Հիշեցնեմ, որ ես որպես թեկնածու եմ մասնակցել ՀՀ նախագահի 1998թ․ արտահերթ ընտրություններին․․․ Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին, յուրաքանչյուր կազմակերպչի, ՀՀ ընտրական օրենսգրքով պահանջվող կարգով իմ առաջադրման համար իրենց ստորագրությունը դրած 25 հազար քաղաքացիներին՝ «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպության քաղաքական ծրագիրը ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակով-հնարավորություններով Հայաստանյան հասարակության համար ձևակերպելու, տեսանյութերով, տպագիր, հեռուստա-ռադիո եթերով այն ամբողջական ներկայացնելու հնարավորության համար։ Իհարկե, սահմանափակ-համեստ՝ ծավալով, ժամանակով, միջոցներով… 

Նախընտրական շտաբը գործեց ինձ սիրելի-հարազատ-մտերիմ մարդկանցով, այսօր Հայաստանին հայտնի դեմքերով՝ վաղամեռիկ Տիգրան Հայրապետյան, Գեորգի Վանյան, Նիկոլ Փաշինյան, Վահե Հովհաննիսյան, Նորայր Այվազյան, Աննա Հակոբյան, Լիլիթ Բլեյան… Գործեց որպես ակումբ-ընկերություն՝ համերաշխ-թարմ-ինքնավար… Միշտ շնորհակալ եմ յուրաքանչյուրին։ 

Սա ընդունեք, որպես մուտք՝ Նոր ուղու 1998թ․ քաղաքական ծրագիրը Նոր ուղու գրադարանից Նոր ուղու առաջին էջ բերելու համար։ Ինձ համար այն ժամանակ կարևոր էր, հիմա՝ թանկ-հարազատ, որ նախընտրական-քաղաքական ծրագրի մշակման խմբագիրը Տիգրան Հայրապետյանն էր, որ ուզեցավ, կպավ գործին, ու արտահերթ ընտրության օրացույցի հաշված օրերում նրան բնորոշ թափով-շնչով հնարավոր դարձավ իմ յոթ խորհուրդ-յոթ նամակի հասցեագրումը հայաստանցուն։ Պիտի որ օգտակար-կարևոր լինի Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության այս փուլում այդ նամակների նոր հրապարակումը՝ իմ այս մտերմիկ մուտքով․․․ 

Հրաշքով պահպանված մեր TV արխիվում կան և Նոր ուղու այդ շրջանի տեսանյութեր, որ քաղաքացիական նախաձեռնության իմ ընկերների հետ կհրապարակենք․․․ 

#1937

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մե՜ծ աղմուկ… ինչի՞ց…

Հունիսի 7-ին՝ կրթահամալիրի օրացույցով կազմակերպվող իսկական հարսանիքին մեզ պարտադրված ինքնաբուխ հավաքի առիթով իմ «Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին…», Սա է ընդամենը…, «Արման Միքայելյանին» պարզաբանումներին ավելացնում եմ։ Սա՝ ՀՀ 2019թ. պետական բյուջեն,

Երեխայի առաջին կրթիչների՝ ընտանիքի ու զորեղ միջավայրի մասին…

Որպես կամակոր երեխա՝ իմ ծննդյան առիթով, հոբելյարի իրավունքով ես ստացա այն, ինչ իրոք ուզում էի. այսպիսի կրթական շքերթ՝ Մայր դպրոցի սրահում, 200-ի չափ դեղձ ուտող 5-6 տարեկան սեբաստացիկներ՝ Մարմարյա սրահ-կրթական

Թափառումը՝ հակաթույն աղմուկի․․․

Հակաթույնը՝ անցած շաբաթվա, ուրբաթ օրվա սթրեսի հասցրած աղմուկի, գտնվեց․․․ ճամփորդության ձևով․․․ միայնակ թափառումի վայելքն ու ազդեցությունը, ավա՜ղ, շռայլություն է տիարի համար․ միշտ տարատարիք մարդկային խմբով, երթով-նախագծերով ուսումնական․․․ խաչ է։ Իսկ