Պատկերացրի՞ք հիմա զանգերով հնչած ուրախությունը Տաթևենց-Սամվելենց-Արևիկենց տանը, Վահանի կլոր մեկ տարեկան դառնալը, կնունք-մկրտությունը Ջրվեժի եկեղեցում… Ինչպիսի՜ օյին է թափվելու բոլորիս հերոսը դարձած Սերոբյանի գլխին… Տոն-օր եմ ասել… Տարոսը բոլորիս…

Բարի լուսո աստղ էրևաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Սարված լծեմ էրթամ գութան…

Դավիթն ունի անհատական համակարգիչ՝ այսպիսի նոթբուք, 99 հազար դրամով խանութից գնված, Շուշան քույրիկի, Արմինե մայրիկի և Դավթի համաձայնությամբ… Թեթև է, հարմար-ուսումնական. նոթբուքին պատյան-պայուսակ ենք փնտրում։ Իսկ մինչ այդ Դավիթը չի թողնում իր նոթբուքին մոտ ո՛չ Արմինեին, ո՛չ ինձ. ինքնուրույն միացնում-անջատում-աշխատում է, տանում հետը դպրոց… Սպասում եմ Դավթի ուսուցիչ Լուսինե Փաշայանի մասնագիտական եզրակացությանը:

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Մարզատոն-ստուգատեսը գտնվա՞ծ սկիզբ է մեր մանկավարժության ուսումնական տարվա համար: Հեծանվով ես անցա մեր բոլոր դպրոցներով, իմ ուրախությամբ-ողջույնով դպրոցական մարզական հավաքներին… Կամրապնդվի՞ մարզատոնը մեր ուսումնական օրացույցում՝ որպես նաև մեկնարկ ուսումնական տարվա… Արագածի գագաթի ավանդական տպավորիչ նվաճումով, իհարկե… Մեր ընդունելությամբ-մասնակցությամբ-չմասնակցությամբ ինչպիսի՞ որոշում կայացրիք…

Արևմտյան դպրոցի մարզական խաղեր թաղամասի խաղադաշտում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Իսկ սեպտեմբերի մեկը մյուսների հետ-ներառական սկսելը՝ ընդհանուրի հետ տոնական աշխույժով, բնական է… օր է, կանցնի… Սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին, Շուշո աղջկաս նախաձեռնությանը՝ հաստատված երեկոյան համերգով… շնորհակալ եմ, սպասում եմ, նվեր է Տիարին արժանի… Ավելացրեք սրան միասին Արայի հետքերով Արա լեռան գագաթի սեպտեմբերի 2-ի նվաճումը…

Պարզ է, որ ինչպես ամեն տարի, հատուկ հոգածության են արժանանում կրթահամալիրում ուսուցման ծրագիրը սկսող բոլոր 250 հինգ-վեց տարեկանները, նրանց սրահները-հարմարությունները՝ նորամուտի, թե եղած միջավայրերի նորացման ձևով։ Որքան էլ ուզում ես, որ ամենն այս մինչև սեպտեմբեր օր առաջ ավարտվի, իմ ուզածով չի լինում ու շարունակվում է սեպտեմբերին… Նորամուտներ կլինեն Քոլեջում, Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ նոր մշակումներով, լուծումներով… Նյութական միջավայրի շարունական զարգացումը՝ որպես նախագծային գործունեություն, համառորեն շրջանցում է ուսուցիչ-դասվարին… Նառա Նիկողոսյանը խոստացավ հենց սեպտեմբերին կոտրել այս ինձ տանջող իրողությունը, ու Նառայի մոտ կստացվի:

Սեպտեմբերյան ստեղծագործական հավաքը՝ իր նախագծային ուսուցման շաբաթով, մանկավարժությամբ զբաղվողի-նրա հեղինակ ուսուցչի համար գրավիչ-կանչող հարթակ է:

