Սեբաստացի 5-րդ դասարանցի Աննա Թադևոսյանի բլոգումայս հրապարակումը «Հաղթելու ենք» հեշթեգն ունի որպես խորագիր։ Ինձ լավ եմ զգում նրանից, որ Դավիթ Բլեյանի դասընկերուհին, ուզում եմ հավատալ՝ սեբաստացիները բոլոր, իրենց դպրոցի ընտրությունը, իրենց ուսումնական կյանքը որպես իրենց հաղթանակ են ընկալում։ 

Ինձ համար 1988-իարցախյան շարժմանսկզբից իմ քաղաքական, հասարակական գործունեության հաղթանակ է եղել և մնում Արցախի, արցախցու՝ իր հողում ապրելը։ Կարող եք իմ բլոգում տեղադրվածհրապարակումներովստուգել, որ իմ ամբողջ գործունեությունը, որևէ կարգավիճակով, սրան է ուղղված եղել։ Հիմա իմ խոսքում շատ են զուգահեռները Ջավախքի հետ։ Տեսեք, Ջավախքի ժողովուրդը խորհրդային միության փլուզման շրջանում կարողացավ չոգևորվել, չվտանգել իր հավաքանի գոյությունը, և խնդրեմ՝ ոչ միայն կա, այլև կարողացավ այս ընթացքում նաև ֆիզիկական ու դրամական մասնակցություն ունենալ Արցախի ինքնապաշտպանությանը։ 

Այս դրամատիկ շրջանում կրթահամալիրի իմ գործընկերներին ես իմ փորձով, հեղինակությամբ շարունակում եմ օգնել, որ Արցախին ուղղվածհումանիտար իր առաքելությունըառավելագույն ծավալով կազմակերպի։Գիտեք, որ կացարան դարձած կրթահամալիրում ապահով ընտանեկան խնամքի ներքո են 80-ից ավելի արցախցիներ՝ կանայք, երեխաներ, ծերեր, 180-ի չափ էլ սովորողներ հեղինակային մանկավարժության ծրագրերով ենիրենց պաշտպանությունը գտել։ Երեկ Մարտակերտի շրջանից, Ավետարանոցից նոր արցախցիների ժամանումը, ցավոք, եզակի չէ, մի տեսակ առաջին, վտանգավոր արձագանքն է Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի ղեկավարներիհայտնի հայտարարությանը։ Ո՞րն է մեր՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների, հասարակությունների արձագանքը, ի՞նչ ուղղությամբ են ծրագրվում ուղեցույցները Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր միջոցով՝ ողջ հայությանը, իրականացվում անհետաձգելի գործողությունները։ 

Ավելի ազդեցիկ բան, քան հարգելի Թաթուլ Հակոբյանիայս հրապարակումը, ինձ չհանդիպեց։ Դառնամ համահեղինակ ու շարունակեմ։ԱրցախՀայաստան անբաժանելի գոյությունը 1988-ից սկսած սրբագործվեցնորացվեց պատերազմի առաջնագծում հանկարծ հայտնված Հայաստանի ու Արցախի 18-20 տարեկաններով, պայմանագրային զինծառայողներով, Արցախի ինքնապաշտպանությանը միացած զորակոչով, աշխարհազորով, կամավորներով, թիկունքով․․․ Երեկ մարտակերտցի երեք եղբայրներ օրինակներով պատմում էին սահմանագծում հայաստանցի զինվորների սխրանքների մասին իսկական եղբայրության դրվագներ․․․ 

Հիմա, այսքան կորստից հետո, ԱրցախՀայաստան այսպիսի հարազատությունը այլ ելքուղղություն չունի, մեր ամենաթանկ՝ զավակների կորուստը այլ մխիթարություն, քան արցախցու՝ իր հողում ապրելու վճռականությունը, ասենք սրան հերոսությունխիզախում, վտանգներով լի առօրյա իր ու իր ընտանիքի, համայնքի համար, անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ։ Մեկ է՝ ապրելը։ Հայտնիանհայտ մեղավորներովդրվագներով արդարացումը օրվա խնդիր դարձնելուց ավելի վտանգավոր, պարապ ու մաշող ի՞նչ կա։ Եթե խնդիր կա, ապրելն է խնդիրը յուրաքանչյուրիս համար. այսօր արցախցու՝ իր հողում ապրելը, անձնական պատրասխանատվությունը չօտարելը։ 

Ապրել ապրեցնելով, ԱրցախՀայաստան. ահա քեզ շարունակական երկարատև հաղթանակի իմ հեշթեգը։

#1897

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր տարի Ագարակում մեր ուսումնական. ասենք՝ շնորհավոր…

Այնպես չէ, որ ես ուրիշ տեղ էի այս օրերին… այո, փախուստի մեջ, բայց ես ձեզ հետ էի… Երեկ, ողջ օրը, իհարկե, կեսօրից հետո Մայր դպրոցում՝ Միջին ու ավագ դպրոցների հանդեսներում

Կտրվեք գետնից, կտրվեք առօրյայից, թև առեք, ճախրեք, տեսեք երկիրը անհունի…

Օրը մնաց կրթահամալիրի Մեդիակենտրոնում շախմատի որակավորման խաղերի այս կադրերով: Սիրում եմ լուրջ հայացքով տղաներին. միայն թե ձեր ուժերն ուղղեք մեր այսօրվա Հայաստանին: Օրը սկսեցի կրթահամալիրի Մայր դպրոցի խեցեգործարանի (բրուտանոցի) նորացման

Բարի լույսի… ի՞նչն երևաց…

Պատկերացրի՞ք հիմա զանգերով հնչած ուրախությունը Տաթևենց-Սամվելենց-Արևիկենց տանը, Վահանի կլոր մեկ տարեկան դառնալը, կնունք-մկրտությունը Ջրվեժի եկեղեցում… Ինչպիսի՜ օյին է թափվելու բոլորիս հերոսը դարձած Սերոբյանի գլխին… Տոն-օր եմ ասել… Տարոսը բոլորիս… Բարի