Աչերը Դավիթ Բլեյանի երկարօրյա ջոկատի ղեկավարն է, այնքան յուրահատուկ-հմայիչ, որ Արմինեն տանը երկար ներկայացնում է։ Մի խոսքով՝ չուտես-չխմես… անունն էլ՝ Աչեր, եզակի։ Համ էլ անգլերեն գիտի ու առաջարկում է մեր Դավթին երկարօրյա պարապմունքներում անգլերեն սովորելուն աջակցություն․․․ Դե, Դավթի՝ անգլերենի նկատմամբ հակակրանքն էլ հայտնի-անհաղթահարելի է․․․

Լիանա Ասատրյան անգլերենի ուսուցչուհին հանրապետությունը փոխեց Դավթից պրծնելու համար, սենսեյ Հայկուհին կրթահամալիրում երկար անցում արեց Հյուսիսից Արևմուտք Դավթին գերելու համար, բայց Դավիթն անդրդվելի է. իրեն ռուսերենը բոլ ու բոլ է, իր քույրիկ Լիլիթն ու Շուշանը, Լիլիթի-Տաթևի Արևիկ ու Արաքսիկ աղջիկները վարժ են անգլերենից․․․ Մի՛ փորձեք, չի ստացվի։ 

Աշոտ Տիգրանյանն էլ գիտեք Ռամզեսի ժամանակներից. տարբեր նախագծեր է անում կրթահամալիրում, մեկը մյուսից հետաքրքիր, Արևմուտքի մի 5-րդ դասարանում, որտեղ Դավիթը չի սովորում, ու որին Արմինեն գովում է-պատմում, Սոնա Փափազյանի հետ Արատեսում քարե դարի կյանքն էր բացահայտում, հիմա էլ, ուսումնատենչ ուսանողների հետ՝ Վանի թագավորությունը․․․ 

Դավիթը, ինչպես անգլերենի դեպքում, մոտ չի ուզում գալ ո՛չ Ռամզեսին, ո՛չ Աշոտ Տիգրանյանին․․․
– Դավի՛թ,- ասում եմ,- բա որ, կյանք է, Տիգրանյան Աշոտը մյուս տարի հա՛մ ձեր երկարօրյա կազմակերպիչը լինի, հա՛մ անգլերեն տա, հա՛մ էլ մի օր իր հասակակից Ռամզեսի ձեռը բռնած՝ մեր տուն մտնի․․․
– Жить хе хочеться,- լսվեց Դավթի թրմփոցը․․․
Ու Աստղիկի ճղճղոցը.
– Հայրի՜կ, Դավիթը պատշգամբից թռավ․․․ 

#1917

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անունդ փարոս եղավ իմ կյանքում…

Անունդ թող փարոս լինի ինձ  Սուտ կյանքի և դառը մահու դեմ… Վահան Տերյան  Փոս փորողը փոսն է ընկնում՝ իր փորած փոսը, և դա լավ է: Իմացիր, որ քո համար ես

Հավասարակշռության համար պետք է շարժվել, եթե հեծանվի վրա եք․․․

Ես ի վերջո խոսքը բանավոր, կենդանի ապրումը օրվա-տարվա, բերում եմ տեքստի… Օրագիրն իմ անընդհատ այստեղից է գալիս․․․ Տարեվերջյան այս հարցազրույցը 1in.am-ի խմբագրությունում զրույցից հետո ԶԼՄ-ի կայքում կարգին չեմ էլ լսել,

Փնտրվում է յոթ հրաշագործ՝ ոչ ձմեռ պապ…

Ձմեռ պապի մրցանակակիրների անունները հավաքվում, միայն Սուսան Մարկոսյանին հայտնի ֆայլում պահվում են… Հրապարակելու ենք 2017-ի հունվարի 13-ին՝ մեր օրացույցով՝ հնի-նորի ճամփաբաժանի, ետծննդյան հինգշաբթի օրը: Դիմացե՛ք: Իսկ կրթահամալիրի 2017-ին կառուցվող հրաշալիքների