Ամերիկայում՝ Միացյալ Նահանգներում, ընտանիքով բնակվող իմ կրտսեր բարեկամ-հայրենակցի հետ մեսենջերով կապի մեջ էի մեկ ժամ իմ առտու-գիշերվա արթնացումի պահից ու այնքա՜ն կարևոր բաներ իմացա… այսօրվա Հայաստանի մասին։ Գործեր կան, որ կարող ենք միասին անել՝ սկսել, շարունակել։ Ինքն այնքան բազմազբաղ՝ ուշադիր, տեղեկացված էր ինձանից, իմ-մեր գործերից. իսկական նոր ուղի: Վերնագիրն էլ ինքն իրեն թռավ, երբ ավարտեցինք զրույցը. արթնացում հոգատարության։ 

Մարինե Մխիթարյանին խնդրեցի՝ որպես իմ գրի կարևոր մաս, պատմի Վրեժ Բադալյանի մասին՝ «Հոգատարություն» ուսումնական նախագծով մեր վերջին՝ կրթահամալիրի գեղարվեստում համերգ-հանգանակություն հանդիպումից հետո: Մեր զրույցի առանցքում պատերազմում հաշմանդամ դարձած, առաջնագծով անցած մեր երիտասարդների լիարժեք ներառումն էր որպես սեբաստացի, մշտական ուսումնական նախագծով… Այդ զրույցը սկսել էինք երեկ, Մայր դպրոցում տոնական հավաքների արանքում, Անի Արղությանի ու ընկերների հետ՝ պատանեկան ակումբում, օրվա իմ բոլոր հանդիպումներում ինտերվյու էի անցկացնում… 

Իմ օրակարգում հիմա Քոլեջի շենքի հյուսիսային կողմից վերելակով մուտքի կառուցումն է, կրթական պարտեզի ներառականության մակարդակի բարձրացման աշխատանքների քննարկումը Երևանի նոր փոխքաղաքապետի հետ, մասնագիտական ուսուցման՝ աշխատանքային-արտադրողական նոր հմտությունների փոխանցումը հաշմանդամ պատանիներին-երիտասարդներին, նրանց կրթահամալիր տեղափոխման կազմակերպումը հարմարեցված ավտոտրանսպորտի միջոցով, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին բոլոր թվարկած գործերում ներգրավելը… 

Իսկ Վարդան Կարապետյանի ղեկավարած հասարակագիտական լաբորատորիան ճամբարային սեբաստացիական հունվարին ընդառաջ այս տոնական օրերը պիտի դարձնի մեր կյանքի խնդիրների ճանաչման, դրանց լուծումներին պատանիների իրական մասնակցության նախագծերի որոշակիացման շրջան… Մեր ֆրանսերենի, իսպաներենի, անգլերենի ուսուցիչների երեկվա ակտիվ քննարկումները, Լիլիթ Բլեյանի մասնակցությամբ, ինձ ոգևորեցին: Կոնկրետ է, հաստատ, որ այսպիսի ցանցային աշխատանքում ուսուցման-կապերի հաստատման լեզուն ոչ միայն հայերենը կամ ռուսերենը կլինեն. Նոր ուղի քաղաքացիական բաց նախաձեռնությունը՝ որպես ուսումնական կենտրոն, մեր պատանիներին հրավիրում է համագործակցության ուսուցիչների հետ, առանց լեզվական, տարածքային սահմանափակումների… Իմ ասածը վերաբերում է Հայաստանում և Հայաստանից դուրս բոլոր պատանիներին, նրանց ուսուցիչներին… ծնողներին։ 

Արթնանանք, հայե՛ր, հայի՛ զավակներ… Ու արթուն գործենք հոգատարություն… 

#1939

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ հայրենիքը երես չդարձնի մեզնից, որպես օտարներից…

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ — Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն

Ինչ է մնում, երբ մոռացվում է դպրոցում սովորածը

Ալբերտ Էյնշտեյնը սա էր կրթություն անվանում: Եթե համաձայն եք, անցեք առաջ՝ 138-րդ գրին իմ բլոգապատման… — Դավիթ,- ասում եմ,- քնել ես քո անկողնո՞ւմ: — «Անկողին» չեն ասում, «մահճակալ» են ասում,

Իմաստն է, որ պիտի գտնվի… Տեղին մտքեր

Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն