Քնարիկ Ներսիսյանի այս նկար-բացիկը առանձնացնում եմ իմ նկարախեղդ փոստին ամեն օր ստացվող նկարներից… Մեր կրթական պարտեզի ծաղկած ծառի ծաղկին բզզոց է…

«Կասկադյոր» բառի հիմքում «կասկադն» է` ասում է Տիգրան Փարսիլյանը, երբ կրթական պարտեզի հյուսիս-հարավ ճառագայթից մի քանի կասկադ-հարթակ շրջանցելով` ես հեծանվով հասնում եմ արևելք-արևմուտք ճառագայթի Քոլեջ-Նոր դպրոց հարթակին, որտեղ Մարտունու Գետաշենի տղաները հողագործության վարպետության դասեր են անցկացնում… Իսկ կասկադյորությամբ, որով շաբաթ օրը թիթիզացա-տղայական ոգևորությամբ պարգևատրեցի ինքս ինձ, կրթական պարտեզի ողջ տարածքով հեծանվով վայելելով դրախտագործ սեբաստացիական ծեսը, ես զբաղվել եմ իմ թաղում… Բառիս բուն իմաստով, ես մի ողջ մանկություն Զանգվի ջրում, թե Ղռերում, հեծանվով-գլգլիկով, վազքով, լողով, իսկական տրիաթլոն, ես զբաղվել եմ կասկադյորությամբ…Այս մասին օրեր առաջ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, Սաթիկ մորաքույրին ճանապարհելիս, հիշեցրեց մեր հին թաղեցին… որքան էլ ես` մեղավորս, մոռացել եմ նրա անունը-դիմագիծը… Հիսուն տարին իմ կյանքի ո՞ր մասը կկազմի… Արագ-արագ պատմում էր հեծանվով իմ անհավատալի արկածները… Իսկական կասկադյորի պես, Բլեյան…

Կրթական պարտեզում այդ օրը միայն սեբաստացիներով չէինք, մեզ հետ էին  նաև քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունները, իսկ Գեղարվեստի դրկից մանկապարտեզի աշխատողներին անհնար էր ջոկել սեբաստացիներից, և նրանց ծափերը, ի դեպ, ինձ ամենալսելին էին:

Եռանդուն աշխատանք նաև Մայր դպրոցի տանիքի պարտեզում: Լուսանկարները` Անի Հովհաննիսյանի:

«Աշխատեցինք ասելով-խոսելով, գործիքները միմյանց ձեռքից խլելով: Օրվա գործն ավարտելուց հետո, խոստացված պարգևատրումը` հեծանիվքշոցին: Ետդարձին, մաքրված ճանապարհով անցնելիս, գոհ մնացինք»… Այսպես, ինձանից լավ` տեղին և իրավունքով դուք եք պատմում` կրթական պարտեզի մեկօրյա միասնական-ներառական (քաղաքային շաբաթօրյակին), զատկական (զատելով մեզ խորհրդային ձևականությունից) գործունեությունից… Դեռ կպատմեք, կիրակի է, միասնական ներկայացում էլ դեռ կանեք վաղվա  նախագծային ուսումնական արվեստանոց-լաբորատորիայի մեկնարկ-հավաքին ներկայացնելու համար… Ես գոնե երկու անգամ անցա վարից-վեր, աջից-ձախ` աշխատանքային ամեն մի հարթակով, վայելքով և բուն ընթացքը մեծով-պստիկով դրախտաշինության և արդյունքները ֆիզիկական` մաքրված, խնամված, տնկված, ջրած… Իսկ իմ Սեյրան Ավագյան եղբոր հետ բակում բրդուճի սեղանի նստեցի: Պարգև…

Լուսանկարները` Նաիրա Նիկողոսյանի:

Կիրակի է. հալալ է ձեզ-մեզ սեբաստացիներ, վայելեք, հատկապես, որ 2-րդ շաբաթն է ապրիլի, որ դարձավ աշխատանքային, միասնական ծրագրով…

Գյուղացիական տնտեսության հարևանությամբ մեր Աբրահամ Հովհաննիսյանի տանը, սեբաստացի ինն ամսական Անդրանիկի` Անդոկի որդու, ատամնահատիկը, տեսնեիք, ինչպիսի˜ հարթակի էր  հասցրել-վերածել Անդոկի քույրիկ Անի Հովհաննիսյանը: Օրհնված են այս տունը, ընտանիքը, ծնունդը, այս ծեսը, հարևանությամբ շենացող մեր գյուղացիական տնտեսությունը… Դավիթ Բլեյանը, որ ինքնուրույն մասնակցեց իր կրտսեր եղբոր ատամնահատիկին… Աիդա Պետրոսյան ջան, չթողնես, որ այս ծեսը չդառնա ամենակարևորը-հավաքողը սեբաստացիկների հասունության տարեգրությունում…

Լուսանկարները` Անի Հովհաննիսյանի:

Մարդը սոսկ իր ձգտումը չէ, որքան էլ որ իր մտքերի մեջ լինի կատարյալ վարպետ: Դրախտը ինձ համար իրագործման ճանապարհ է, ընթացք մի, որով ես ոտքով-հեծանվով կասկադ առ կասկադ շարժվում եմ: Ստեղծական, երկրագործական ապրումակցություն- վայելքի համար շնորհակալ եմ: Տպավորված եմ, եղբայրներ, քույրեր, կրթական պարտեզի մեկ օրվա ու շաբաթի ապրիլի բոլոր մասնակիցներ… Պարզապես նայում ենք և զմայլվում այն գեղեցկությամբ, որը բացվել է մեր առաջ…

Գյուղացիական տնտեսության պահապանները: 
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

#638

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս․․․

Նոր շեշտադրում իմ գրում 1500-րդ հոբելյանական․․․ Ջա՜ն․․․ Ինձ թվում է, նախնիք այլ կերպ են շեշտադրություն ունեցել։ Հնագույն եղանակների, անհայտ շարականների տաղաչափությունը շատ հետաքրքրական է, որ բավական պարզեցավ ինձ համար, որովհետև

Մեր մանկավարժության նոր մանիֆեստի փորձ է իմ հերթական գիրը

Ո՛չ վերջն է, ո՛չ էլ սկզբի է նման։ Շարունակում եմ ժպտալ․․․Ավելիին ընդունակ չեմ… Առաջնագիրն այս, ետհոբելյանական 801-րդ գրի իմ, շնորհակալ եմ, վերցրել եմ մեր Աստղ Կիրակոսյանի «Դու ստիպեցիր» հրապարակումից։ Իրոք, որ

Ողջո՜ւյն, Արատես․․․ որ տեսա քեզ․․․

Մեր այցը Եղեգիսի կիրճ, Արատես, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի հետ, աշխատանքային է․ առաջիկա 2-3 տարին Արատեսում «Դպրոց բնության գրկում» նախագծի նորացման, ամբողջացման գործածման համար վճռական շրջան է․ անավարտ, կիսատ չի