Իմ զարմանալի քույրիկՆազենի աստղի՝Նազենի կրտսեր, իսկական Հովհաննիսյանի ծննդյան առթիվ երեկ կազմակերպած ընտանեկան հավաքի տպավորությունից ծնված, իմ այս գրով փոխանցած․․․ մի օրվա հեղինակային մանկավարժության համի ուժը։ 

Իմ սրտի ուզածն էմարզատոն ինքնագլորների վրա․․․ Սկսում են Արևմտյան պարտեզի ԱննայիԱրևիկի2-5 տարեկանները, հետո գնա՜ց․․․ չես հասնիբռնի, ինքնագլորիկներին, որ իսկական ինքնագլորների վրա են առջևից, և ետևից՝ իրենց դաստիարակները, կողքերից ու արանքներում՝ մայրիկհայրիկները․․․ Ջա՜ն․․․ Ողջ ապրիլմայիսհունիս․․․ Սա կբերի՞ նրան, որ ամեն դաստիարակ ունենա իր անհատական ինքնագլորը, ինչպես ես հեծանիվ ունեմ, իսկ սեբաստացի դաստիարակների զույգը՝ գործածվող հանդերձարան խմբասրահում․․․ Իհարկե։ Ապրիլյան մարզական ստուգատեսին, ապրիլ 12-իԳագարին տոնինընդառաջ, որպես բացհանրային դպրոց՝ մենք կհամոզվենք սրանում․․․ Այսպիսի ուրախությունից ճիչձայներգն է ծնվում, ինչպես երեկ ՄելինեԱնիդաստիարակների զույգի 6 տարեկան դարձածների սրահում նորաբաց.գո՜ւնդ են անում, ալյո՜ւր մաղում, ու երգը, ինքնագլորի պես․․․ գլգլում գալիս է։Սեդա Թևանյանըտեղով մեկ երգ է, շարժում, որ գունդ անելդ է գալիս․․․ Դուքերգի բառերը կարդացեք․․․ Ի՜նչ կենդանի մայրենի է բերում, գործածվող, հմտություն փոխանցող գործիքների, գործողությունների, է՜, քանի հարյուր, հազար տարվա անուններ, բերանացի շաղ է տալիս․․․

Անհավատալի է, որ իսկական մեղվանոցի փեթակ դարձած սրահում բզեզները իրականկլանված գործունեությամբ գաթա են թխումստեղծում, բերանումդ հալվում է։ Բա մայրիկների օգնությամբ պատրաստած հյո՜ւթը․․․ Իրենց 30-ի չափ սաների հետ այնպես են խնամում իրենց միջավայրը՝ յուղ լցրու հավաքի, օգտագործի, այնքա՜ն մաքուր, լուսավոր, հարմար է 150 քառմ անպատնեշ զարգացնող, անվտանգ, հիգիենիկ, հետաքրքրիր, էսթետիկ միջավայրը, հեղինակային մանկավարժությամբ ստեղծված, ծնողների արդար վաստակի ներդրումներով․․․ Դե, արի ու հավատա, որ այս տարածքը շաբաթներ առաջ կացարան էր՝ նյարդայնացնողարդեն խանգարող, որը տեղափոխվեց, ու ապրիլին դուք կտեսնեք վերստեղծված, նորացված, Քոլեջի նախկին նկուղում․․․ Երեկ, ես տեսա նոր կացարանի առաջին սենյակն իր առաջին մահճակալով, անհատական սանհանգույցով, իսկ ակումբում վարպետ Կարենն ու Արմանն իրենց պատրաստած սուրճն էին վայելում․․․ 

Ինտերնետում իմ այֆոնովֆեյսբուքյան էջով ինչքա՜ն հեշտ գտա կրթահամալիրի շախմատի ուսուցիչԱռնոլդ Միքայելյանին․․ Երեկ, օրվա վերջում, երբ Աշտարակի Այրուձիից վերադարձած աշխատանքային խմբի հետ մենթորական քննարկումն ավարտած, դուրս էի գալիս Կենտրոնից, աչքս ընկավ շախմատի ակումբի սրահին․․․ Սրահի վերակառուցումը մնաց․․․ Էս Առնոլդն ի՞նչ եղավ, հալվե՞ց սեբաստացի աշխարհում, որպես հատիկ, ի՞նչ ծիլծլարձակում ունեցավ սեբաստացի աշխարհում․․․ Որքա՞ն պարարտ եղավ մեր մանկավարժությամբ ստեղծված հողը․․․ Ու համեցե՜ք, առաջին անգամ Արևելյան դպրոցի վեց տարեկաններիինքնաշեն ուսուցողական խաղըես լսում եմ մինչև վերջ․․․ Սա այլընտրանքն է մեր՝ իր գործի հեղինակ Առնոլդի տարիների ջանքերով ստեղծված․․․ Էլի ու էլի, սրա նման բազում ծիլեր, փարթամ, աճող, բերք որպես, դուք կհանդիպեք ապրիլի 12-ի հյուսիսհարավ, արևելքարևմուտք անցումներով․․․ Շախմատի, մաթեմատիկայի, բնագիտության, տեխնոլոգիաների, երաժշտության գործունեության անդաստանում մեր․․․ Սովորողսովորեցնողի տարիքներն ու կարգավիճակ բաժանումները հետևողական ջնջած ստեղծական երևակայության միջավայրում։ 

Հետգրություն որպես 

Երեկ Հովհաննիսյան քույրիկների արտիստական գրոհը՝ Սուսանի, Էդիտի, Նազենի կրտսերի, Նազենի աստղի թափովշնորհքով կազմակերպած, հեշտ չէինք հաղթահարելու․․․ Արմինեն, Աստղիկն ու Դավիթը առավոտյան նինջի մեջ են, իսկ ես գյուղական կաթի բուժումով, Մելինեի արվեստանոցի գաթայի համի ուժով՝ վայելքի մեջ․․․ 

Բարի օր, ստեղծումի՛ աշխարհ։

#2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Не то-ից Вот это да!… ճանապարհային քարտեզ

Տան ճանապարհին Դավիթ Բլեյանը հաստատում է՝ իր ծննդյան օրերը՝ դեկտեմբերի 12-ից սկսած, շաբաթ-կիրակի-երկուշաբթիով, ավելին եղան, քան անցյալ տարի, հարազատներով, ուսուցիչներով, ընկերներով․․․ նվերներով, նոր ընկերներով, ռազմամարզական խաղերով, հնգամարտով, նոր ակումբ-վերնատան նորամուտով,

Երկիր ցպահանջ

Կանաչ—կարմիր—կապույտ աշխարհում մեր, բաց—կրկնկակոխ պատուհանից 304-րդ պալատի (այս զովաբեր Բանգլադեշում Գագարին պրոյեկտի Զովաբեր անունով գյուղը չեմ մոռանում) երկրի օրն է, որ «Տիար&Գևորգ քոմփնի»-ի ուղիղ եթերում ներկայանում է որպես սեբաստացի կինո։

Մի-մի փութ մեղրով չուտվող խոսքեր

Մեր տան խոսակցությունները, որ բերեմ գիր, ա՛յ, իրական կյանք կլինի՝ հեղինակային կրթական ծրագրի ընկալում-իրագործումը անձնային-ընտանեկան մակարդակում… Ինքնապաշտպանությունը տանը դարձնում է ինձ խուլ ու համր… Չեմ տեսնում-լսո՞ւմ… Արմինե Աբրահամյանը, առավոտ շուտ,