Միքայել անունով 5 տարեկանը՝ Ռուբենի հմայիչ որդին, հոր հետ մինչև 2020-ի պատերազմը հայտնվեց կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբում, սիրեց-սիրվեց, մեկ օր ու ․․․ անհետացավ․․․ Կյանք է, իր բարդություններով․․․ 

Օրեր առաջ Ռուբեն հայրիկն արդեն 6 տարեկան դարձած Միքայելի հետ-Միքայելի ուղղորդմամբ բռնում է իր սեբաստացի ընկերների ճամփան․․․ Հյուսիսում չեն մոռացել Միքայելին. քանդակի պարապմունքներ են գեղարվեստում՝ բոլորին տեղ կա․․․ Մյուս օրը Ռուբենը փորձում է տղային տանել Քոլեջի նախակրթարան․․․ Ինքը գիտի՝ ինչու․․․ Միքայելի փորը հանկարծ սկսում է ցավել, Քոլեջի փորձառու ղեկավար Տաթևը շատ արագ ախտորոշում է տղայի փորացավը․․․ Հյուսիսում Միքայելը թողել է մի աղջկա ու շտապում է նրա մոտ․․․ Քրիստինե-Մարի դաստիարակները մնացածը գիտեն․․․ Միքայելի հմայքին չի դիմանում Քնարիկ գեղարվեստի ղեկավարը․․․ Միքայելը Քնարիկի ձեռքը բռնում է և խնդրում, որ եթե ամեն օր իրեն կերակրի, ինքը ճաշիկը կուտի… Տեսանյութի առաջին մասն այդ մասին է։ 

Ռուբենի հետ մենք ընկերներ ենք։ Ես անցնում եմ Հյուսիսի նախակրթարանով, որ համոզվեմ՝ Միքայելն իր որոշման տերն է, ու հայտնվում եմ մեր վեց տարեկան դարձած Միքայելի ու իր երեսունի չափ ընկերների գերության մեջ․․․ Շրջափակումից այսպիսի ո՞նց դուրս գաս․․․ Ֆիլմի երկրորդ մասը՝ ուսուցչի օգնական Քրիստինեի, այդ մասին է։ Իրական պատմություն է մեր 200-ի չափ 6 տարեկան հերոսներից՝ այս անգամ Միքայելի մասին․․․ Յուրաքանչյուր սեբաստացի ընտանեկան խնամքով մի-մի անհատականություն, ֆիլմի հերոս․․․ 

#1982

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կուլտուրական նշանակության առիթը չտեսնելու-չլսելու տալը՝ աղետ….

Չգիտեմ՝ պատրաստվո՞ւմ է իմ Օրագրի ընթերցողը կրթահամալիրի տնօրենի 1000-րդ անընդհատ գրին՝ իմ բլոգապատման հոբելյանին, և ինչպե՞ս է պատրաստվում… Հանկարծ Ազգային ժողովի ընտրությունների թոհ ու բոհի մեջ այս գոզալ, Թումանյան Հովհաննեսը

Սթրիթ-արթ կրթահամալիրի Բանգլադեշում… Թղթից՝ միջավայր

Իմ օրագրի մեծացող պատմությունը հաստատությանը բնորոշ որակներ է բերում, խնդիրներ հարուցում… Ես վտանգները տեսնում եմ ու դեմն առնելուն ուղղված գործողություններ մշակում… Շատ չէ՞ ծավալուն՝ օրագրի համար, նկարառատ այնքա՜ն, որ կարող

Գիր-պատում՝ իր հավելվածով…

Անցյալ տարի հոլանդացիները գնել են մեկ միլիոն հեծանիվներ ռեկորդային՝ 1.2 միլիարդ եվրոյով… Մեկ միլիարդ 200 միլիոն են ծախսել 2018-ին հոլանդացիները բոլոր տեսակի նոր հեծանիվների համար… Իսկ էլեկտրական հեծանիվների վաճառքը առաջին