Գիտեք, ինձ համար ամենահետաքրքիրը մարդն է, որևէ ձևով նրա հայտնաբերումը, նրա դրսևորումը, ճանաչումը․․․ Այս շաբաթն այսպիսին էր՝ վերը նշված բոլոր ձևերով․․․  Ինչո՞ւ չպատմեմ, ինչի՞ համար է այս անընդհատ գիրը-պատումը․․․

Գոշ Սարգսյանին ճանաչում եմ մեկ ամիս․ հանդիպել եմ երկու անգամ, կրթահամալիրի Բանգլադեշում։ Առաջին անգամ լավ քայլեցինք Մայր դպրոց-Արևմուտք-Արևելքով-Հյուսիս․ ուղեկցում էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին։ Երկրորդ անգամ` մարտի 29-ին, Գեղարվեստի «Հարթակ»-ում սիրով մասնակցեց իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավալիի «Մասնակցային ճարտարապետություն Բանգլադեշում, Արատեսում» նախագիծ-ներկայացմանը․․․ Այդ արանքում մենք երկու-երեք անգամ հեռախոսով ենք զրուցել, իր-իմ նախաձեռնությամբ։

Ինձ համար կարևոր է 2018-ի ապրիլից սկսած ընդվզման-իշխանափոխությանը, հանրային-համայնքային-պետական կյանքի փոփոխություններին հետևելը՝ հե՛նց մարդուն ունենալով օբյեկտիվում․․․

Հանդիպում «Հարթակում»:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Գոշի կենսագրության տեր մարդը հայտնվել է «Իմ քայլը» դաշինքով ավագանու, նրա ընտրած քաղաքապետի, քաղաքական թիմի ձևավորած աշխատակազմում, ընդամենը ամիսներ զբաղեցնում է մշակույթի վարչության պետի պաշտոնն ու կրթահամալիրի Բանգլադեշի հայտնաբերումով՝ մեզանով այսքան հետաքրքրված-ոգևորված լինելը, Գրիգոր Խաչատրյանը կասեր՝ շնորհավորում եմ․․․ ես ասում եմ՝ հուզիչ է, շնորհակալ եմ։

«Գեղարվեստի հարթակ» Գոշը հասավ միայնակ։ Ինքնուրույն անցել է Մայր դպրոց, Արևելք՝ դպրոց-պարտեզով-քոլեջով, Բ-1 թաղամասի շենքերի արանքով, քաղաքի ենթակայության մանկապարտեզների տարածքով Հյուսիս՝ կրթահամալիրի Գեղարվեստի դպրոց-պարտեզ, հետո «Հարթակ»-ի իրոք անմոռանալի աշխանքային-սիրո միջավայրում մեր՝ մարդու մասնակցությամբ, մեզ ու բնակելի զանգվածը փոխելու զրույց՝ Ռոբերտոյի ու մեր փորձի համադրությամբ, Միքայել Ամյանի «Կարոտ» ստեղծագործության պարուրումով…

Հետո ես Հարթակից ուղեկցեցի Մեդիակենտրոն Րաֆֆու փողոցի հարակից շենքերի բակերով․․․ Ամենուր նրան հիացնում-զարմացնում էր բաց-անցանկապատ-անարգելք միջավայրի առավելությունների դրսևորումը, «զաբորապատ»-ի նկատմամբ՝ մերը։  Այդպես է, եթե բաց է, մերն է՝ մաքուր-խնամված-կանաչ, փակ է՝ կեղտի մեջ կորած, թե՛ բնակելի շենքի և թե՛ մանկապարտեզի փակ տարածքներում․․․

Ռոբերտոյի մասին կարդացեք իմ շաբաթվա գրերում, նաև իմ հարցականով վերնագիրը՝ որպես խորագիր լրիվ նոր մարդու, այլ աշխարհից եկած… Առաջին անգամ՝ Հայաստանում… ու բնակվես-գործես կրթահամալիրի Բանգլադեշո՜ւմ․․․ Շա՞տ տարբեր են մեր աշխարհները, Ռոբերտո, հեռու՝ ձեր աշխարհը մեր աշխարհից․․․ Հայաստանն ու Իտալիան, քո քաղաքն ու իմ քաղաքը՝ դու գիտես, բայց մեր ներաշխարհների ինչիպիսի՜ հարազատություն․․․ Այնքա՜ն հետաքրքիր է քեզ հետ, անձանձրույթ․․․ Շնորհակալ եմ քեզ ու քո ընկեր՝ մեզ կամուրջ դարձած Վիգեն Ավետիսին։ Քո մասին դեռ կխոսենք, Ռոբերտո Ռավալի։ Այսօր՝ Էջմիածին-Աշտարակ անցումով, վաղը՝ ողջ օրը, հետո՝ մարդկային-աշխատանքային կապի մեջ, կխոսենք էլի քո ու բոլորիս կյանքում ներկա մյուս իտալացի արվեստագետի՝ Մասիմո Լիպիի մասին։ Գործընկերների, որ սկսել են հայ-իտալական կրթական-մշակութային կամուրջներով հաղորդակցությունը՝ աշխարհների ու մարդկանց հայտնաբերման հիացմունք պարգևելով մեկմեկու․․․

Գարնանաշունչ: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ինձ համար հետաքրքիր-կարևոր էր Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ղեկավարի՝ Վիգեն Ավետիսի դրսևորումը-բացահայտումը․․․ Ամիսներ ընկերային-մարդկային-հումանիտար կապի մեջ, բայց այսպես՝ մշակութային գործիչ՝ իր հիմնադրած դպրոցի ղեկավարի․․․ Շաբա՜թ եմ ասել։ Գիտեմ՝ բազմազբաղ, գիտեմ՝ խո՜րը-խո՜րը իր արվեստի, քանդակի աշխարհում, իմ աչքի առաջ են իր մտահղացումները արվեստի, բայց այսքա՜ն բարեխիղճ-կոնկրետ, իր բոլոր կապերով ներդրվել իր քանդակի դպրոցում՝ նպաստելով հայ-իտալական նոր երկխոսության զարգացմանը․․․ Իր բառով՝ հրաշալի ես, Վիգե՛ն, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ղեկավար որպես։ Շորհակալ եմ։

#1617

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա պատումը սպառեց իրեն, ու գիրը մնաց առանց վերևի՞…

Երբ… Գնում ես ամպերի միջով, Եվ հանկարծ լեռան կածանում Անձրևի տակ՝ ծաղկած բալենի: Քիթո Մրգատու ծառը, հատկապես, բալենին Բանգլադեշում, այստեղ ապրել-աշխատելու-լինելու իմ 30 տարով գիտեմ, իրեն լավ է զգում… Բա

Սա է ամենը։ Ամբողջ իմաստը հենց սա է…

Ախալքալաքը թողնելուց առաջ՝ հունիսի 24-ին, ցերեկվա ժամը 4-ն անց, մենք «Կայծեր»-ով, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով, կրթամշակութային արշավի ողջ կազմով մտանք քաղաքի բերդի տարածք․․․ Ամենուր 1982թ․ հուլիսյան արշավախմբի ակտիվացնող տպավորություններն են․ իսկական

Գլխապտույտով գրապտույտ. սիրով…

Գովազդ կհնչի՞, թե՞ կդառնա հակագովազդ՝ օրագրի ընթերցողը կիմանա… Իմ Խանջյան-Ծովակալ Իսակով-Բանգլադեշ հեծանվային ճանապարհի ցուցանակներն սկսել են ինձ շեղել, ճամփորդական նոր երթուղի որոշել… Ահա իմ մտքում քանիցս քանդված-բացված պարիսպներից մեկին հայտնվել է «Ուրարտու.