Երբ բոլորը քնած են, Դավիթը, մայրիկը քնած են, Աստղիկն ու հայրիկն են արթուն․․․ 

Աստղիկը ծննդյան օրվա նվեր ստացած կոշիկներն ու շորերը այնքան է սիրում, որ քնելուց չի էլ հանում․․․ Այդպես շորերովկոշիկներով մայրիկիցկովի կաթէ ուզումուտում ու մեծանում է․․․ Ես ու Դավիթն էլ զարմանումհիանում ենք մեր գազանիկով, Արևիկ Տատինցյանը իր մորաքրոջըանգելոչիկէ համարում իսկական․․․ Քնած աշխարհում հայրիկի ու անգելոչիկգազանի կյանքը մի առանձնահատկություն ունի Աստղիկը ամենաազատ արարածն է, ու ես երբեք չեմ նյարդայնանում․․․ ոչ մի լարում․․․ ոչ մի ճիգ․․․ 

Էս ի՜նչ խասիաթ է, չհիանալ հնարավոր չէ․․․ Հանկարծ բռնում է ձեռքս ու տանում չի էլ հարցնում․․․ Գիշեր է թվում, ժամը 6-ն է, ու խանումը մեր լողանում է․․․ ամեն ինչ ինքնուրույն․․․ մեկ ժամ տևողությամբ․․․ Մի՛ շտապիր.Սարոյանի հերոսիձայնն է ականջիս․․․ 

Դավիթ Բլեյանը սիրում է մայրիկ մայրենիի ուսուցչից իր հավեսը հանել։
Մա՛մ, քո առաջին դասը ե՞րբ ա սկսվում։ Այսօր բարի եղի, տնային աշխատանք մի՛ տուր․․․
Թող սովորողները վայելեն Արևմուտքի աշունը․․․
Մայրի՛կ, դու ես լավ ուսուցիչ, թե՞ մեր Երանուհին
Մայրի՛կ, դու հայերեն ավելի լավ գեիտե՞ս, թե՞ ես
Թե՞ հայրիկը,- ավելացնում եմ ես։
Աստղիկի համար իր առաջին ժամը սկսվում է որպես տոնի պատրաստություն, հագուստով նոր, տրամադրությամբ․․․ Դավիթն ու ես՝ բազմոցին, Արմինեն՝ վազվզոցի մեջ, մերխանումինպատրաստում ենք ողջ արդուզարդով մանկապարտեզի․․․ 

Քաղաքական օրագիրը կսպասի․․․ Աստղիկն էլ, կրթահամալիրն էլ ավելի կարևոր են, այսօր՝ ավելի քաղաքական․․․ Չի կարելի էլի մտնել կիսատպռատության մի նոր շրջան․․․ Երեկվա մերշրջայցը Հյուսիսով, նրա պարտեզով, կանգառներով, երբ դպրոցպարտեզը՝ ուսուցիչներովսովորողներովՔնարիկ Ներսիսյանովու․․․ Հյուսիսի խորհրդանիշըԱննա ՖրանգյանիցփոխառածՌիմա Քեքեջյանով, ստեղծել էին մանկությունից սիրելի մի խճանկար․․․ Հյուսիսիում, թե այսօր Հարավում ցուցադրությունն էլ՝ խնամքիհոգատարության մանկավարժության միմի հաջողված նախագիծ․․․ սեբաստացի համայնքային կյանք՝ իրական խնդիրներով ու լուծումներով․․․ 

Գիրը Աստղիկը շեղեցստեղծեց, թույլ չի տա իրեն չվերադառնալ, որպես բազմակետ․․․ Այսպես մեր մեծ տանը իմ մայրն էր իշխում, տիրում, թելադրում․․․ Մի փոքր տարբերությամբ, որ Արևիկ Տատինցյանը կկարդա իմ գիրը. ես լսում եմ Արևիկի առարկությունը.
Աշո՛տ պապիկ, Աստղիկը, ախր, անթերի՜ է․․․ 

#1911

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անգամ Ամերիկան մեկ հոգու նախագիծ չէ․․․

Անակնկալի աստիճան բարձր նոտայի վրա ավարտվեց նախագծային ուսումնական ճամբարների երկրորդ շաբաթը՝ իր ամենօրյա գիտագործնական կլոր սեղաններով, ամենօրյա ծրագրային համերգներով, ճամբարային աշխույժի, առօրյայի ուրբաթի- մարմարյա սրահում միասնական ամփոփիչ հավաքով, իսկական տոնախմբությամբ,

Իջևան ու իջևանցիներ

Նիկոլի ծնունդի, մանկության ու պատանեկության օրրանը՝ Վովա Փաշինյանի երկհարկանի համեստ տունը, հոյակապ դիրք ունի։ Ես հաշվեցի՝ օգոստոսի 2-3-ի գիշերը այս տունը հյուրընկալել է 16-17 հոգու… Մեր ուսուցիչներն ու Մարիամ-Աշոտի ընկերները

Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն…

Գյումրիում եղանակը՝ ոնց որ Երևանում, լրիվ աշնանային․․․ ձյան ոչ մի հետք, թաց, մեղմ, արևը՝ ծառերի ճյուղերի մեջ խճճված․․․ Այդպես և երեք ժամ տասնհինգ րոպե տևած ողջ ճանապարհին։ Լավագույն դեկտեմբերի 31-ն