Թոշակը, այն էլ պետական պաշտոնյայի, հեշտ մարսվող բան չէ․․․ Շաբաթ օրվա վերջում, տան ճանապարհին ինքնազգացողությունս նկատելի վատացավ, կտրուկ բարձրացավ ջերմությունս, և այսպես․․․ Նման դեպքերումԼիլիթ Բլեյանի խելամիտ ճանապարհային քարտեզով ու հոգատար հսկողությամբ, ընտանիքը մոբիլիզացրեց իր թերապևտիկ հնարավորությունները․․․ 

Առավոտ շուտ «EcoSense» կենտրոնի Կոմիտասի մասնաճյուղում ես քովիդի թեստ հանձնեցի այսպես էր գրված ճանապարհային քարտեզում․․․ Պատասխանը հենց լինի իմ էլ փոստին, ուշադիր ընթերցողը կտեղեկանա․․․ Բարդ շաբաթկիրակի անցկացրի․․․ Հիմա ամբողջությամբ վերականգնել եմ իմ բնական կենսունակությունը, առողջական որևէ անհանգստություն չունեմ պատասխանը կասկածի տակ չառնի՞ նորաստեղծ կենտրոնի նկատմամբ վստահությունը․․․ 

Արևի նման նայեցեք աշխարհին իմ հեղինակային այսպիսի առաջաբանով «Արևիկ» հրատարակչությունը, ուշադիր, 30 հազար տպաքանակով հրապարակեց «Որն է մեր ճանապարհը»՝ մամուլից ընդգրկված հոդվածներով ժողովածուն՝ բարձր դասարանցիներին ու պատանեկությանն ուղղված, և նպատակը, ինչպես տիտղոսաթերթում է նշված, «ինչոր չափով լրացնել այն բացը, որ այժմ գոյություն ունի հայրենի պատմության նորագույն շրջանի ուսումնասիրության գործում, նրանց կողմնորոշել Հայաստանի ապագայի խնդիրներում»․․․ Իմ կազմած անդրանիկ այս ժողովածուն լույս չէր տեսնի առանց պատմաբան Կտրիճ Սարդարյանի մասնագիտական աջակցության։ 

1992-ին «Շաղիկ» հրաարակչությամբ լույս տեսած «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուն արդեն 1989-1992թթ իմ քաղաքական գործունեության վավերագրության տպագիր ներկայացումն էր լայն հասարակությանը, ՀՀ ԳԽ պատգամավորի, ՀՀՇ վարչության անդամի իմ այլընտրանքի ներկայացումը, որը հիմք դարձավ «Նոր ուղի» հասարակականքաղաքական կազմակերպության ստեղծման և նրա կազմում իմ ընկերների հետ 1992-2005թթ քաղաքական գործունեության ծավալման համար Այս իմ գրով վերահրապարակումմատչելի եմ դարձնում իմ մյուս հրապարակումները. «Նոր ուղի» մատենաշարովխորագրով, որ իմ ընկերների մասնակցությամբաջակցությամբ խմբագրվեցին,հրապարակվեցին 1999-2001թթ, երբ գործուղման էի արդարադատության, թե պատժի համակարգում։ Երեք ժողովածու՝ ինձ համար միշտ հուզական ապրումով՝Նամակներ կալանատնից, Նոր ուղի. քաղաքական, Ժամանակակից և հանրամատչելի մանկավարժություն։ Սրան ավելացնենք 1994թ. Կտրիճ Սարդարյանի խմբագրած, իմառաջաբանով, մատենաշարի չորս գրքերը, որ ներկայացված է իմ «Արձանագրումներ», «Կսմիթներ, թե արձանագրումներ» գրերով, ու պատկերն ամբողջական կդառնա։ 

Այսպիսով՝ դուք ունեք հնարավորություն՝ Նոր ուղու առաջարկած ճանապարհը ուսումնասիրելու։ Չեմ կարծում, թե սա զուտ պատմության համար է։ Լավ կլիներ 

Ուզում եմ հավատալ, որ այս իմ չարչարանքը աննկատ չի մնա. իմ ընկերները կօգնեն բոլոր գրքերը կարճ ժամանակում հրատարակչական ավելի գործածելի տեսքի բերելու։ Շնորհակալ կլինեմ։ 

#1908

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այո՛, մանկավարժությամբ զբաղվեք… վերջապես… ասում եմ ես իմ գրով, 800 անգամ անընդհատ

Կոմիտասի անվան երաժշտանոցի դիմաց՝ Կոմիտասի պուրակի աստիճաններին, Կոմիտասի արձանի հարթակին Կոմիտասյան օրերի համերգային մեկնարկ-ներկայացումից հետո Լոռվա մարզի մի քանի գյուղերի  դպրոցի տնօրեններից, ուսուցիչներից, պատանիներից, հանրային գործիչներից կազմված մեծ խմբին, որպես հրաժեշտի խոսք

Լավ է ուշ, քան ավելի ուշ… Հիմա է իմ օրը…

Բաժակները զարկէք չին-չին Անեզրութեան եւ ոչինչին կենաց չին-չին Անվերադարձ ճամբաներուն կենաց չին-չին Եւ անցեալի ձեր սէրերուն Տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցկացնես… Տարողունակ պնդում է, չէ՞։ Ինչպես-ը ինչո՞վն է՝ գործերո՞վ,

Մասնակցային, ուղիղ միջամտություններ

Ես չեմ կարող չշարունակել իմ երեկվա գիրը-պատումը․ նախ՝ որովհետև Բլեյան դպրոց-կրթահամալիրը ունի նաև Արևելյան և Հյուսիսային դպրոց-պարտեզներ, և որ, մայիսյան օրացույցով բացօթյա լողափերի-լողավազանների կարգավորման-տեղադրման շրջանն է, իսկ ամենասեբաստացիական հունիսին՝  ուսումնական