Աղջկա իրավունքով ներխուժում տիարի բլոգ՝ որպես քաղաքացու խաղաղ նախաձեռնություն։
Զարուհի Առաքելյան 

Դեկտեմբերի 25-ին կրթահամալիրում հյուր էին Շանհայի «Չինական (Հան) ակադեմիա» կրթահամալիրի միջազգային տնօրեն Վահագն Վարդանյանը և  ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետազոտությունների գործարարության կենտրոնի տնօրեն Մերուժան Գալստյանը։
Բովանդակալից շրջայցը սկսվեց Մեդիակենտրոնից ու տարածվեց կրթահամալիրի տոնախմբություններով Հյուսիսից Քոլեջ, Արևելքից Մայր դպրոց: Վերնատներով ու բանգլադեշյան անցումներով, մաքուր-օդափոխված սրահներով ու պարտեզային խմբասենյակներով, բաց-թափանցիկ-հակաբացիլ միջավայրի ցուցադրումով հասանք Ավագ դպրոցի տոնախմբությանը:

Շրջայցի ընթացքում պայմանավորվեցինք, որ կրթահամալիրում սկիզբ է դրվելու չինարենի ուսուցմանը, ունենալու ենք համագործակցային նախագծեր կրթահամալիրի Բանգլադեշով՝ Չինաստան-Սինգապուր:
Հանդիպումն ամփոփվեց Մայր դպրոցում՝ Փոքր դահլիճում քննարկումով, մանկավարժական հայացքների փոխանակումներով, Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության ներկայացումով: 

Կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիների, հասարակագիտության լաբորատորիայի հրավերով հանդիպում «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության  հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ։ 

Հ.Գ.։ Կեցցես, Զառա աղջիկ, հիմա նաև՝ գործընկեր։ Քեզ հետ, ինչպես նաև քո աղջնակ Աննայի հետ, հետաքրքիր է։ Անցնենք այս ճանապարհը միասին, երեք սերնդով։ 

#1940

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գործն է անմահ, լավ իմացեք․․․

Որ այս օրերին, մեր Մարի Գաբանյան նվիրյալ, նվիրված ու սիրված, ասած Նունե Խաչիկօղլյանի, Մարիի մասին արձագանքը՝ անմիջական, խոր ցավով սիրով-արցունքով ասվածը, պաստառներ դառնան, որ մեդիաաշխարհ-առցանցներից տեղափոխվեն ֆիզիկական, բռնեն մի այդպիսի

Ինչո՞ւ են լուսինները մի հատ, իսկ աստղերը շատ-շատ

Դավիթ Բլեյանն առաջարկում է անցնել ինքնավարության. Դպրոց-պարտեզի իրենց խմբում մնան ինքն ու իր կուկուները, իր ընկեր Ռազը, իսկ ընկեր Կարինեն ու Մելինեն գնան… — Ո՞ւր գնան,- հարցնում եմ: — Թող

Իմ օրագրի տոնական էջը՝ հատուկ օրվա համար

Պայծառ օր է` նվեր օր: Կիրակին այսպիսի օրով դառնում է կրկնակի նվեր բոլոր սեբաստացիներին, բոլոր երևանցիներին, յուրաքանչյուրին՝ ով Երևանում է… եռակի նվեր օր է Երևանի տոնը: