Փրկությանդ արև Վահագնին տեսար․․․ 

Ձեզ համար պատրաստվում եմ կարդալ Չարենցի 1915-1916-ի շարքը, որը հատուկ ինձ համար ընտրել է Հրանտ Մաթևոսյանը։ Մինչ այդ դուքայս հղումովբերանացի արեք, պատրաստվեք ինձ լսելու։ 

Ուսումնականնոյեմբերը՝ իր արձակուրդային «Շեմին ուսումնական նոյեմբերն է» ուղեցույցով, այսօր սկսվող«Ուսումնական նոյեմբեր»շարունակությամբ, ընդունեք որպես անհրաժեշտ զինանոցհանդերձանք յուրաքանչյուրի՝ ողջ ուժովթափով հանդես գալու, դրսևորվելու, որ յուրաքանչյուրս հաղթենք, սկսած սեբաստացի երկու տարեկանից։ Հիմա, երբ պատերազմի առաջնագծում քո ուսուցիչներն են՝ Դավիթը Պետրոսյան, Նարեկը Կարապետյան, Ռոբերտը Խաչատրյան, Արմանը Սահակյան, քո հայրերըմայրերըեղբայրները, հարազատները, ծանոթանծանոթ, Տիարի իրավունքով, ասում եմ՝ առաջնագծում՝ ինչպես առաջնագծում, էլ մեծ ու պստիկ չկա, ամենքն իր բանին պիտի լինի։ Լիարժեք գործի՛ր քո անհատական ուսումնական կյանքովպլանով՝ իրավիճակին համապատասխան եղիր։ 2019-ի նոյեմբերի ուսումնական շաբաթը՝ սեբաստացու տոնըօրերը, 2020-ին ընդարձակվել է, դարձել ողջ նոյեմբերը՝ որպես երկրագործություն ու ստեղծումի՝ կարողության ստուգատես ուսումնական։ Այսպիսին է մեր հեղինակային մանկավարժությունը՝ մեր այսօրվա կյանքով հաստատված։ 

Նոյեմբերյան ուսումնական օրացույցն իր ուղեցույցով չվերապատմեմ, ավարտեմ Տիարի իմ գիրը Չարենցի այսպիսի մի շրջանի՝ 1915-1916-ի դիմումով. 

Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի  

#1895

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սպասված… որպես թանկ նվեր

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ճամբարի մասնակիցները Ջավախքից՝ քանդակի, նկարչության, հայրենագիտության սիրահար պատանիների մեծ խումբ, «Ժայռում» են՝ Սևանի մեր վրանային ճամբարում… Լրատու ֆոտոշարով հայտնում է ճամբարի ղեկավար Տիգրան

Կրակի միջից շագանակ հանելու ժամանակը…

Վարդան Հարությունյանի, որ այս կենսագրականն ունի (վիքիպեդիան, հանրագիտարան եմ ասել, հընթացս, յուրաքանչյուր գործողի հետքը պահում-ներկայացնում է), ում նկատմամբ 1988-ից՝ 30 տարի անփոփոխ, հարգանք եմ տածում, ում հետ, սիրով ասեմ, ընկերներ ենք, ում

Իսկական ազգայինը կիլոմետրով ու կիլոգրամով չափելու բան է…

Հուլիսը նոր-նոր է իր իրավունքների մեջ. այս աջուձախ հաստատված «անշարժ-անհաղթահարելի-անտանելին» ուրիշ ի՞նչ է, եթե ոչ երևանյան բանգլադեշյան իրավունք ամառվա՝ հուլիսի… Ոռոգման հետ կապված հոգսերը դառնում են առաջնային-կարևոր, ու դրանք անվերջանալի