Երբ դժվար—անելանելի է, հայերիս փրկությունն է դառնում մեռնեմ—պրծնեմ—ը․․․ Այստեղի՞ց են մեր պատմության մեջ շատացող հերոսամարտերը․․․ Իմ մտքից չի ջնջվում Ռուսաստաններից Շուշի եկած մեր հայրենակիցը հռչակավոր, ով օրեր առաջ չէր պատկերացնում Շուշին նվաճված ադրբեջանցիներով—թուրքերով․․․ Իր եղբոր հետ, երկուսն էլ զորեղ—զինավառ, այլ ելք չէր տեսնում՝ ավելի լավ է մեռնեմ, չտեսնեմ․․․ Ինչո՞ւ է մեզանում, ինչպես 2020-ի սեպտեմբերից, ավելի հեշտ մեռնել—հեռանալը, քան ապրելը․․․ Մեռնողը մեռավ—պրծավ, իսկ մե՞նք, ապրողներս․․․ մեզանից ծնվո՞ղները… 

Իմ գիրը ապրելու մասին է։ Մենք պիտի գերազանցեք ինքներս մեզ, դրսևորենք լավագույն որակներ՝ ապրելու, ոչ մեռնելու․․․ Մեդիա աշխարհում ես որոնում—տարածում եմ ապրող—ապրեցնող մարդկանց, գործեր, նախաձեռնություններ․․․ հողի մեջ դրված սերմեր․․․ ծլարձակում․․․ ամենաաննշանը, անզեն աչքով չերևացողը։ Իսկ իմ հերոսը Ստեղծումի մարդն է, իր նախաձեռնող արարչագործությամբ—մեծագործությամբ․․․ Եվ բնական է, որ ինձ անծանոթ Սիրանուշ Սարգսյանին գտա, հետը—ետևից անցա մինչև Արցախ աշխարհի իր ծննդավայրը․․․ Ու այս տողերը իր պատւմից, որպես կանչ մնացին իմ գրում․ …. Ինչքան էլ ցավոտ լինի, պիտի գանք ու նորից ապրենք, սկզբում թեկուզ այս կենդանի—դիակ կարգավիճակով, բայց պիտի գանք, որ կենդանանանք նորից, ոչ մի տեղ մենք «ՄԵՆՔ» չենք լինելու, ոչ մի տեղ մեզ չեն սպասելու, միայն մեզնով այս վիրավոր, արյունոտ, տառապած հողը կարող է նորից ապրել ու ապրեցնել մեզ…  

Մենթոր—թոշակառուի իմ օրը գիշերվա—առտու 3-4-5-ի միջակայքում սկսում եմ էլի որպես մենթոր. Աստղիկ աղջիկս գիտի՝ որ ժամին… Աստղիկը, ումով ինձ սկսել են ճանաչել Արևմտյան դպրոց—պարտեզի հինգ տարեկանները, քայլ—քայլ մեզ մոտեցնում է իր երկու տարեկանին, որքան էլ համառ ցույց է տալիս մեկ մատը ու պնդում, որ յոթ տարեկան է․․․ Աստղիկի հետ սկսում ենք օրը պատշգամբում՝ Նորքի բարձունքի աշտարակին, նրա լուսնին, լուսնի աստղին, լուսին ձգվող թռչուններին, լուսնի վրա հաչող շանը, եկեղեցու գմբեթին․․․ ողջունելով․․․ Ամեն մեկին իր позивной—ով՝ կանչով ենք ողջունում. Աստղիկն այսպես իր արտահայտիչ լեզուն է ձևավորում․․․ Ինչ վերաբերում է Դավիթ Բլեյանին, նա արդեն այնքա՜ն մեծ է, հասուն—ինքնուրույն, որ տեսեք՝ ինչ հայացք ունի իր դպրոցին․․․ Քնած է… 

Իսկ Արցախ աշխարհում այսօր տուն այրողին ի՞նչ ասեմ․․․ նորություն չէ․․․ 1992-ին մայիսին Շուշիի ազատամարտիկները կրակի տվեցին անգամ Շուշին։ Ազատագրում էին, իրենց հայտարարած հայրենին ու ավերում․․․ Ավերակների մեծ մասը շարունակում է շշնջալ․․․ Բայց տեսնում եք՝ լսողը չկա․․․ 

#1898

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սեբաստացիները պահանջ ունեն ժամանակի մեքենայի ու… ստեղծում են այն

Արթնացել եմ առտու-գիշերվա 4-ին՝ գրելու պահանջով. արթնացել եմ, որ գրեմ, պատմեմ անձայն՝ վայելելով իմ պատրաստած, Շուշվա Քարին տակի մեղրով լուծված սուրճը… Իսկ ժամանակի մեքենայի մասին խոսակցությունը բացվեց Մարմարյա սրահում, երբ

Մեր ոգևորող ընկերը չքացա՞վ հավիտյան․․․

Հուլիսն ի՞նչ անի, մեղավոր չէ, ինչպես և լեզուս բռնի-չբռնի… Թաթոս եղբորս ետևից Սեյրան ընկերոջս «չքվելը հավիտյան» մինչև այս հուլիսը նախապատրաստված էր, հաշտեցումի աստիճան… Ոգևորողն ընկավ արդեն, Եվ լռեցին նորա հետ Սիրո

Հե՛չ, ի՞նչ: Աշխարհք կմտքեմ-գիր է:

«Հա, էն կըսեի, թե… Մեկ խոսքով` էսպես է աշխարհքի բանը, էդպես եկել, էդպես կերթա: Անհաղթ անիվ է, որ պիտի երթա, երթա, ոչ ես կրնամ դեմը կանգնի, ո’չ դու, ո’չ էլ