիրի փակ լողավազանը նկատի ունի) առաջին անգամ. հիացմունքն է փոխանցում. – Օղակով եմ լողացել, ջուրը ծածկել է, բայց ես չեմ խեղդվել… Լողավազանի Տաթոն