Երկարօրյա ուսուցման կազմակերպիչների հավաք:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Դե, երկարօրյա ուսուցման կազմակերպումը տարատարիք ուսումնական ջոկատներով-շուրջտարյա ճամբարում. ինչպե՞ս կարող է այսպիսի նախագիծը չոգևորել մեր դպրոցների ղեկավարներին, կազմակերպիչներին… բոլորիս… 400-ի չափ սեբաստացիներ ծնողների աշխատանքային զբաղվածության, ընտանեկան հանգամանքների թելադրմամբ դպրոցում-կրթահամալիրում են անցկացնում իրենց ժամանակը մինչև 17.00-ն, մինչև մեր ուրախ ավտոբուսներով 30-ի չափ երթուղիներով նրանց ճանապարհելը…

Երեկ կարևոր փորձարկում էր «Ուրախ ավտոբուս» նախագծի համար, լարված-կարևոր մի գործ մեր Լուսինե Մամիկոնյանի, մեր դպրոցների կազմակերպիչ-ուսուցիչների համար… Ես մասնակցեցի Մայր դպրոցի Բաբաջանյան հավաքատեղիից սովորողների ճանապարհելուն. ունեմ իմ 2017-2018-ին յուրաքանչյուր ավտոբուսով-երթուղով անցնելու-լինելու նախագիծը: Մարզական վիճակը հոգեվիճակի նման մի բան է, անձի ազդեցության-պատասխանատվության ներքո… յուրաքանչյուրիս ամենօրյա գործը… Խաղաղված ու միշտ մարզական… Ուրախ-զրույցով-արագ քայլքով, ես սրան անվանում եմ ճամփորդությամբ ուսուցում՝ հարմար պարզ հագուստով-կոշիկներով-խուրջինով. մեր առօրյայի մեջ սրա ավելացող չափաբաժինը՝ որպես  ձեր ընտրած պարգև ընդունեք…

Տրանսպորտի կայանատեղիից նկարները՝ Գոհար Բալջյանի:

Ես սկսում եմ ոգևորվել ու թափ հավաքել… Ամենաոգևորիչը մանկավարժությունն է բուն… ինձ թողնես՝ 24 ժամ մանկավարժական լուծումներով-մշակումներով կզբաղվեմ, դրանց իրագործման-հասնելու ուսումնական նախագծերով… Իսկ մանկավարժությունն այդպիսի բան է, մարդուն-երեխային է ուղղված ու դրսևորվում է կոնկրետ՝ մարդու-երեխայի գործունեությամբ։ Մեր ուրախ ավտոբուսները ճանապարհելիս հանդիպում-հայտնաբերում եմ մեր առաջին դասարանցներ դարձած Արմինե Մնացականյանի եռյակ սաների մայրիկին, ու մեկը լիներ՝ մեր այս ուրախությունը եթեր տար… Ա՜յ քեզ կին, այ քեզ ընտանի՜ք, այ քեզ ուրա՛խ մանկավարժություն…

Հետևեք իմ գրին. նա առաջինն է իր թարմությամբ:

#1136

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոտքով, հեծանվով թե ձիով, օդում թե ծովում՝ գլխավորը նպատակից չշեղվելն է

Ինքնավստահությունը, որով հանդես եկավ Ավագ-դպրոց վարժարանի ղեկավարումը ծափերով ստանձնած Մարթա Ասատրյանը «ԱՐ» TV-ի «Ճանապարհ» հեռուստանախագծում, լավ նշան է: Ես որոշում ընդունելիս չեմ կասկածում. ի՞նչ է նշանակում անհամոզիչ-չմտածված որոշում, անվստահ ղեկավարում,

Հայրիկն ի՞նչ է աշխատում կրթահամալիրում

— Հայրիկն ի՞նչ է աշխատում կրթահամալիրում,- Դավիթ Բլեյանն է հարցնում իր մայրիկին, ինքն իրեն… Հետաքրքիր է, չէ՞, ինքն ամենուր է մեր կրթահամալիրում ու ամեն տեղ ինձ հանդիպում է երեխաներով-ուսուցիչներով շրջապատված,

Երջանկությունը պիցա է… իմ գրի նման

Յուրա Գանջալյանի «Փետրվարի 26. հաշվետվություն ոչ թվերի լեզվով» հրապարակումը հաճույքով կարդացի: Շարունակեմ սկզբունքային նշանակության այս խոսակցությունը, որը կընդարձակեն, վստահ եմ, Լուսինե Բուշը, Իրինա Ապոյանը… Յուրայի հիշատակած, և ոչ միայն այդ սովորողները,