— Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում, — Դավիթը ձգվում է դեպի մայրիկը. տարածվում է, գլուխը խոթում…
– Ես կաթ չունեմ. համ էլ դու պուճուր չես, Դավի՛թ:
– Ես արդեն մեծ եմ, բայց կաթ եմ ուզում. կաթը մի՛ պահի, տուր՝ խմեմ… Ես մայրիկի ճուտիկն եմ…

Դավիթը, որ վատառողջ է, սիրով մնաց տանը. երկար քնել է: Մայր ու տղա լավ են զգում տանը՝ ամբողջ օրը միասին խաղան, գործ անեն, խոսեն… Իրիկունն Արմինեին ու Դավթին սիրատոչոր գտա. հիվանդությունից ոչ ոք չի բողոքում…
– Մենք իրար կարոտում ենք, հայրի՛կ, մենք սիրում ենք միասին օրն անցկացնել:
Դավիթը հազում է հատկապես գիշերը. բաց է քնում՝ անընդհատ չես ծածկի… Կմրսի, կարթնանա, ինչպես հիմա, կիջնի մահճակալից ու, թըփ-թըփ, անգիր ճամփով՝ մոր տաքուկ ծոցը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բոլոր պղպջակներն այս մատիկով պայթեցնել

Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա:— Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ ես,

Այսօր Դավթի հետ մենք Շուշանին ընդունելու ենք տանը

– Լավ է՞ր, որ առավոտը երկուսով լողացանք: – Ամեն օր կլողանք, հա՞. օրը երկու անգամ՝ իրիկունն ու առավոտը: – Չեմ ուզում՝ միասին միտինգ գնանք, էն օրը գնացել ենք. ուզում եմ՝

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի